Ծնողներին ու ուսուցիչներին հավաքել են եւ կոռուպցիայի մասին դասեր տվել
Fri, 18 Sep 2026 21:15:16 +0400

Սեպտեմբերի 17-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում հանդիպում է անցկացրել մեկ տասնյակ դպրոցների մանկավարժների, ինչպես նաև դպրոցահասակ երեխաներ ունեցող ծնողների հետ։
Հանդիպման թեման եղել է Կոռուպցիայի կանխարգելման գործում մանկավարժների և ծնողների դերը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից հայտնել են, որ հանդիպման նպատակը մանկավարժների և ծնողների միջոցով աշակերտների շրջանում կոռուպցիայի կանխարգելման և բարեվարքության սկզբունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացումն է։ Ըստ կազմակերպիչների՝ նման հանդիպումների միջոցով կարևոր է դպրոցական միջավայրում բարեվարքության և կոռուպցիայի կանխարգելման վերաբերյալ գիտելիքների տարածումը՝ ներգրավելով ինչպես կրթական գործընթացի մասնակիցներին, այնպես էլ ծնողներին։
Բարեվարքության և կոռուպցիայի կանխարգելման մասին դպրոցներում խոսելուց առաջ, գուցե արժե նույն դասը երբեմն հիշեցնել նաև պետական կառույցների աշխատակիցներին։ Չէ՞ որ կոռուպցիայի դեմ պայքարի մշակույթը միայն դպրոցական կրթությամբ չէ պայմանավորված, այլ հանրության մենթալիտետով եւ հատկապես չինովնիկների արժեհամակարգով։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր