«Հրապարակ»․ Հայաստանի իշխանությունները փորձում են խաղալ մեր բոլորի հույզերի հետ

«Հրապարակ»․ Հայաստանի իշխանությունները փորձում են խաղալ մեր բոլորի հույզերի հետ

Thu, 23 Apr 2026 11:15:53 +0400


«Հրապարակի» զրուցակիցն Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն է:

– Արցախում ադրբեջանցիները շարունակում են վանդալիզմը մշակութային կոթողների, հայկական հուշարձանների նկատմամբ: Շատերն անդրադառնում են այդ թեմային: Երեկ նաեւ Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդն է հայտարարություն տարածել, որ Ադրբեջանը շարունակում է Արցախում հայկական մշակութային հոգեւոր ժառանգությունը ոչնչացնել՝ հիմնահատակ քարուքանդ անելով դրանք: Անգամ Ստեփանակերտի նորակառույց մայր եկեղեցին են հողին հավասարեցրել: Չնայած այս ամենին, Հայաստանի իշխանությունները շարունակում են խաղաղության մասին ճամարտակել եւ հանրության աչքին թոզ փչել, թե Ադրբեջանի հետ խաղաղություն են հաստատել: Ինչո՞ւ է Փաշինյանի ընկեր Ալիեւը նման վայրագությունների դիմում, եւ, ի վերջո, ի՞նչ կարող է անել Հայաստանը՝ այդ ամենը կանխելու համար:

– Ինչո՞ւ են նման քայլերի դիմում ադրբեջանցիները, որովհետեւ նրանք վարում են հստակ ռազմավարական` ցեղասպանական քաղաքականություն: Այդ քաղաքականությունը ոչ միայն հայերին իրենց բնօրրանից դուրս հանելն էր` ներառյալ Արցախի ժողովրդի բռնի տեղահանությունը, այլեւ հայկական պատմական հետքերը` պատմական, մշակութային, ինչու չէ՝ իրավական, վերացնելն է: Նրանք ամեն գնով փորձում են պատմությունը խեղաթյուրել, որպեսզի կանխեն հետագայում արցախցիների պահանջները, վերադարձի հարցը եւ այլն: Այս տրամաբանության շրջանակներում էլ հերթով քանդում են հայկական քրիստոնեական կոթողները, այդ թվում` եկեղեցիները, գերեզմաններն ու հուշարձանները: Նրանք նաեւ փոխում են որոշ դեպքերում դրանց ինքնությունը եւ հերթական անգամ խեղաթյուրում պատմությունը՝ ներկայացնելով, թե իբր դրանք հայկական չեն: Ի՞նչ կարող է Հայաստանն անել այս պարագայում․ առաջին հերթին Հայաստանի իշխանությունները չպետք է այդքան շատ խոսեն խաղաղության մասին, ինչո՞ւ, որովհետեւ խաղաղություն ասելով խաղաղությունը չի գալիս, ինչպես որ տոլմա ասելով տոլմա չես ուտի: Տոլմա ուտելու համար նախ պետք է կարողանաս այն պատրաստել, եփել, մարսել…. Խաղաղության մասին այսքան շատ անիմաստ խոսելու փոխարեն պետք է գործել դրան հասնելու համար: Գործել խաղաղության համար՝ նշանակում է հակամարտության բոլոր հարցերի հետ առերեսվել, այլ ոչ թե անտեսել դրանք: Բոլոր հիմնախնդիրները պետք է հասցեագրվեն, այլ ոչ թե դրանց վրա պետք է աչք փակել, դրանք անտեսել: Ադրբեջանի ժողովրդին, ոչ թե իշխանություններին, նույնպես պետք է խաղաղությունը, Հայաստանին եւս անհրաժեշտ է խաղաղություն` խորքային եւ համապարփակ իմաստով։ Դրա համար պետք է մշակութային-հոգեւոր ժառանգության հարցերը եւս հասցեագրվեն եւ լուծվեն: Արցախ վերադարձի հարցը նույնպես պետք է հասցեագրվի: Հայատյացության գաղափարները պետք է արմատախիլ արվեն նախ` այդ ամենին հասնելու համար: Հենց այդ գաղափարախոսությունն է այս բոլոր արհավիրքների հիմքը եւ հիմնական պատճառը: Հայաստանի իշխանությունները ցանկանում են ուղղակի խաղալ, խաղալ թատրոն եւ խաղալ մեր բոլորի հույզերի հետ, մեր ճակատագրի հետ եւ այլն: Ադրբեջանի եւ միջնորդ ԱՄՆ-ի հետ բանակցություններում այս հարցը պետք է շատ կոշտ դրվի: Չի կարող լինել խաղաղություն, եթե քանդվում է հայկական մշակութային ժառանգությունը, եթե դրանք հողին են հավասարեցվում եւ այլն: Պետք է այդ հարցերը ոչ թե հայելային քննարկումների թեմա դառնան, այլ՝ հստակ բանակցությունների առարկա, որի համար իշխանություններն իսկապես կանհանգստանան:

– Միջազգային հանրությունը հաճախ չի էլ իմանում տեղի ունեցողի մասին, քանի որ Հայաստանի իշխանությունները դրանց վերաբերյալ ընդհանրապես չեն խոսում եւ դեռ մի բան էլ հրաժարվում են միջազգային հայցերից: Արդյոք չպե՞տք է ՀՀ իշխանությունները գոնե այս ամենի մասին միջազգային հարթակներում խոսեն, տեղեկացնեն:

– Մասնակիորեն` այո: Ամեն դեպքում, ով ցանկանում է, նա տեսնում է: Դիվանագիտության մեջ պետք է այս թեման բարձրաձայնեն, այս թեման ավելի շատ ունի դրա կարիքը: Միջազգային մեխանիզմները պետք է գործարկվեն: Հայաստանն ունի գործիքակազմեր՝ թե՛ իրավական, թե՛ քաղաքական եւ դիվանագիտական, որոնք շատ հանգիստ կարող է կիրառել, վստահաբար՝ դրանք կթողնեն իրենց ազդեցությունը: Առնվազն բանակցություններում այս հարցի բարձրաձայնումը նվազագույն բանն է, որ կարելի է անել: Պետք է հստակ պայման դրվի` չի կարող լինել բանակցություններում առաջընթաց, եթե Ադրբեջանը շարունակում է իր ցեղասպանական քաղաքականությունը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ». Կարծես թշնամու դիրք են գրավել՝ արագ պոկեցին հին անունը, նորը փակցրին, դրոշներն էլ իջեցրին

«Հրապարակ». Կարծես թշնամու դիրք են գրավել՝ արագ պոկեցին հին անունը, նորը փակցրին, դրոշներն էլ իջեցրին…

11 րոպե ago

ՆԳՆ-ն ոստիկանության ծառայողների դեմ 7 հաղորդում է ներկայացրել նախաքննական մարմիններ, 11 ոստիկան ազատվել է աշխատանքից

ՆԳՆ-ն ոստիկանության ծառայողների դեմ 7 հաղորդում է ներկայացրել նախաքննական մարմիններ, 11 ոստիկան ազատվել է աշխատանքից…

22 րոպե ago

#Ուղիղ․ ԱԺ-ում ընթանում է փոխնախագահների ընտրությունը

#Ուղիղ․ ԱԺ-ում ընթանում է փոխնախագահների ընտրությունը Tue, 04 Aug 2026 10:00:27 +0400 Latest news from…

26 րոպե ago

Ուկրաինան հարվածել է Թուրքիայից ՌԴ ուղևորվող նավի․ տուժածներ կան

Ուկրաինան հարվածել է Թուրքիայից ՌԴ ուղևորվող նավի․ տուժածներ կան Tue, 04 Aug 2026 10:00:05 +0400…

27 րոպե ago

Որևիցե մեկը թող չկասկածի, որ մենք մեր վերջնական նպատակին հասնելու ենք․ «Ուժեղ Հայաստան»

Որևիցե մեկը թող չկասկածի, որ մենք մեր վերջնական նպատակին հասնելու ենք․ «Ուժեղ Հայաստան» Tue, 04…

38 րոպե ago

«Հրապարակ». Սրանք ցեխ շպրտելու վարպետներ են, սրանք այդպես էլ քաղաքական գործիչներ չդարձան

«Հրապարակ». Սրանք ցեխ շպրտելու վարպետներ են, սրանք այդպես էլ քաղաքական գործիչներ չդարձան Tue, 04 Aug…

42 րոպե ago