Հայաստանի կողմից ձեռնարկել անհապաղ իրավական և դիվանագիտական քայլեր․ Հայտարարություն

Հայաստանի կողմից ձեռնարկել անհապաղ իրավական և դիվանագիտական քայլեր․ Հայտարարություն

Thu, 23 Apr 2026 11:19:24 +0400


ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհուրդը խստորեն դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների կողմից օկուպացված Ստեփանակերտում Սուրբ Աստվածածին մայր տաճարի ոչնչացումը։ Այս գործողությունը, որը տեղի է ունենում Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի նախօրեին, նշանավորում է Արցախում հայկական մշակութային և հոգևոր ժառանգության համակարգված վերացման լուրջ սրացում։

Օծված 2019 թվականին՝ տաճարը խորհրդանշում էր հայկական կրոնական կյանքի վերածնունդը և տեղի հայկական ներկայության շարունակականությունը։ Դրա ոչնչացումը՝ հաստատված արբանյակային պատկերներով, հետևում է հայկական մշակութային և կրոնական վայրերի նկատմամբ նախորդ հարձակումներին և արտացոլում է ավելի ընդգրկուն և կանխամտածված գործողություններ՝ վերացնելու հայկական պատմական հետքը։

Այս գործողությունները հանդիսանում են միջազգային իրավունքի և մշակութային ժառանգությունը պաշտպանող ՅՈՒՆԵՍԿՕ-ի իրավական կարգավորումների լուրջ խախտումներ, ինչպես նաև հակասում են Արդարադատության միջազգային դատարանի որոշումներին, որոնք Ադրբեջանից պահանջում են կանխել և պատժել նման գործողությունները։

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհուրդը մտահոգություն է հայտնում միջազգային պատշաճ արձագանքի բացակայության կապակցությամբ։ Շարունակվող լռությունը վտանգում է անպատժելիության խորացումը և խաթարում արդարության հաստատման և տեղահանված հայերի անվտանգ վերադարձի հեռանկարները։

Հայ դատի կենտրոնական խորհուրդը միջազգային հանրությանը կոչ է անում՝

· Անմիջապես իրականացնել վնասված տարածքներում մշակութային և կրոնական ժառանգության անկախ միջազգային մշտադիտարկում,

· Կիրառել նպատակային միջոցներ՝ դիտավորյալ ոչնչացման համար պատասխանատվություն ապահովելու նպատակով,

· Հարավային Կովկասի շուրջ միջազգային ներգրավվածության շրջանակներում բարձրացնել ժառանգության պաշտպանության առաջնահերթությունը,

· Հայաստանի կողմից ձեռնարկել անհապաղ իրավական և դիվանագիտական քայլեր, ներառյալ՝ դիմել միջազգային դատական մեխանիզմներին։

Մշակութային ժառանգության ոչնչացումը հարձակում է ոչ միայն որևէ ժողովրդի ինքնության, այլև մարդկության համընդհանուր ժառանգության դեմ և պահանջում է արագ և սկզբունքային միջազգային արձագանք։

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհուրդ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Որ ադրբեջանցուն չհանձնենք՝ պատկերացնո՞ւմ եք՝ ինչ է լինելու

Որ ադրբեջանցուն չհանձնենք՝ պատկերացնո՞ւմ եք՝ ինչ է լինելու Tue, 06 Oct 2026 13:45:53 +0400 Փաշինյանն…

6 րոպե ago

«Ովքե՞ր են Սրբազանի մասին խոսում»

«Ովքե՞ր են Սրբազանի մասին խոսում» Tue, 06 Oct 2026 13:43:54 +0400 ԱԺ-ում հերթական բանավեճն է…

8 րոպե ago

#Ուղիղ․ Ռուբինյանը ճեպազրույց է տալիս

#Ուղիղ․ Ռուբինյանը ճեպազրույց է տալիս Tue, 06 Oct 2026 13:37:44 +0400 Latest news from Secure…

15 րոպե ago

ՀԴԲ տնօրենն ու հայազգի երգչուհի Ալեքսիս Վիկինսը նշանվել են

ՀԴԲ տնօրենն ու հայազգի երգչուհի Ալեքսիս Վիկինսը նշանվել են Tue, 06 Oct 2026 13:30:18 +0400…

22 րոպե ago

Ընդդիմադիրներին ծեծելու համա՞ր եք ԱԺ գալիս

Ընդդիմադիրներին ծեծելու համա՞ր եք ԱԺ գալիս Tue, 06 Oct 2026 13:25:28 +0400 ՔՊ-ական պատգամավոր Վահե…

27 րոպե ago

Աղմուկը ուզում են կոծկել. օրակարգը կեղծ է

Աղմուկը ուզում են կոծկել. օրակարգը կեղծ է Tue, 06 Oct 2026 13:15:51 +0400 ԱԺ ընդդիմադիր…

36 րոպե ago