Չորեքշաբթի , 29 Ապրիլի 2026

ՔՊ-ական պատգամավորը եղե՞լ է Ներքին Գետաշեն համայնքում

ՔՊ-ական պատգամավորը եղե՞լ է Ներքին Գետաշեն համայնքում

Thu, 23 Apr 2026 15:45:45 +0400


Մինչև 2026 թվականը 300 դպրոց ու 500 մանկապարտեզ կառուցելու, նորոգելու և վերակառուցելու` իշխանության ամենագովազդված ծրագիրը, արդեն կարող ենք, ասել, որ իրականություն չդարձավ` ձախողվեց: Գեղարքունիքի մարզի ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանը, ով Փաշինյանի «ուրախ ավտոբուսի» «պասաժիրներից» մեկն է, այցելում է մարզի համայնքներ, նկարվում կառուցվող դպրոցների մոտ, տեղադրում իր ֆեյսբուքյան էջում և իբր հեգնում ընդդիմությանը. «Բան չի փոխվել…»: Հետաքրքիր է ՔՊ-ական պատգամավորը եղե՞լ է Ներքին Գետաշեն համայնքում, որտեղ 5 տարի է դպրոցը կառուցում են, կառուցում, բայց դեռ վերջը չի երեւում:

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի նոր շենքի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2021 թվականին: Նախագծով այն ունենալու է շուրջ 7 հազար քմ մակերես, 6 մասնաշենք, որոնցից մեկը՝ տարրական դասարանների մասնաշենքն է: Շինաշխատանքների պատճառով դպրոցի` մոտ 550 աշակերտների ուսումնական գործընթացը կազմակերպվում է գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցում` երկրորդ հերթափոխով, իսկ 1-4-րդ դասարանների մոտ 350 աշակերտներ դասերը երկհերթ անցկացնում են Ներքին Գետաշենի բնակիչ Գագիկ Հովհաննիսյանին պատկանող «Գարիկ» ՍՊԸ մասնավոր շենքում, որը հարմարեցվել է դասասենյակների: Ներքին Գետաշենը բնակչության թվով Հայաստանի ամենամեծ համայնքն է, ըստ վարչական ղեկավար Ռուբեն Զուլոյանի՝ համայնքն ունի 9400 բնակչություն, համայնքում գործում է 2 դպրոց, 1 մանկապարտեզ: Զուլոյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ են դադարեցվել դպրոցի կառուցման աշխատանքները. «Վատ շինարարի հետ է կապված խնդիրը, որքանով ես տեղյակ եմ, արդեն շինարարի հետ Քաղշին պայմանագիրը լուծել է՝ նոր շինարար ընգրկելու պայմանով: Հույսով ենք, որ նոր շինարարը արագ տեմպերով կկառուցի դպրոցը: Մեծ գյուղ է` մոտ 2,5 -3 կմ երեխաները ճանապարհ են անցնում, չնայած ավտոբուսի հարցը մարզպետարանն ինչ որ ձեւով լուծել է»:

Տեղեկացանք, որ դպրոցի շինարարական աշխատանքներն իրականացրել է «ԱՐՍԵՎ» ՍՊԸ-ն, որը հայտնի է իր անբարեխղճությամբ` դպրոցների կառուցապատման, վերանորոգման աշխատանքները սահմանված ժամկետում չեն ավարտում կամ էլ ավարտում են շինարարական նորմերի խախտումներով: «ԱՐՍԵՎ» ՍՊ ընկերությունը օրեր առաջ սնանկ է ճանաչվել:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մեզ առաջարկում են ոչ թե երկիր, այլ «աղանդ», որտեղ քննադատությունը դավաճանություն է. պատգամավոր

Մեզ առաջարկում են ոչ թե երկիր, այլ «աղանդ», որտեղ քննադատությունը դավաճանություն է. պատգամավոր Sun, 26 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով