Չորեքշաբթի , 18 Նոյեմբերի 2026

Քրեական գործ, մի քանի տուն, ծեծ․ ով է Լիճքի վարչական ղեկավարը

Քրեական գործ, մի քանի տուն, ծեծ․ ով է Լիճքի վարչական ղեկավարը

Wed, 18 Nov 2026 13:45:26 +0400


Գեղարքունիքի մարզի Լիճք բնակավայրի վարչական ղեկավար Սիրական Սիրականյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2026թ. հունիսի 7-ին տեղի ունեցած Ազգայի ժողովի ընտրությունների ժամանակ 21/07 ընտրական տեղամասում Խաչիկ Հոխիկյանի հետ տեղի ունեցած վիճաբանությունից հետո, ընտրատեղամասի մոտակայքում կրկին հանդիպելով՝ պարտադրել է վերջինիս պարզաբանել ընտրատեղամասում տեղի ունեցածը, այնուհետև հայհոյել է, խուլիգանական դրդումներով ձեռքերով բազմաթիվ անգամ հարվածել է Լ․ Հոխիկյանի դեմքի, մարմնի տարբեր հատվածներին, որի հետևանքով առողջությանը պատճառվել է թեթև վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածքներ:

Մեկ ամիս առաջ դատարանը որոշեց՝ մեղադրյալ Սիրական Սիրականյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նախատեսված արարքում և նրա նկատմամբ որպես պատիժ նշանակել կարճաժամկետ ազատազրկում 15 օր ժամկետով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառմամբ՝ Սիրական Սիրականյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել, սահմանել փորձաշրջան՝ 1 տարի ժամկետով՝ նրա վարքագծի նկատմամբ վերահսկողությունը դնել ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության՝ մեղադրյալի բնակության վայրի ստորաբաժանման վրա:

Սակայն աս ամենը չի խանգարել վարչական ղեկավարին ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընդգրկվել ավագանու ընտրական ցուցակում եւ քարոզարշավ անել, քանի որ, ըստ մեր աղբյուրների՝ ՔՊ-ում նա լավ հովանավորներ ունի: Բացի այդ, մեր տեղեկություններով՝ օրեր առաջ Սիրականյանն իր աշխատակցի հասցեին լավ չի արտահայտվել եւ նրա բարեկամները ծեծել են վարչական ղեկավարին: Մեզ պատմեցին նաեւ, որ Սիրականյանը, չնայած ստացած վնավածքներին՝ անգամ բժշկական կենտրոն չի դիմել, որ իրեն ծեծելու լուրը չտարածվի: Պատմեցին նաեւ, որ ընդամենը 2 տարի առաջ վարչական ղեկավար նշանակված անձը հասցրել է գյուղում մեծ՝ երկու հարկանի տուն կառուցել եւ Երեւանում բնակարաններ գնել:

Տեղեկությունը ճշտելու համար զանգահարեցինք Սիրական Սիրականյանին, հարցրեցինք՝ ճի՞շտ է, որ դուք երկու հարկանի շքեղ տուն եք կառուցել եւ Երեւանում երկու բնակարան եք գնել. «Ես մինչեւ վարչական ղեկավար հլնելը բիզնեսով եմ զբաղվել, իմ եղբայրը Ռուսաստանում է, իմ եղբայրը ինձ օգնել ա՝ տուն եմ կառուցել, եթե ասում են, որ հարստացել եմ՝ հարուստ չեմ, իսկ Երեւանում էլ 1 բնակարան եմ հիփոթեքով գնել»: Հարցին՝ իսկ ինչո՞ւ են համագյուղացիները Ձեզ ծեծել, Սիրականյանը՝ նախ ծիծաղեց, ապա ասաց, որ սխալ տեղեկություն է՝ նման բան չի եղել:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Բորիս Մուրազին՝ Հանրայինի եթերում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին

Բորիս Մուրազին՝ Հանրայինի եթերում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին Mon, 16 Nov 2026 13:39:10 +0400 Լրագրող …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով