Շաբաթ , 3 Հոկտեմբերի 2026

Քննարկել են Հարավ-Կովկասյան իրադրությունը

Քննարկել են Հարավ-Կովկասյան իրադրությունը

Thu, 10 Sep 2026 18:00:00 +0400


Ռուսաստանի եւ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունները քննարկում են ունեցել, որի ընթացքում անդրադարձել են Հարավային Կովկասում տիրող իրադրուըթյանը, Կենտրոնական Ասիայի երկրների հետ գործակցության զարգացմանը, ինչպես նաեւ՝ Ռուս-Ուկրաինական հակամարտությանը։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։ Թուրքական կողմից քննարկմանը մասնակցել է դեսպան Մեհմեդ Սամսարը, ռուսական կողմից՝ Միխայիլ Գալուզինը։

Քննարկումների ընթացքում արձանագրվել է, որ անթույլատրելի է արտաքին ցանկացած նախաձեռնություն, որը կարող է Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ստեղծել նոր բաժանարար գծեր։ Այդ համատեքստում կարեւորվել են «3+3» ռեգիոնալ համագործակցության հարթակի ուղղությամբ աշխատանքների շարունակումը, որպես հեռանկարային մեխանիզմ՝ «ռեգիոնալ պատասխանատվության» սկզբունքի հիման վրա ռեգիոնում անվտանգությունն ու կայունությունը ապահովելու համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ռոնալդուի քույրն անդրադարձել է Պորտուգալիայի հավաքականից եղբոր հեռանալուն

Ռոնալդուի քույրն անդրադարձել է Պորտուգալիայի հավաքականից եղբոր հեռանալուն Fri, 02 Oct 2026 23:45:32 +0400 Պորտուգալացի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով