Երկուշաբթի , 19 Հոկտեմբերի 2026

Մեկնարկեցին ՀԱՊԿ զորավարժությունները՝ էլի առանց Հայաստանի․ ի՞նչ է ասել Սերդյուկովը

Մեկնարկեցին ՀԱՊԿ զորավարժությունները՝ էլի առանց Հայաստանի․ ի՞նչ է ասել Սերդյուկովը

Sun, 27 Sep 2026 16:00:49 +0400


Միջազգային հարաբերությունների վատթարացումը և «անկայունության գոտիների» մոտեցումը ՀԱՊԿ անդամ պետությունների սահմաններին նպաստում են ռազմական անվտանգության սպառնալիքների աճին։

Այս մասին Ռուսաստանում «Փոխըմբռնում», «Որոնում» և «Էշելոն» զորավարժությունների բացման ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ միավորված շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը․ «Միջազգային հարաբերությունների հետագա վատթարացումը, ինչպես նաև «անկայունության գոտիների» անմիջական մոտեցումը մեր պետությունների սահմաններին նպաստում են ռազմական անվտանգության մարտահրավերների և սպառնալիքների աճին։ Ստեղծված պայմանները մեզ թելադրում են օպերատիվորեն արձագանքել մարտական գործողությունների վարման բնույթի և բովանդակության փոփոխություններին։ Հաշվի առնելով առաջնահերթությունները՝ մենք կատարելագործում ենք հավաքական ուժերի կառավարման բաղադրիչներն ու ստորաբաժանումները, ինչպես նաև նրանց պատրաստվածությունը՝ գործելու ժամանակակից զինված հակամարտությունների իրական պայմաններին առավելագույնս մոտ իրավիճակներում»։

Նրա խոսքով՝ Ռուսաստանում անցկացվող ՀԱՊԿ համատեղ զորավարժությունների արդիականությունը պայմանավորված է աշխարհում ստեղծված չափազանց բարդ ռազմաքաղաքական իրավիճակով։

Զորավարժություններին հերթական անգամ չի մասնակցում Հայաստանը, որը հայտարարել է կազմակերպությանն իր անդամակցության «սառեցման» մասին։

Հավելենք, որ ՀԱՊԿ-ի կազմում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ադրբեջանում լայնածավալ զորավարժություններ են, ՀՀ-ում ճաշարան են բացում

Ադրբեջանում լայնածավալ զորավարժություններ են, ՀՀ-ում ճաշարան են բացում Fri, 10 Jul 2026 15:08:39 +0400 ԱԺ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով