Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժություն են անցկացնում
Fri, 13 Nov 2026 21:00:28 +0400

Ադրբեջանում մեկնարկել է «Eternity-2026» համակարգչային կառավարմամբ հրամանատարաշտաբային զորավարժությունը, որին մասնակցում են Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը։ Նշենք, որ այն զորավարժության տեսակ է, որի ընթացքում զինվորական հրամանատարներն ու շտաբների աշխատակիցները համակարգչային ծրագրերի և մոդելավորման միջոցով մշակում են ռազմական գործողությունների սցենարներ, կայացնում որոշումներ և համակարգում ստորաբաժանումների գործողությունները։
Զորավարժությանն ընդգրկված է երեք երկրների ավելի քան 200 զինծառայող և համապատասխան կառույցների ներկայացուցիչ։ Զորավարժությունը կարևոր նշանակություն ունի համատեղ գործողությունների կարողությունների զարգացման տեսանկյունից։ Դրա հիմնական նպատակն է զարգացնել երեք երկրների համատեղ գործելու կարողությունները և ամրապնդել տարածաշրջանային տնտեսական ծրագրերի անվտանգությունը։ Մասնավորապես, նախատեսվում է կատարելագործել ռազմավարական օբյեկտների պաշտպանության և անվտանգության ապահովման ուղղությամբ համակարգումը։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու երեք երկրների տարածքով անցնող բնական պաշարների տեղափոխման համար օգտագործվող հաղորդուղիների անվտանգությանը։ Քննարկվելու են էներգակիրների և այլ բնական պաշարների տեղափոխման ենթակառուցվածքների պաշտպանության համատեղ մեթոդները։
«Eternity-2026» զորավարժությունն անցկացվում է նոյեմբերի 12-20-ը Ադրբեջանում։ Թուրքիայից զարավարժությանը մասնակցում են նաև ցամաքային զորքերի հրամանատարության ստորաբաժանումները, հայտնում է Ermenihaber-ը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր