«Հրապարակ»․ 5 տարի է՝ գործարանը պարապուրդի է մատնված

«Հրապարակ»․ 5 տարի է՝ գործարանը պարապուրդի է մատնված

Thu, 23 Apr 2026 10:15:51 +0400


2025թ․ դեկտեմբերի 3-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում՝ «ՀՀ 2026 թ. պետբյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման իր եզրափակիչ ելույթում հայտարարել է, որ 2018-ից ի վեր Հայաստանում ստեղծվել է 223 հազար 895 աշխատատեղ։ Նա ասել է, որ դա աննախադեպ ցուցանիշ է` նման ժամանակահատվածի համար Հայաստանի պատմության մեջ երբեք չի եղել դա։ Իրականում, Նիկոլ Փաշինյանի իշխանության 8 տարիներին Հայաստանում նաեւ բազում աշխատատեղեր են փակվել:

Օրինակ, 2021-ից Դիլիջանի հանքային ջրերի գործարանը չի աշխատում, այդտեղ տասնյակ աշխատատեղեր են փակվել, գործարանի բազմաթիվ աշխատողներին միլիոնավոր դրամների աշխատավարձի պարտք կա։ Այդ գործարանի արտադրանքը խորհրդային տարիներին եւ Հայաստանի անկախության շրջանում մեծ պահանջարկ ուներ։ Գործարանի արտադրանքը միջազգային մի շարք մրցույթներում արժանացել է ոսկե մեդալների, որոնց պատկերներն առկա էին գործարանի արտադրանքի պիտակի վրա։ Դիլիջանի բնակիչ Արմեն Մարտիրոսյանը սրտացավ քաղաքացի է, նա շահագրգիռ է, որ հանքային ջրերի գործարանն աշխատի, եւ համարում է, որ այդ խնդիրն ունի հանրային նշանակություն, քանզի վերաբերում է Դիլիջան քաղաքի պատմական բրենդին, բնական կարեւոր ռեսուրսի պահպանմանն ու օգտագործմանը։ Մարտիրոսյանը գրավոր դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմին, շրջակա միջավայրի, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություններ, Դիլիջան համայնքի ղեկավարին եւ խնդրել է իրեն տեղեկատվություն տրամադրել այդ ջրային ակունքի իրավական կարգավիճակի վերաբերյալ, պարզաբանել, թե ով է պատասխանատու դրա շահագործման կամ չշահագործման համար, քննարկել գործարանի գործունեությունը վերականգնելու հնարավորությունը կամ ապահովել ջրային ռեսուրսի արդյունավետ օգտագործումը՝ հանրային շահից ելնելով։ Սակայն նրա հարցադրումներին կոնկրետ պատասխաններ չեն տրվել։

Իսկ Դիլիջանի հանքային ջրերի գործարանը նախապատմություն ունի։ Դիլիջանի բնակիչ Ժորա Սագարյանը եւ իր երեւանաբնակ դուստր Լիանա Ստեփանյանը նախկինում հանքային ջրերի գործարանում միասին ունեցել են 51 տոկոս բաժնեմաս, մնացածը պատկանել է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին, հետո մեծ բաժինն անցել է Աղաբաբյանին։ Մոտ 2 տարի առաջ գործարանն ամերիկյան մի ընկերության հետ պայմանագիր է կնքել, որով ԱՄՆ արտադրանք է առաքել, արտադրանքի մի խմբաքանակ ամերիկյան ընկերությունը հրաժարվել է ընդունել՝ ջրերի պիտակները վնասված լինելու պատճառով, եւ գործարանը հայտնվել է ֆինանսական վատ վիճակում, ճանաչվել է սնանկ, գործարանի նոր սեփականատեր է դարձել «Գոլդեն սփրութ» ընկերությունը: Որպես Դիլիջանի հանքային ջրերի գործարանի պարտապաններ են հայտարարված Երեւանի բնակիչ Լիանա Ստեփանյանը, Դիլիջանի բնակիչ Ժորա Սագարյանը եւ Երեւանի բնակիչ Արամ Աշոտի Աղաբաբյանը։ Գործարանի պարտատերերի ցանկում են «Ալլետս քամփնի» ՍՊԸ-ն, «Ալկաստոն» ՍՊԸ-ն, «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն, Դիլիջանի բնակիչներ Էլեոնորա Ջանվելյանը, Վլադիմիր Դանիելյանը, Երեւանի բնակիչ Ռաֆայել Համբարձումյանը։

Ապրիլի 21-ին զանգահարեցի «Գոլդեն սփրութի» տնօրեն Տիգրան Սաքանյանին։ Նա հայտնեց, որ դեռեւս 2025 թ․ վերջին գործարանը վաճառվել է, ինքն այլեւս չի աշխատում եւ նշեց, որ գործարանը հին սեփականատիրոջն է վաճառվել։ Զանգահարեցի Ժորա Սագարյանին, հետաքրքրվեցի` ինչո՞ւ գործարանը չի վերագործարկվում։ Ժ․ Սագարյանն ասաց, որ ֆինանսական որոշ խնդիրներ կան, ինքը չի զբաղվում գործարանով, դրանով իր զավակներն են զբաղվում։ Զանգահարեցի Արամ Աղաբաբյանին, որը հայտնեց, որ ֆինանսական խնդիրները լուծել են, իրենք դժվարություններ հաղթահարեցին գործարանը վերադարձնելու համար, աշխատանքներ են կատարվում այն վերագործարկելու համար։ Նախատեսում են, որ 2 ամիս հետո Դիլիջանի հանքային ջրերի գործարանը վերստին կաշխատի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մեր ճանապարհը հստակ է՝ ազգային միասնություն, ներքին համերաշխություն և փոխադարձ հարգանք

Մեր ճանապարհը հստակ է՝ ազգային միասնություն, ներքին համերաշխություն և փոխադարձ հարգանք Thu, 23 Apr 2026…

5 րոպե ago

Արշակ սրբազանի փոխարեն՝ Հայկազուն սրբազանը

Արշակ սրբազանի փոխարեն՝ Հայկազուն սրբազանը Thu, 23 Apr 2026 12:08:29 +0400 Արդեն տասնամյակներ շարունակ Հայոց…

7 րոպե ago

FLYONE ARMENIA-ն կիրականացնի թռիչքներ Գյումրի-Սոչի- Գյումրի երթուղով

FLYONE ARMENIA-ն կիրականացնի թռիչքներ Գյումրի-Սոչի- Գյումրի երթուղով Thu, 23 Apr 2026 12:05:38 +0400 FLYONE ARMENIA-ն՝…

10 րոպե ago

Թրամփը մտմտում է․ սպասում է Իրանի պատասխանին

Թրամփը մտմտում է․ սպասում է Իրանի պատասխանին Thu, 23 Apr 2026 12:00:58 +0400 ԱՄՆ նախագահ…

15 րոպե ago

«Հրապարակ». Ճամբարափոխ է եղել, բայց ՔՊ-ն չի գնահատում դա

«Հրապարակ». Ճամբարափոխ է եղել, բայց ՔՊ-ն չի գնահատում դա Thu, 23 Apr 2026 11:45:55 +0400…

30 րոպե ago

Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում Thu, 23 Apr 2026 11:39:42 +0400 «ԱՄԻՕ…

36 րոպե ago