Ի՞նչ կարող է տեղի ունենալ հունիսի 7-ին, երբ արդեն ձեր որոշումը կայացրած լինեք

Ի՞նչ կարող է տեղի ունենալ հունիսի 7-ին, երբ արդեն ձեր որոշումը կայացրած լինեք

Thu, 23 Apr 2026 20:15:33 +0400


Սիրելի հայրենակիցներ, որևէ հույս չունեմ, որ այն, ինչ հիմա ասելու եմ, ականջահաճո ու հոգեպարար կլինի ձեզ համար: Տիկնայք և պարոնայք հայեր, դուք, ես էլ ձեզ հետ, հայտնվել եք մի կետում, որից անդին, առհասարակ, ոչինչ չկա: Չէի ասի՝ այդ կետից այն կողմ անդունդ կա, ձորեր, ժայռեր, որոնց զարկվելով դեռ կարելի էր մի հրաշքով կենդանի մնալ, տեղափոխվել ԲԿ: Չկա ոչինչ… Ճիշտ, ինչպես տիեզերքում՝ լռություն է և անկշռելիություն: Ուզենաք էլ՝ չեք կարող ընկնել: Ում ոտքը պլստաց այդ կետից՝ միանգամից սկսելու է ճախրել: Դեպի ո՞ւր՝ չգիտեմ: Այդ կետից այն կողմ աշխարհագրությունը դադարում է գոյություն ունենալուց: Ոչ հյուսիս, ոչ հարավ, ոչ արևելք, ոչ արևմուտք: Լառնակա՞… Լառնակա էլ չկա: Թոշա՞կ… Կարո՞ղ եք ինձ բացատրել, թե ձեր ինչին է պետք այդ թոշակն անկշռելիության պայմաններում: Դուք ձեր ճախրանքի պահին կտեսնեք տասնյակներով նախարարների ու այլ պաշտոնյաների, որոնք ճախրում են իրենց պարգևավճարների հետ: Ոչ մեկին այդ փողը պետք չէ այնտեղ: Ճիշտն ասած՝ չգիտեմ, Նիկոլը կգա՞ մեզ հետ ճախրելու, թե՞ Աննայի հետ արանքը ճղած կլինի, բայց մի բան հաստատ է, որ ՔՊ-ից լիքը մարդ է լինելու՝ Ալենը, պուճուր Քըլըչը, Պապիկյան Սուրոն, Խուդաթյանը, Թորոսյան Արսենը, Միրզոյան Արոն, Կոնջորյան Հայկն` իր երեսփոխանական լնգուլվազով…
Բայց կա նաև մի այսպիսի բան՝ կարելի է այդ կետը չանցնել: Դուք դա կարող եք, սիրելի հայրենակիցներ, ես էլ՝ ձեզ հետ: Արգելակները կորցրած ՔՊ-ն թող մտածի, որովհետև ՔՊ-ի համար հունիսի 7-ից հետո սկսվելու է անկշռելիության ռեժիմը՝ լինի այդ կետից այսկողմ, թե այնկողմ: Նիկոլն ու Աննան, փախած, ճողպրած, արանքը ճղած էլ լինեն, հունիսի 7-ից հետո անկշռելիությունից չեն խուսափելու: Դա բոլոր «զրոների» ճակատագիրն է:

Դուք, սիրելի հայրենակիցներ, ես էլ ձեզ հետ, զրո չեք: Մենք Արցախ չենք ծախել, մենք 5 հազար տղու գլուխ չենք կերել, հայոց հայրենիք չենք տվել թուրքին, եկեղեցի չենք պղծել ու մեր դժբախտությունների վրա «վարչաբենդ» չենք խաղացել: Ուրեմն մենք զրո չենք, մենք շանս ունենք ամուր գետնի վրա դեռ մնալու, մեր կյանքը փոխելու, մեր տուն ու տեղին տիրություն անելու: Ես ասացի շանս, իսկ դուք ասեք՝ կամք, համառություն, որոշում: Խոսեք ինքներդ ձեզ հետ ու խոստովանեք, որ ունեք այդ կամքը՝ մնալու, ապրելու, արարելու, հարատևելու:

Իսկ ի՞նչ կարող է տեղի ունենալ հունիսի 7-ին, երբ արդեն ձեր որոշումը կայացրած լինեք: Չեմ էլ ուզում նկարագրել այն վայնասունը, որ այդ օրը բարձրանալու է ՔՊ-ից և ՔՊ-ամերձ շրջանակներից: Դրան հիմա ասում են եվրոպական քաղաքական մշակույթ կամ հետընտրական կապիկություն: Շան տեղ պետք չէ դնել: Դա կլինի այս ստախոս սրիկաների վերջին ճիչը ճախրանքից առաջ: Բայց ինչ էլ լինի, ինչ էլ անեն, նրանք այլևս չեն կարողանալու քեզ վրա թքելով հայրենիք ուրանալ, քո երկիրը ծախել, քո զավակին դնել հողը, խաղաղության կեղծ խոստումներով քեզ տանել նոր պատերազմների: Հունիսի 7-ն այս ամենի վերջնաժամկետն է: Դիր այդ վերջակետն ու սրանց հանիր օդերով:

Սիրելի հայրենակիցներ, մի բան էլ ասեմ՝ հունիսի 7-ին տանը նստել չկա: Ոչ գլխացավ, ոչ ճնշում, ոչ վատ տրամադրություն, ոչինչ չպետք է խանգարի, որ գնանք տեղամաս և մեր կամքն արտահայտենք: Հուսալ, որ հարևանդ կանի դա քո փոխարեն, Կարեն Կարապետյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Գագիկ Ծառուկյանը կամ Արման Թաթոյանը` ճիշտ չէ: Նրանք դա անելու են իրենց փոխարեն, իրենց ու իրենց թիմերի քվեներով: Բայց դա բավարար չէ քո կամքը հաստատելու համար: Մորեխի այս պարսը, սիրելի հայրենակից, դու պետք է հալածես քո երկրից, ես էլ՝ քեզ հետ:

Դե իսկ հունիսի 7-ից հետո մեր առջև բացվելու է դաժան իրականությունը, որ 8 տարի շարունակ թաքցվել է մեզնից: Դու, սիրելի հայրենակից, ես էլ քեզ հետ, կիմանանք ամեն ինչ… Ամեն ինչ այն մասին, թե ինչպես են աչքներս կապած մեզ բերել, հասցրել անդառնալիության կետին, որից անդին այլևս ոչինչ չկա:
Եվ ուրեմն՝
0 ձայն ՔՊ-ին…
Ի գործ…
Առաջարկ Հայաստանին…
Ուժեղ Հայաստան…
Միասին կարող ենք…

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նոր Նորքում քաղաքացին պատշգամբից ջուր լցրեց ՔՊ-ականների վրա

Նոր Նորքում քաղաքացին պատշգամբից ջուր լցրեց ՔՊ-ականների վրա Sat, 09 May 2026 17:18:34 +0400 Latest…

12 րոպե ago

Ուշադրություն դիմորդներին․ վերջնաժամկետը վաղն է

Ուշադրություն դիմորդներին․ վերջնաժամկետը վաղն է Sat, 09 May 2026 17:15:18 +0400 Վաղը՝ մայիսի 10-ին լրանում…

15 րոպե ago

Սիրիայի նախագահը պաշտոններից ազատել է իր եղբայրներին

Սիրիայի նախագահը պաշտոններից ազատել է իր եղբայրներին Sat, 09 May 2026 17:00:54 +0400 Սիրիայի նախագահ…

30 րոպե ago

Եթե Արցախյան շարժումը սխալ էր, ուրեմն սխալվել էին նաև ողջ Արևելքն ու Արևմուտքը

Եթե Արցախյան շարժումը սխալ էր, ուրեմն սխալվել էին նաև ողջ Արևելքն ու Արևմուտքը Sat, 09…

45 րոպե ago

Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններում դադար է վերցվել

Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններում դադար է վերցվել Sat, 09 May 2026 16:31:06 +0400 Ուկրաինայի հարցով…

60 րոպե ago

Ձեր տված թոշակը չեմ ուզում. մեղրեցու և Փաշինյանի զրույցը

Ձեր տված թոշակը չեմ ուզում. մեղրեցու և Փաշինյանի զրույցը Sat, 09 May 2026 16:30:19 +0400…

1 ժամ ago