Բյուրեղավանի համաճարակի առեղծվածը

Բյուրեղավանի համաճարակի առեղծվածը

Thu, 23 Apr 2026 12:35:45 +0400


Վերջին օրերին Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա են դիմել հարյուրավոր քաղաքացիներ՝ սրտխառնոցի, փսխման, փորլուծության և ջերմության բարձրացման գանգատներով։ Պոլիկլինիկայի շտապ օգնության ծառայությունը հարյուրավոր կանչեր է սպասարկել, քաղաքացիներից մի մասին տեղափոխելով «Աբովյան» ԲԿ։

«Հրապարակի» հետ զրույցում պոլիկլինիկայի տնօրեն Արմեն Վարդումյանն ասաց, որ այս պահին էլ դեռ կանչեր ստանում են․ «Երեկ 27 անձ հոսպիտալացվել է, իսկ այսօր կանչերի ինտենսիվությունը պակասել է, իմ կարծիքով այսօր արդեն դեպի մարում կգնա։ Հոսպիտալացված քաղաքացիների վիճակը գնահատվում է բավարար և միջին ծանրության»։

Անդրադառնալով ջրի փորձանմուշների հետազոտման պատասխաններին՝ Վարդումյանը նշեց․ «Դեռևս պաշտոնական տեղեկատվություն չունեմ ՀՎՀԱԿ-ից, իսկ ոչ պաշտոնական գիտեմ, որ ջուրը մաքուր է եղել։ Ես որևէ այլ վարկած չունեմ, թե ինչից կարող է լինել»։

«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից» մեզ հետ զրույցում հայտնեցին, որ դեռևս փորձաքննությունների արդյունքները պատրաստ չեն․ «Մենք նմուշառում իրականացրել ենք ինչպես ջրից, այնպես էլ կենսանմուշներ են վերցվել և հետազոտությունները ըստ ընթացակարգի իրականացվում են»։ Հարցին՝ հնարավո՞ր է, որ ջրից չլինի՝ արձագանքեց․ «Եթե հետազոտություններ են իրականացվում, իհարկե հնարավոր է, եթե ոչ՝ հետազոտության անհրաժեշտություն այլևս չէր լինի, կհաստատվեր որևէ մեկ տեսակետ»։

Նշենք, որ բյուրեղավանցիների կարծիքով համաճարակային վիճակի պատճառը խմելու ջուրն է, որին կոյուղաջրեր են խառնվել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

ՌԴ էներգետիկայի նախարարը՝ գազի գնի վերաբերյալ հայ գործընկերոջն ուղղված նամակի մասին

ՌԴ էներգետիկայի նախարարը՝ գազի գնի վերաբերյալ հայ գործընկերոջն ուղղված նամակի մասին Thu, 28 May 2026…

13 րոպե ago

Ի՞նչ արձագանքեմ Փաշինյանի այսօրվա 2 րոպեանոց մոնոլոգին, կարո՞ղ եք լավ տարբերակներ հուշել

Ի՞նչ արձագանքեմ Փաշինյանի այսօրվա 2 րոպեանոց մոնոլոգին, կարո՞ղ եք լավ տարբերակներ հուշել Thu, 28 May…

24 րոպե ago

Մի շարք զինվորականների գեներալ–մայորի կոչում է շնորհվել

Մի շարք զինվորականների գեներալ–մայորի կոչում է շնորհվել Thu, 28 May 2026 15:15:34 +0400 Հանրապետության օրվա…

37 րոպե ago

«Սա ոչ թե ընտրություն է, այլ Հայաստանի ինքնությունը պահելու խնդիր»

«Սա ոչ թե ընտրություն է, այլ Հայաստանի ինքնությունը պահելու խնդիր» Thu, 28 May 2026 15:00:17…

52 րոպե ago

Լավրովը մեկնաբանել է Փաշինյանի՝ Հայաստանը հարստացնելու մասին խոսքերը

Լավրովը մեկնաբանել է Փաշինյանի՝ Հայաստանը հարստացնելու մասին խոսքերը Thu, 28 May 2026 14:53:46 +0400 Եթե…

58 րոպե ago

Զինվորն ասաց․ «Ամոթ եմ զգում ժողովրդիս առաջ…»

Զինվորն ասաց․ «Ամոթ եմ զգում ժողովրդիս առաջ…» Thu, 28 May 2026 14:45:27 +0400 Հոգեբանական շատ…

1 ժամ ago