Սիլվան Նոբելյան մրցանակ է ուզում ստանալ
Mon, 16 Nov 2026 18:00:19 +0400

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան չի թաքցնում, որ հույս ունի ստանալու Խաղաղության Նոբելյան մրցանակ։ Ինչպես հայտնում են բրազիլական մամուլում, նախագահ Լուլա դա Սիլվան մտադիր է ընդլայնել իր դիվանագիտական գործունեությունը միջազգային հակամարտությունների կարգավորման հարցերում։ Բրազիլիայի նախագահը կարծում է, որ իր խաղաղարար առաքելություններից մեկը 2010 թվականին է եղել, երբ Թուրքիայի հետ ջանքեր է գործադրել հասնելու Իրանի ուրանի հարստացման հարցում համաձայնագրի ստորագրման։
Դեռ այն ժամանակ է նա հույս ունեցել, որ կառաջադրվի Խաղաղության Նոբելյան մրցանակի համար, սակայն միջազգային աջակցություն իր առաջադրումը չի ստացել։ Ներկայումս Լուլա դա Սիվան բազմիցս է խաղաղարար դիվանագիտական նախաձեռնություններով հանդես եկել ՄԱԿ Անվտանգության խորհրդի բարեփոխման, Ուկրաինական եւ Մերձավոր-Արեւելյան հակամարտությունների կարգավորման հարցերով։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր