Չորեքշաբթի , 12 Օգոստոսի 2026

10-ամյա երեխան ծնողների աչքի առաջ ջրում անհետացել է

10-ամյա երեխան ծնողների աչքի առաջ ջրում անհետացել է

Tue, 21 Jul 2026 21:15:02 +0400


Վոլգոգրադում 10-ամյա երեխան խեղդվել է Վոլգա գետում՝ հանգստացողների աչքի առաջ։ Դեպքի մասին հաղորդում են տեղական աղբյուրները։

Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 20-ի կեսօրին՝ Տրակտորոզավոդսկի շրջանի լողափում։

Ականատեսների խոսքով՝ տղան ծնողների թույլտվությամբ մտել է ջուրը, սակայն չափազանց հեռու է լողացել և սկսել է օգնություն կանչել։

Ներկաներից մեկը փորձել է երեխային դուրս բերել ջրից, սակայն չի հաջողվել։

Դրանից հետո փրկարար ծառայություն է կանչվել։ Արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները ժամանել են դեպքի վայր և շուրջ կես ժամ որոնել երեխային ջրում։ Մոտ մեկուկես ժամ անց նրա մարմինը դուրս է բերվել ջրից։

Քաղաքային վարչակազմը հաստատել է դեպքի փաստը և նշել, որ տվյալ լողափը նախատեսված չէ լողալու համար, ինչի պատճառով այնտեղ չկան փրկարարական կայան և հերթապահ փրկարարներ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում

12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում Sat, 11 Jul 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով