Երեքշաբթի , 28 Ապրիլի 2026

Բա որ մեռա՞վ, վե՞րջ Հայաստանին

Բա որ մեռա՞վ, վե՞րջ Հայաստանին

Sun, 26 Apr 2026 19:30:47 +0400


Փաշինյանը կարծեմ մահկանացու է, բա որ մեռա՞վ, վե՞րջ Հայաստանին, մեր մա՞հն էլ է գալու…

Եթե Հայաստանի գոյության միակ երաշխավորը մեկ մահկանացու է, ուրեմն մենք՝ որպես պետություն, արդեն ձախողված ենք։ Բայց այս ամենի թիվ մեկ մեղավորը հենց ինքը՝ Փաշինյանն է։ Չգիտեմ հասկացել են դա՝ այդ տապալման պաստառը պատրաստելիս։

Ութ տարի շարունակ երկիրը կառավարելուց հետո, նրա միակ «ձեռքբերումն» այն է, որ պետական ինստիտուտների ու ազգային դիմադրողականության փոխարեն ստեղծել է մի վիճակ, որտեղ Հայաստանի լինել-չլինելը փորձում են կապել բացառապես իր անձի հետ։

Սա պետության կայացման ձախողման բացահայտ խոստովանություն է։ Եթե ութ տարվա իշխանությունից հետո քո քարոզչությունը հիմնված է այն վախի վրա, թե «առանց ինձ երկիր չկա», ուրեմն դու ոչ թե երկիր ես «ծաղկեցրել», այլ այն դարձրել ես մեկ անձի պատանդ։

Եթե ութ տարում չես կարողացել ստեղծել մի համակարգ, որն ամուր կլինի առանց քո ներկայության էլ, ուրեմն քո կառավարման միակ արդյունքը հենց այս պաստառն է՝ ձախողման և քաղաքական սնանկության վկայականը։

Արմենուհի Վարդանյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նիկոլ Փաշինյանին թվում է, թե երկրում «ասողը» դեռ ինքն է

Նիկոլ Փաշինյանին թվում է, թե երկրում «ասողը» դեռ ինքն է Thu, 23 Apr 2026 18:45:11 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով