Չորեքշաբթի , 18 Նոյեմբերի 2026

Գյումրիում «Տիկնիկը» ծեծել է զբոսաշրջիկին․ ավագանու նիստին հիշեցին զավեշտալի միջադեպը

Գյումրիում «Տիկնիկը» ծեծել է զբոսաշրջիկին․ ավագանու նիստին հիշեցին զավեշտալի միջադեպը

Tue, 17 Nov 2026 20:22:02 +0400


Այսօր Գյումրու ավագանու հերթական նիստի օրակարգում ընդգրկված ավելի քան 20 հարցերի թվում քննարկվեցին նաև քաղաքի տարբեր խնդիրներ։ Ավագանու անդամները բարձրացրեցին հարցեր՝ սկսած մշակույթի ոլորտից մինչև քաղաքային ենթակառուցվածքներ և աղբահանություն։

Հատկանշական էր «Մեր քաղաքը» խմբակցության ղեկավար Լիզա Գասպարյանի անդրադարձը Գյումրու զբոսաշրջային գրավչությանն ու ոլորտում առկա խնդիրներին։ Նա նշեց, որ վերջին շրջանում քաղաքում, հատկապես զբոսաշրջիկների համար կարևոր նշանակություն ունեցող փողոցներում, իրավիճակը մտահոգիչ է։ Մասնավորապես, բացակայում են պատշաճ սանհանգույցները և զբոսաշրջիկներին անհրաժեշտ այլ ենթակառուցվածքներ։ Ըստ նրա՝ համայնքապետարանն այս ուղղությամբ պետք է ավելի ուշադիր լինի և համապատասխան քայլեր ձեռնարկի։

Նիստի ընթացքում հնչեց նաև բավականին զավեշտալի, բայց միաժամանակ քաղաքի հեղինակության տեսանկյունից մտահոգիչ մի դրվագ։ Լիզա Գասպարյանը հիշեցրեց վերջերս ճեմափողոցներից մեկում տեղի ունեցած միջադեպը, երբ, նրա խոսքով, տիկնիկ աշխատողներից մեկը ծեծի էր ենթարկել զբոսաշրջիկներից մեկին։ Գասպարյանի գնահատմամբ՝ որքան էլ այս պատմությունը զավեշտալի հնչի, այն Գյումրու համար ոչ պատվաբեր երևույթ է և կարող է բացասաբար անդրադառնալ քաղաքի զբոսաշրջային հեղինակության վրա։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Քյավառցիները սենց կարտոլ չեն տեղափոխում, ոնց որ Ավինյանն է մարդկանց տեղափոխում

Քյավառցիները սենց կարտոլ չեն տեղափոխում, ոնց որ Ավինյանն է մարդկանց տեղափոխում Mon, 16 Nov 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով