«Հրապարակ». Ճամբարափոխ է եղել, բայց ՔՊ-ն չի գնահատում դա

«Հրապարակ». Ճամբարափոխ է եղել, բայց ՔՊ-ն չի գնահատում դա

Thu, 23 Apr 2026 11:45:55 +0400


Չարենցավանի բնակիչներն ահազանգում են քաղաքի բժշկական կենտրոնում հերթերի ու կուտակումների մասին: Նշում են, որ մարդիկ մի թղթի համար ժամերով սպասում են: Քաղաքացիները նաեւ դժգոհում են, որ անվճար դեղորայք ստանալու համար դեղատներում որոշակի գումար են վճարում:

Չարենցավանի ԲԿ-ի տնօրեն Գառնիկ Սահակյանը մեզ հետ զրույցում չհերքեց պոլիկլինիկայում հերթերի առկայությունը. «Դիմելիության մեծ աճ եղավ հունվարի վերջին, փետրվարի սկզբին, բնականաբար, հերթեր առաջացան: Պոլիկլինիկայում տեղադրվեց հերթագրման ապարատ, որը զգալիորեն օգնեց հերթերի կառավարման հարցում: Նաեւ բուժանձնակազմի ծանրաբեռնված աշխատանքի շնորհիվ այդ հարցը կարգավորվեց: Վերջին ամսվա կտրվածքով, դիմելիությունը, նայած որ կաբինետներում, տատանվում է օրական 20-40 հիվանդի սահմաններում, որը մոտ է նորմային: Ունենք դեղորայքային լայն ցանկ, ապահովագրության շրջանակներում քաղաքացիներն օգտվում են: Դեղորայքը ստանում են այն դեղատներից, որոնք ապահովագրական հիմնադրամի հետ ունեն համապատասխան պայմանագրեր: Որոշակի դեղորայք կա, որի համար քաղաքացին վճարում է, իմ պատկերացմամբ` շատ չնչին գումար է դա կազմում, ստացվող ընդհանուր դեղորայքի արժեքի հետ կապված: Օրինակ՝ քաղաքացին կարող է 50 հազար դրամի դեղորայք ստանալ եւ համավճար անել 1200 կամ 2 հազար դրամ։ Դա ավելի ստույգ կասեն դեղատան աշխատակիցները»:
Դուք նաեւ Չարենցավանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ եք, նախորդ ընտրություններին Ձեր անձնակազմին հորդորել էիք մասնակցել հավաքներին, իսկ ընտրությունների օրը՝ ընտրել ՔՊ-ին, այս ընտրություններին է՞լ եք բուժանձնակազմին ուղղորդելու, որ ՔՊ-ին ընտրեն։ «Ես աշխատանքի վայրում քաղաքական հարցերով չեմ զբաղվում, ես ոչ միայն ասում եմ, այդպես էլ անում եմ, եւ որեւիցե մեկը չի կարող մեր աշխատակիցներից, առանց որեւէ այլ հետին մտքերի ասել, որ Սահակյանը զրուցում է կամ, առավել եւս՝ հորդորում կամ նմանատիպ այլ քայլեր է անում: Մտածում եմ՝ մարդիկ այնքան հասունություն ունեն, որ մեր երկրի ապագայի հետ կապված իրենց պատկերացումն արդեն իրենց մեջ ձեւավորված է: Չեմ կարծում, թե իմ հորդորն այդքան մեծ ազդեցություն կունենա արդեն ձեւավորված իրենց կարծիքի վրա»:

Չարենցավանցիները մեզ տեղեկացրին, որ Գառնիկ Սահակյանը Հովիկ Աբրահամյանի մորաքրոջ տղան է, նախկինում ՀՀԿ-ի համար էր աշխատում, այժմ ճամբարափոխ է եղել՝ ՔՊ-ական դարձել: ՔՊ ներկուսակցական քարոզարշավի շրջանակներում, երբ Փաշինյանն իր թիմով Չարենցավան էր եկել, Չարենցավանից պատգամավորի թեկնածու, ՔՊ-ական Նարեկ Բաբայանի քեռուն պատկանող «Սաֆարի հոլ» հարսանյաց սրահում քեֆ-ուրախություն էին արել եւ նշել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ծննդյան օրը, սակայն Չարենցավանի` իրենց կողմն անցած բժշկական կենտրոնի տնօրենին չէին հրավիրել: Ծաղիկները ձեռքին դրսում այնքան էր սպասել, մինչեւ Ավանեսյանը դուրս գա, որ ծաղիկները նվիրի:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում

Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում Sun, 15 Nov 2026 13:14:26 +0400 Ազգերի լիգայի…

10 րոպե ago

Ինքնաթիռներն իրար են բախվել

Ինքնաթիռներն իրար են բախվել Sun, 15 Nov 2026 13:00:41 +0400 Մայամիի միջազգային օդանավակայանում բախվել են…

23 րոպե ago

Ով է Կամբոջայում դիմավորել Փաշինյանինն

Ով է Կամբոջայում դիմավորել Փաշինյանինն Sun, 15 Nov 2026 12:46:12 +0400 «Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային…

38 րոպե ago

Փարիզում ցուցարարներին ցրելու համար օգտագորվծել են լուսաձայնային նռնակներ

Փարիզում ցուցարարներին ցրելու համար օգտագորվծել են լուսաձայնային նռնակներ Sun, 15 Nov 2026 12:37:49 +0400 Փարիզում…

46 րոպե ago

Հարյուրավոր ձերբակալվածներ կան․ Ֆրանսիայում սկսվեց քաոսը․․․

Հարյուրավոր ձերբակալվածներ կան․ Ֆրանսիայում սկսվեց քաոսը․․․ Sun, 15 Nov 2026 12:30:04 +0400 Ֆրանսիայի ոստիկանությունը նոյեմբերի…

54 րոպե ago

Կարլսենին հաղթելուց հետո․ ինչպե՞ս դասավորվեց Հայկ Մարտիրոսյանի և Յան Նեպոմնյաշչիի դիմակայությունը

Կարլսենին հաղթելուց հետո․ ինչպե՞ս դասավորվեց Հայկ Մարտիրոսյանի և Յան Նեպոմնյաշչիի դիմակայությունը Sun, 15 Nov 2026…

1 ժամ ago