ՔՊ-ական պատգամավորը եղե՞լ է Ներքին Գետաշեն համայնքում

ՔՊ-ական պատգամավորը եղե՞լ է Ներքին Գետաշեն համայնքում

Thu, 23 Apr 2026 15:45:45 +0400


Մինչև 2026 թվականը 300 դպրոց ու 500 մանկապարտեզ կառուցելու, նորոգելու և վերակառուցելու` իշխանության ամենագովազդված ծրագիրը, արդեն կարող ենք, ասել, որ իրականություն չդարձավ` ձախողվեց: Գեղարքունիքի մարզի ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանը, ով Փաշինյանի «ուրախ ավտոբուսի» «պասաժիրներից» մեկն է, այցելում է մարզի համայնքներ, նկարվում կառուցվող դպրոցների մոտ, տեղադրում իր ֆեյսբուքյան էջում և իբր հեգնում ընդդիմությանը. «Բան չի փոխվել…»: Հետաքրքիր է ՔՊ-ական պատգամավորը եղե՞լ է Ներքին Գետաշեն համայնքում, որտեղ 5 տարի է դպրոցը կառուցում են, կառուցում, բայց դեռ վերջը չի երեւում:

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի նոր շենքի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2021 թվականին: Նախագծով այն ունենալու է շուրջ 7 հազար քմ մակերես, 6 մասնաշենք, որոնցից մեկը՝ տարրական դասարանների մասնաշենքն է: Շինաշխատանքների պատճառով դպրոցի` մոտ 550 աշակերտների ուսումնական գործընթացը կազմակերպվում է գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցում` երկրորդ հերթափոխով, իսկ 1-4-րդ դասարանների մոտ 350 աշակերտներ դասերը երկհերթ անցկացնում են Ներքին Գետաշենի բնակիչ Գագիկ Հովհաննիսյանին պատկանող «Գարիկ» ՍՊԸ մասնավոր շենքում, որը հարմարեցվել է դասասենյակների: Ներքին Գետաշենը բնակչության թվով Հայաստանի ամենամեծ համայնքն է, ըստ վարչական ղեկավար Ռուբեն Զուլոյանի՝ համայնքն ունի 9400 բնակչություն, համայնքում գործում է 2 դպրոց, 1 մանկապարտեզ: Զուլոյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ են դադարեցվել դպրոցի կառուցման աշխատանքները. «Վատ շինարարի հետ է կապված խնդիրը, որքանով ես տեղյակ եմ, արդեն շինարարի հետ Քաղշին պայմանագիրը լուծել է՝ նոր շինարար ընգրկելու պայմանով: Հույսով ենք, որ նոր շինարարը արագ տեմպերով կկառուցի դպրոցը: Մեծ գյուղ է` մոտ 2,5 -3 կմ երեխաները ճանապարհ են անցնում, չնայած ավտոբուսի հարցը մարզպետարանն ինչ որ ձեւով լուծել է»:

Տեղեկացանք, որ դպրոցի շինարարական աշխատանքներն իրականացրել է «ԱՐՍԵՎ» ՍՊԸ-ն, որը հայտնի է իր անբարեխղճությամբ` դպրոցների կառուցապատման, վերանորոգման աշխատանքները սահմանված ժամկետում չեն ավարտում կամ էլ ավարտում են շինարարական նորմերի խախտումներով: «ԱՐՍԵՎ» ՍՊ ընկերությունը օրեր առաջ սնանկ է ճանաչվել:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Զելենսկու հրավերով Բելառուսի ընդդիմության վտարանդի առաջնորդը Կիևում է

Զելենսկու հրավերով Բելառուսի ընդդիմության վտարանդի առաջնորդը Կիևում է Mon, 25 May 2026 13:30:54 +0400 Բելառուսի…

5 րոպե ago

«FLYONE ARMENIA» ավիաընկերությունը գործարկել է Երևան- Բաթումի-Երևան երթուղով չվերթերը

«FLYONE ARMENIA» ավիաընկերությունը գործարկել է Երևան- Բաթումի-Երևան երթուղով չվերթերը Mon, 25 May 2026 13:24:38 +0400…

11 րոպե ago

Եթե սա հաղթանակի զորահանդես է, որտե՞ղ է հաղթանակը…

Եթե սա հաղթանակի զորահանդես է, որտե՞ղ է հաղթանակը… Mon, 25 May 2026 13:15:24 +0400 Մայիսի…

20 րոպե ago

Մարկո Ռուբիոյի այցի մասին

Մարկո Ռուբիոյի այցի մասին Mon, 25 May 2026 13:02:50 +0400 ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ…

33 րոպե ago

Ռուսաստանում ՊՆ նոր փոխնախարար է նշանակվել․ ո՞վ է

Ռուսաստանում ՊՆ նոր փոխնախարար է նշանակվել․ ո՞վ է Mon, 25 May 2026 13:00:52 +0400 Ռուսաստանի…

35 րոպե ago

«Աչքիս վերջում գլխավոր պապան է գալու»

«Աչքիս վերջում գլխավոր պապան է գալու» Mon, 25 May 2026 12:53:56 +0400 Քարոզարշավի ընթացքում լրագրողների…

41 րոպե ago