Եկե՛լ է ժամանակը քաղաքի կառավարումը տապալածների ձեռքից վերցնել էդ գրիչը
Tue, 24 Nov 2026 10:45:10 +0400

Հարգելի՛ երևանցիներ,
Երևան քաղաքում տիրող անկառավարելի խցանումների, խմելու ջրի որակի, կոյուղատար համակարգի ու էլեկտրականության խալխլված վիճակի՝ միակ մեղավորն ու պատասխանատուն քաղաքի կառավարումը ձախողածների ընտրած ուղին է։
2018թ-ից սկսած քաղաքում տրվել են շինթույլտվություններ, աջ
ու ձախ, դրանց բացասական հետևանքները հաշվի չառնելով։
2023թ-ից դրանց թիվը՝ էականորեն աճել են ու հիմա քաղաքը կանգնած է շատ լուրջ խնդիրների առաջ։
Երևանը ռեզին չէ, որ օրեցօր բուսնող շենքերին դիմակայի։
Եկե՛լ է ժամանակը, քաղաքի կառավարումը տապալածների ձեռքից վերցնել էդ գրիչը, որով անկուշտները քաղաքը դիտարկեցին սեփական գրպանը լցնելու միջոց։
Գևորգ Ստեփանյան
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր