Համերգի ժամանակ տեղի ունեցած կրակոցների հետևանքով ինը մարդ վիրավորվել է
Sun, 22 Nov 2026 14:30:30 +0400

Կալիֆոռնիա նահանգի Սթրաթմոր (Strathmore) բնակավայրում կազմակերպված մասնավոր համերգի ժամանակ տեղի ունեցած կրակոցների հետևանքով վիրավորվել է ինը մարդ։ Ըստ KMPH Fox 26 լրատվականի և Թուլար շրջանի շերիֆի գրասենյակի՝ եպքը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան՝ նոյեմբերի 21-ին (տեղական ժամանակով ժամը 19:40-ի սահմաններում), Սթրաթմորի մասնավոր տարածքներից մեկում։ Ինը վիրավորներից երկուսի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր (նրանցից մեկը հիվանդանոց է տեղափոխվել ուղղաթիռով), իսկ մյուս յոթը ստացել են կյանքին վտանգ չսպառնացող վնասվածքներ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր