Չորեքշաբթի , 10 Հունիսի 2026

Անհապաղ դադարեցնել պատերազմը․ Պեկինի և Իսլամադի խաղաղության ծրագիրը

Անհապաղ դադարեցնել պատերազմը․ Պեկինի և Իսլամադի խաղաղության ծրագիրը

Wed, 01 Apr 2026 04:30:56 +0400


Չինաստանը և Պակիստանը հինգ կետից բաղկացած խաղաղության նախաձեռնություն են սկսել՝ ի պատասխան Մերձավոր Արևելքում շարունակվող պատերազմի։

Պակիստանի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ նախաձեռնությունը ներկայացվել է Պակիստանի արտաքին գործերի նախարար Իսհակ Դարի և նրա չինացի գործընկեր Վան Իի միջև Պեկինում կայացած հանդիպումից հետո։

Նախաձեռնության տեքստը հետևյալն է.

— Չինաստանը և Պակիստանը կոչ են անում անհապաղ դադարեցնել պատերազմը և կանխել դրա հետագա սրումը։

— Խաղաղության բանակցությունները պետք է սկսվեն հնարավորինս շուտ՝ հաշվի առնելով Իրանի, ինչպես նաև Պարսից ծոցի երկրների ինքնիշխանությունն ու անվտանգությունը։ Չինաստանը և Պակիստանը պատրաստ են աջակցել այս բանակցությունները նախաձեռնող բոլոր կողմերին։

— Ոչ ռազմական թիրախների և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումները պետք է դադարեցվեն։

— Հորմուզի նեղուցում նավագնացության ուղիների անվտանգությունը պետք է ապահովվի։ Չինաստանը և Պակիստանը կոչ են անում բոլոր կողմերին երաշխավորել նեղուցում նավերի անձնակազմի անվտանգությունը և վերականգնել դրանով ազատ նավարկությունը։

— Անհրաժեշտ է համաձայնության գալ ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա համապարփակ խաղաղության մեխանիզմ ստեղծելու վերաբերյալ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին

Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին Tue, 09 Jun 2026 09:30:40 +0400 ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորել …