Բագրատ Եղիազարյանը նշանակվել է Հայաստանում WB Taxi ծառայության ղեկավար
Mon, 16 Nov 2026 17:54:34 +0400

Բագրատ Եղիազարյանը նշանակվել է Հայաստանում WB Taxi ծառայության ղեկավար։ Նա պատասխանատու կլինի բիզնեսի զարգացման, օպերացիոն գործունեության, գործընկերային ցանցի ընդլայնման և նոր ծառայությունների ու լուծումների ներդրման համար։
Բագրատ Եղիազարյանն ունի տաքսի ծառայությունների և թվային հարթակների ոլորտում բիզնեսի կառավարման ավելի քան 10 տարվա փորձ։ Մինչ նշանակումը նա ղեկավարել է Հայաստանում ուղևորությունների պատվերի խոշոր ծառայություն՝ պատասխանատու լինելով բիզնես ռազմավարության, ֆինանսական և գործառնական ցուցանիշների, նոր պրոդուկտների գործարկման, գործունեության աշխարհագրության ընդլայնման և ռազմավարական գործընկերությունների զարգացման համար։ Ավելի վաղ նա նաև ղեկավար պաշտոններ է զբաղեցրել գործընկերային ցանցի կառավարման և հաճախորդների սպասարկման ոլորտներում։
«Ինձ համար սա հնարավորություն է՝ կիրառելու կուտակած փորձը Հայաստանում WB Taxi-ի զարգացման համար։ Առաջնահերթ խնդիրներից են արդյունավետ գործառնական գործընթացների ձևավորումը, գործընկերային ցանցի զարգացումը և ուղևորների ու վարորդների կարիքներին համապատասխանող որակյալ ծառայության ստեղծումը», – նշել է Բագրատ Եղիազարյանը։
«Ուղևորությունների պատվերի ծառայության կառավարման, բիզնեսի մասշտաբավորման և նոր պրոդուկտների գործարկման ոլորտներում Բագրատի փորձը կարևոր ներդրում կլինի Հայաստանում WB Taxi-ի զարգացման հարցում։ Մենք ակնկալում ենք, որ նրա ոլորտային գիտելիքներն ու կառավարչական փորձը կնպաստեն ծառայության հետևողական զարգացմանն ու հնարավորությունների ընդլայնմանը», – նշել է Wildberries-ի տաքսի և փոխադրումների ծառայության տեխնոլոգիաների զարգացման դեպարտամենտի տնօրեն Անատոլի Սմորգոնսկին։
Ներկայումս WB Taxi-ն շարունակում է գործել ծանրաբեռնվածության փորձարկման ռեժիմում։ Առաջիկայում նախատեսվում է ծառայությունը հասանելի դարձնել օգտատերերի լայն շրջանակի համար։
2026 թվականի նոյեմբերի դրությամբ WB Taxi-ն գործում է նաև Ուզբեկստանում, Բելառուսում և Ղրղզստանում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր