Քարերը պլպլացրել են, պատմությունը խեղաթյուրել. հուշարձանը նսեմացրել

Քարերը պլպլացրել են, պատմությունը խեղաթյուրել. հուշարձանը նսեմացրել

Thu, 23 Apr 2026 20:45:44 +0400


Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիրի համահեղինակ, ճարտարապետ Արթուր Թարխանյանի դուստրը` ճարտարապետ Անահիտ Թարխանյանը, դեռ նախորդ տարվա աշնանն էր ահազանգել ցեղասպանության հուշակոթողի` Ծիծեռնակաբերդի վերանորոգման անվան տակ իրականացված ավերածության մասին:

Նշել էր, որ անհասկանալի է, թե մի ճարտարապետ, որը չունի համապատասխան մասնագիտական փորձ, որ մի քանի օր առաջ է դարձել գլխավոր ճարտարապետ, ինչպես է նախագծում եւ վերանորոգում Եղեռնի հուշահամալիրը: Նկատի ուներ համալիրի նորոգման գործընթացին մասնակցող Սաշուր Քալաշյանին: «Ընդամենը նուրբ խոզանակներով պետք էր այդ աղը մաքրել, մի հատ լվանալ, չորացնել ֆենով եւ հետագայում՝ հատուկ հիդրոֆոբ նյութեր կան, որոնցով պետք է մշակել այդ հատվածները։ Այդ նյութերը թանկարժեք են, բայց հաստատ մի քանի անգամ ավելի էժան են, քան այն մեթոդաբանությունը, որ ընտրվել է այսօր Եղեռնի հուշարձանի ռեստավրացիայի համար։ Ժամանակի մեջ մենք կծախսեինք, ենթադրենք, 1-2 ամիս ուսումնասիրության վրա, մեկ ամիս կծախսեինք վերանորոգման, մաքրելու վրա, որպեսզի այս սպիտակ աղակալումները քարերի վրայից դուրս բերեինք, եւ եւս մեկ ամիս՝ հիդրոֆոբ նյութերով մշակելու վրա, որոնք թափանցիկ նյութեր են, քարի որակն ու տեսքը չեն փոխում։ Հիմա մենք ծախսել ենք եւ հավելագրել ենք նախագծով հինգ անգամ ավելի մեծ գումար, քան պետք էր այստեղ ծախսել։ Դա ժողովրդի գումարներն են, որը ծախսելու կարիքը չկար։ Մենք ավելի քիչ ժամանակ, ավելի քիչ գումար, ավելի քիչ մարդկանց ներգրավելով՝ կունենայինք ամառային ամիսներին լավ վերականգնված Եղեռնի հուշարձան։

Հիմա սկսվում է անձրեւային սեզոնը, հուշարձանի վերեւը բաց է, ջրերը ներթափանցելու են հիմքի մեջ, որովհետեւ աստիճանները, որոնք որ պոկված են, պոկված են հիմքերից, ամբողջը խոնավանալու է, ո՞նց են չորացնելու։ Ձմեռը գործ չի կարելի անել, կամ շտապ պետք է վերեւը ձեւավորել ժամանակավոր տանիք, որ պաշտպանենք այս ապամոնտաժված մույթերը։ Դա հենց այնպես բետոն չէ։ Սա բռի, կոպիտ ձեւով քարը պոկած բետոն է, եւ թեք երկաթբետոնը մենք բաց ենք թողնում անձրեւների տակ»,- ասել էր նա: Հիմա ՔՊ- ի կարկառունները Անահիտ Թարխանյանի հուզված խոսքը դնում են իրենց էջերում, այն դերասանություն են անվանում և պնդում, որ համալիրը փայլուն վիճակում է` տեսա՞ք, որ ոչ ոք ոչինչ չքանդեց և այլն:

Թեմայի մասին «Հրապարակը» զրուցել է Անահիտ Թարխանյանի հետ:

– Տիկին Թարխանյան, ավանդույթի համաձայն` հայ ժողովուրդը ժամեր անց կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ամսի 25-ից վերսկսելու են վերանորոգման աշխատանքները: Այժմ ի՞նչ պատկեր է հուշահամալիրում: Գո՞հ եք կատարված աշխատանքից:

– Մեր բողոքներից հետո`երեսապատումը` 5 սմ քարերից փոխարինվեց 10 սմ քարերով: Իհարկե, դա ավելի լավ է` համեմատության մեջ: Բայց երեսապատումն ընդամենը երեսապատում է, և որևէ կապ չունի նախկինում արված հսկա քարերի հետ, որոնք տեղադրված են եղել: Օրենքի համաձայն` Եղեռնի հուշարձանը համարվում է պատմամշակութային արժեք: Ցանկացած ոտնձգություն հուշարձանի նկատմամբ` խիստ արգելված է բոլոր օրենքներով: Հուշարձան քանդողը չի կարող համարվել օրինական գործունեություն իրականացնող: Մենք կարող ենք ասել, որ առաջին հայացքից թվում է թե հուշարձանը լավ նորոգել են, բայց կներեք պլպլացրած, սիրունացրած հուշարձանը հուշարձան չէ: Որքանո՞վ գեղեցիկ կլինի, որ գնանք մայր տաճարը, կամ Զվարթնոցի տաճարը պլպլացնենք: Ցանկացած հուշարձան ունի պատմություն, անկախ նրանից, թե այն ունի 20 տարվա, 70 տարվա, թե 1000 տարվա պատմություն: Այդ նորոգված հուշարձանը ընդամենը նորոգված քարերից բաղկացած մի բան է դարձել, որը չունի պատմական ակնարկ: Դրա կողքով չի անցել Վիլյամ Սարոյանը, դրանց չի դիպչել Սիլվա Կապուտիկյանը: Այս նոր քարերի կողքով չեն անցել միլիոնավոր հայեր, որոնք 70 տարի ամեն անգամ այս օրը գնում են հուշահամալիր, ծաղիկներ են տանում և հարգանքի տուրք մատուցում` ցեղասպանության զոհերի հիշատակին: Պատմություն է խեղաթյուրվում: Հուշարձանները կարելի է նորոգել, իհարկե, սակայն դա պետք է անել օրենքին համապատասխան:

– Ինչո՞ւ են ՔՊ-ականները իրար հերթ չտալով Ձեր մասնակցությամբ հայտնի տեսանյութը տարածում: Նրանց ասածն այն է, որ անիմաստ եք հուզվել, որ իրենք ամեն բան ճիշտ են արել, տեղին են արել, չնայած Փաշինյանը օրերս նշեց, որ ապրիլի 24-ից հետո նորոգման պրոցեսը շարունակվելու է:

– Ես չեմ կարող ասել, թե ինչու են այդ տեսանյութը տարածում, հավանաբար փորձում են իրենց վատ աշխատանքն արդարացնել…. հարցն այն է, որ վերանորոգված հուշարձանը կորցրել է իր պատմամշակութային արժեքը: Չի կարելի ասել, որ լավ գործ է արված: Այո, լավ վերանորոգել են, բայց մեծ վնաս են հասցրել հուշահամալիրին: Միասնական, գաղափարական արտաքին տեսքը փչացրել են ցավալիորեն: Ինչ վերաբերում է նորոգման աշխատանքը շարունակելուն, ապա ես մեծ ցավ եմ ապրում դրա համար: Շատ վատ է, շատ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իրանի բանակին լիակատար ազատություն է տվել

Իրանի բանակին լիակատար ազատություն է տվել Fri, 13 Nov 2026 00:30:17 +0400 Իրանի Գերագույն առաջնորդ…

2 ժամ ago

Պուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ»

Պուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ» Thu, 12 Nov 2026 23:55:21 +0400…

2 ժամ ago

Աբու-Դաբիի բանակցությունները զգուշավոր, բայց քայլ առաջ է․ Ալեքսանդր Ստուբ

Աբու-Դաբիի բանակցությունները զգուշավոր, բայց քայլ առաջ է․ Ալեքսանդր Ստուբ Thu, 12 Nov 2026 23:48:30 +0400…

3 ժամ ago

36-ամյա տղամարդը կալանավորվել է

36-ամյա տղամարդը կալանավորվել է Thu, 12 Nov 2026 23:42:04 +0400 Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների…

3 ժամ ago

Հարձակվել են ոստիկանների վրա․ կա 10 զոհ

Հարձակվել են ոստիկանների վրա․ կա 10 զոհ Thu, 12 Nov 2026 23:30:51 +0400 Պակիստանում հարձակվել…

3 ժամ ago

Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքով

Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքով Thu, 12 Nov 2026 23:22:59…

3 ժամ ago