Կիրակի , 27 Սեպտեմբերի 2026

Հայ Առաքելական Եկեղեցին կազմաքանդելու մանդատ Փաշինյանը չի ստացել

Հայ Առաքելական Եկեղեցին կազմաքանդելու մանդատ Փաշինյանը չի ստացել

Sun, 27 Sep 2026 16:15:18 +0400


Վեց տարի առաջ այս օրը թշնամին հարձակվեց Արցախի Հանրապետության վրա: Որով սկսվեց Արցախի վերջնական հայաթափման գործընթացը: Իհարկե, դա տեղի չէր ունենա, եթե հայ ժողովուրդն ազգովի չընկներ խելագարության գիրկը: Ու այդ օրվանից շուրջ երկուսուկես տարի առաջ վարչապետ չկարգեր «դուխով» Նիկոլին: Ով իշխանության եկավ համարյա թե երկրային դրախտ ապահովելու խոստումներով, սակայն մեր կյանքը վերածեց անընդհատ շարունակվող դժոխքի: Սակայն այսօր ո՛չ Արցախն ազատագրելու հարցն է լուծելի մոտակա ապագայում և ո՛չ էլ Հայաստանի Հանրապետությունն այդ անձից ազատագրելու հարցը: Ու այդ պատճառով քննարկենք օրախնդիր՝ վերջինիս կողմից Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ շարունակվող պատերազմի հարցը:

Ժողովուրդը Փաշինյանին մանդատ չի տվել, որպեսզի 2026-ին շարունակվեն հեղափոխական ապօրինությունները: Նման բնույթի մանդատ տրվել էր 2018-ի դեկտեմբերին, բայց այն մսխվեց ապաշնորհ վարչապետի կողմից: Մանդատը չեղարկվեց վերջինիս «չշշկռվելիք» գերագույն հրամանատարությամբ 44-օրյա պատերազմի խայտառակ պարտությամբ: Չեղարկման վկայությունը 2021-ի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն էր: Ինչը նշանակում է, որ դրանով պետք է վերջ գտներ նաև հեղափոխական խանդավառությունը: Բայց արի ու տես, որ եռակի պատերազմում (2020, 2022, 2023 թթ.) եռակի պարտության խորհրդանիշ անձը սեփական մեղքը քավելու փոխարեն որոշել է կրկին բանեցնել հեղափոխական նարատիվները:

Սակայն կյանքում այդպես չի լինոմ: Քանի որ 2018 թ.-ի մայիսից այս կողմ տեղի չի ունեցել իշխանափոխություն, ապա 2026-ի հեղափոխական կարգախոսներն իրականում նպատակամզղված են հակահեղափոխություն անելուն: Այսինքն, այսպես կոչված 4-րդ հանրապետությունը, նոր սահմանադրության ընդունումը, հայող եկեղեցու «բարենորոգումը», Տիգրանաշենը որպես Քյարքի ներկայացնելն ու թշնամուն հանձնելու պատրաստակամությունը (և այլն) հենց իշխանության կողմից հակահեղափոխական հեղաշրջում իրականացնելու նարատիվներ են: Այդ պատճառով են Նիկոլենք անընդհատ ճնշումներ գործադրում հանրության գրագետ ու հայրենասեր հատվածի վրա: Ինչպես նաև անկախությունն ու, ըստ այդմ, ինքնությունը պահպանած հայոց եկեղեցու վրա: Ինչպես նաև իրենց անկախությունը պահպանել փորձող դատավորների վրա:

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության (այժմ՝ ՀՀ վիճակագրական կոմիտե) կողմից 2011 թ.-ին անցկացված համատարած մարդահամարի արդյունքում արձանագրվել է, որ Հայաստանի բնակչության մոտ 92 %-ն իրեն համարել է Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ։ Մի փոքր ավելի՝ 94% արդյունքն է ստացվել 2022 թվականի՝ 25 %-անոց ընտրանքով մարդահամարի ժամանակ: Ամերիկյան «Pew Research Center» (Փյու հետազոտական կենտրոն) կազմակերպության կողմից Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի 18 երկրներում (այդ թվում՝ Հայաստանում) 2015-2016 թթ.-ին իրականացված հետազոտությամբ պարզվել էր, որ ՀՀ-ում հարցվածների 95%-ը հավատում է Աստծուն, իսկ ճնշող մեծամասնությունը (շուրջ 89%) իրեն համարում է Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ:

Ներկայացված տվյալները վկայում են, որ Փաշինյանին վարչապետության «մանդատ» վերահանձնած ընտրողները չեն պատկերացրել, որ դրանով նրան իրավասություն են տալիս կազմաքանդել հայոց եկեղեցին: Հատկապես որ, նախ, եկեղեցու դեմ արշավն իրականացվում էր «բարենորոգման» կեղծ կարգախոսների ներքո: Երկրորդ, 2026 թ.-ի փետրվարին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների դեմ քրեական գործ հարուցելուց հետո իշխանության կողմից գիտակցված կերպով ակտիվ գործողություններ չեն իրականացվել, որպեսզի ընտրողները մոռացության մատնեին այդ հանգամանքը: Եթե իշխանությունը կասկածում է նման պնդման իրավացիությանը, ապա կարող է սոցհարցում պատվիրել այդ թեմայով: Ասվածը նշանակում է, որ Հայ Առաքելական Եկեղեցին կազմաքանդելու մանդատ Փաշինյանը չի ստացել:

Այնինչ, սեպտեմբերի 24-ին «Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի կենտրոն» ՊՈԱԿ-ի հրապարակած 74-էջանոց հատուկ զեկույցը հենց նման նպատակ է հետապնդում: Որովհետև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ ճգնաժամ է առաջացել ոչ թե հոգևոր դասի, այլ իշխանության գործողությունների հետևանքով: Եվ դրա հաղթահարման համար անհրաժեշտ է, որպեզի վարչապետի աթոռը զբաղեցնողը ձեռքերը հեռու պահի մեր եկեղեցուց: Եվ մի բան էլ. որպեսզի եկեղեցին կազմաքանդելու մանդատ ստանար՝ Փաշինյանը պետք է անկեղծորեն ժողովրդին բացատրեր, թե ինչ է ենթադրում իր հավաքագրած վա՜յ «բարենորոգիչների» կողմից հայոց հոգևոր տան «բարենորոգումը»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով

Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով Sat, 26 Sep 2026 18:52:28 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով