Նախկին հյուպատոսը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման

Նախկին հյուպատոսը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման

Thu, 23 Apr 2026 13:35:49 +0400


2025-ի ամռանը «Հրապարակը» գրեց, որ հենց օդանավակայանում հայ կին դիվանագետ է ձերբակալվել` լրտեսության կամ պետական դավաճանության մեղադրանքով, որին հաջորդել էին ԱԳՆ-ում խուզարկություններ, համակարգիչների ու փաստաթղթերի առեւանգում, սակայն մեր բոլոր հարցումներին ի պատասխան ԱԳՆ-ից եւ քննչական մարմիններից եռանդով հերքում էին այդ տեղեկությունը: Սակայն մի քանի օր անց հայտնի դարձավ, որ ձերբակալվել է Ավստրիայում նորանշանակ հյուպատոս Աշխեն Ալեքսանյանը, ով անձնային կապ է ունեցել մի ադրբեջանցու հետ եւ նրան ՀՀ իրավապահները մեղադրում են պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ փոխանցելու համար։ Համացանցը թնդում էր այդ տեղեկություններից, աղջկա լուսանկարը հրապարակվեց, լուտանքներ տեղացին նրա հասցեին: ԱԳՆ-ն անմիջապես իր կայքից հեռացրեց Ալեքսանյանն վերաբերող ամբողջ տեղեկատվությունը եւ անգամ նշանակման հրամանը:

Քննչական կոմիտեն հայտարարություն տարածեց․ «2025 թվականի հունիսի 20-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների եւ հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում Քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով եւ 424-րդ հոդվածի 1-ին մասով առերեւույթ հանցանքների հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակցի կողմից լրտեսության, օտարերկրյա պետության ներկայացուցչին պետական գաղտնիք պարունակող տեղեկությանը ծանոթանալու համար պայմաններ ստեղծելու, թշնամական գործու­նեություն իրականացնելու համար օգնություն ցույց տալու եղանակով պետական դավաճանություն կատարելու դեպքի վերաբերյալ: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՀՀ ԱԳՆ աշխատակցի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով (պետական դավաճանություն)»։

Ալեքսանյանը մեղադրանքը չէր ընդունում, նրան կալանավորեցին, սակայն պաշտպանը պնդում էր, որ մեղադրանքն անհիմն է։ Իսկ մոտ մեկ ամիս առաջ Երեւան քաղաքի առաջին ատյանի դատարանը Ալեքսանյանին արդարացրեց պետական դավաճանության հոդվածով՝ վերաորակելով առաջադրված մեղադրանքը։ Ըստ դատարանի՝ Ալեքսանյանի գործողություններում առկա են ոչ թե պետական դավաճանության, այլ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) նախատեսված արարքի հատկանիշներ։ Ստացվում է, որ երիտասարդ կնոջը քննիչ-դատախազով պախարակեցին, մեղադրեցին պետական դավաճան լինելու մեջ, մեղադրանքից բորբոքված մարդիկ սոցցանցերում հայհոյանքներ տեղացին կնոջ գլխին, իսկ պարզվեց նա անմեղ էր, համենայն դեպս` դավաճանություն կամ լրտեսություն չէր եղել։

Աշխեն Ալեքսանյանի պաշտպան Աբգար Պողոսյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ առաջին ատյանի դատարանը դատավճիռ է արձակել եւ իր պաշտպանյալին դատապարտել է 2 տարվա ազատազրկման, ինչի հետ եւս իրենք համաձայն չեն, եւ դատավճիռը բողոքարկելու են Վերաքննիչ դատարան․ «Երբեւէ դժվար գտնենք այս հոդվածով նախկինում դատված անձ, որ փաստացի ազատազրկման ենթարկված լինի, միջին ծանրության հանցանք է` սկսվում է տուգանքից։ Մենք թե պատժի մասով, թե մեղավորության մասով բողոքարկելու ենք Վերաքննիչ դատարան, քանի որ իր արարքում հանցանք չկա»։

Փաստաբանը նշեց, որ դատավճիռն օրինական ուժ ստանալուց հետո իրենք իրավական գործընթաց են սկսելու՝ կապված կնոջը պախարակելու, «պետական դավաճանի» պիտակ կպցնելու, հանիրավի մեղադրանքի հետ․ «Ներպետական ատյաններից դուրս էլ գնալու ենք, քանի որ անձի ճակատագրին է վերաբերվում։ Վերաորակված արարքում հանցանք չկա, առհասարակ հանցանք չկա։ Ամեն դեպքում, դատարանը շատ որակով, դասագրքային քննություն է արել, մեկ այլ դատարանի կազմով գուցե մտածեի՝ իրավապահների երեսը փրկելու համար ինչ-որ մի հոդվածով անձը մեղավոր է ճանաչվել»։

Ըստ փաստաբանի՝ Աշխեն Ալեքսանյանը նոր-նոր Վիեննայում նշանակված է եղել հյուպատոս, սակայն չի հասցրել ստանձնել պաշտոնը, նրան Քննչական կոմիտեն կանչել է հարցաքննության, իր ոտքով գնացել է եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել է նախաքննական մարմնին՝ օժանդակելով քննությանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պուտինը Նիկոլին դեռ տեղապահ է համարում

Պուտինը Նիկոլին դեռ տեղապահ է համարում Wed, 02 Sep 2026 17:00:39 +0400 Latest news from…

7 րոպե ago

Թուրքիայում զանգվածաբար չեղարկում են Ռուսաստանի ուղղությամբ չվերթերը

Թուրքիայում զանգվածաբար չեղարկում են Ռուսաստանի ուղղությամբ չվերթերը Wed, 02 Sep 2026 17:00:07 +0400 Թուրքիայում զանգվածաբար…

8 րոպե ago

Մեդվեդևը կոչ է արել հարվածել Գերմանիային

Մեդվեդևը կոչ է արել հարվածել Գերմանիային Wed, 02 Sep 2026 16:30:25 +0400 Ռուսաստանի դեմ Գերմանիայի…

38 րոպե ago

Չեն ուզում Նիկոլին վերջնական Ալիևի գիրկը հրեն

Չեն ուզում Նիկոլին վերջնական Ալիևի գիրկը հրեն Wed, 02 Sep 2026 16:30:09 +0400 Latest news…

38 րոպե ago

ԵՄ-ն հավանություն է տվել հայկական արտահանման 80%–ը մաքսատուրքերից ազատելու նախաձեռնությանը

ԵՄ-ն հավանություն է տվել հայկական արտահանման 80%–ը մաքսատուրքերից ազատելու նախաձեռնությանը Wed, 02 Sep 2026 16:20:56…

47 րոպե ago

#Ուղիղ․ Գագիկ Խաչատրյանի պաշտպանների մամուլի ասուլիսը

#Ուղիղ․ Գագիկ Խաչատրյանի պաշտպանների մամուլի ասուլիսը Wed, 02 Sep 2026 16:16:24 +0400 Latest news from…

52 րոպե ago