Ուրբաթ , 13 Նոյեմբերի 2026

ՔՊ-ն ապօրինություն է տեսնում, համայնքապետարանը՝ բնակիչների շահ

ՔՊ-ն ապօրինություն է տեսնում, համայնքապետարանը՝ բնակիչների շահ

Fri, 13 Nov 2026 19:50:59 +0400


Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հայտարարություն է տարածել՝ մեղադրելով Գյումրու համայնքապետարանին Շահումյան փողոցում մեքենաների կայանման համար նախատեսված ապօրինի գծանշումներ իրականացնելու մեջ։

Խմբակցության պնդմամբ՝ գծանշումներն իրականացվել են՝ չնայած տվյալ հատվածում նման գործողության վերաբերյալ պատասխանատու կառույցների բացասական եզրակացություններին։
ՔՊ խմբակցությունը հայտարարության մեջ նշում է, որ Գյումրիում կառավարման ճգնաժամ է, քաղաքը ղեկավարվում է անձնական հայեցողությամբ և թաղային սկզբունքներով, իսկ քաղաքում անպատժելիության մթնոլորտ է տիրում։ Խմբակցությունը հայտարարում է, որ հետամուտ է լինելու գծանշումների վերացմանը և մեղավորներին օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու հարցին։

Մինչդեռ Գյումրու համայնքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանը հերքում է օրենքի և որոշումների խախտման մասին մեղադրանքները։ Նրա խոսքով՝ համայնքապետարանը չի անտեսել պատասխանատու կառույցների գրությունները, այլ ուղարկել է համապատասխան հարցումները և ստացել պատասխանները։

Առաքելյանի պարզաբանմամբ՝ Շահումյան փողոցում գծանշումներ իրականացնելիս հաշվի է առնվել բնակիչների շահը։ Նա նշում է, որ համայնքապետարանը բազմաթիվ դիմումներ է ստացել բնակիչներից, որոնք խնդրել են կայանատեղիները կազմակերպել այնպես, որ հնարավոր լինի ավելի շատ մեքենա տեղավորել։

Նա նաև դժգոհություն է հայտնել նախկինում տրված խոստումների և հետագա գործողությունների անհամապատասխանության վերաբերյալ՝ նշելով, որ եթե խոստում է տրվում, ապա այն պետք է կատարվի։
Մանրամասները` տեսանյութում

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ֆասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները

Ֆասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները Thu, 29 Oct 2026 09:57:26 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով