Բողոքի դրսևորում` այս իշխանությունների ուրացումի քաղաքականության դեմ

Բողոքի դրսևորում` այս իշխանությունների ուրացումի քաղաքականության դեմ

Thu, 23 Apr 2026 22:01:57 +0400


Այսօր ուշագրավ օր է` հիշարժան ոչ միայն նրանով, որ ցեղասպանության զոհերի հիշատակի ավանդական դարձած ջահերով երթն է ընթանում և դա արդեն սովորական ակցիա չէ, այլ գրեթե բողոքի դրսևորում` այս իշխանությունների ուրացումի քաղաքականության դեմ, այլև նրանով, որ այսօր ոմանք 18-ի հեղափոխության կուլմինացիոն օրվա տարեդարձը, ոմանք` տարելիցն են նշում:

Այս օրը` 8 տարի առաջ հրաժարական տվեց անպարտելի թվացող Սերժ Սարգսյանը, ով խախտելով Հայաստանում ընդունված` 10 տարին մեկ իշխանափոխության բնական ցիկլը, որոշել էր շարունակել պաշտոնավարումը, սակայն չստացվեց…

Այո, 2018 թվի ապրիլի 23-ի իրադարձությունների նկատմամբ մեր հասարակության տարբեր շերտեր տրամագծորեն տարբեր վերաբերմունք ունեն` ոմանք անիծում են 2018թ. ապրիլի 23-ը, ոմանք` օրհնում, որովհետև երբեք չէին կարող երազել, որ նման բարձր կարգավիճակի կհասնեն և այդքան փող կունենան: Իսկ գաղտնիք չէ, որ կան մարդիկ, որոնք ապրում են` «նախ մորթիս, հետո` որդիս» սկզբունքով, ուր մնաց հայրենիք, Հայաստան, Արցախ ճանաչեն…մեր պետության գոյատևումը կարևորեն:

Բայց անկախ մեր վերաբերմունքից, պետք է արձանագրենք, որ ապրիլի 23-ը «պատմական» օր է` այդ օրը մեր պատմության, մեր երկրի ճակատագրում կտրուկ շրջադարձ է տեղի ունեցել և մենք լրիվ այլ իրականության մեջ ենք հայտնվել, ինչի համար թերևս միայն ինքներս մեզ պետք է մեղադրենք և ոչ թե ինչ որ գերբնական ուժերի…
Բայց այս տարվա ապրիլի 23-ը մեկ այլ իմաստով էլ է ուշագրավ` այսօր ժամը 18:00-ին հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին հայտեր ներկայացնելու վերջնաժամկետը լրացավ: Ընտրություններ, որ նույնպես կարող են «պատմական»` ճակատագրական լինել մեզ համար: Մենք մեծ հույսեր ունեինք, որ ընդդիմադիր, առողջ ուժերի կոնսոլիդացիա կկայանա և սահմանափակ թվով ուժեր կմասնակցեն ընտրություններին` հեշտացնելով ընտրողի գործը և պարզեցնելով ընտրությունը: Ցավոք սրտի, պարզվեց, որ քաղաքական ուժերը մեզանում շատ ավելի պակաս հասուն են, քան կոնսոլիդացիա պահանջող հանրային որոշ շրջանակներ ու անձինք և կրկին լուծումներ գտնելու, երկիրն այս փոսից հանելու բեռը մնաց հանրության վրա, որին թողնվեց 19 ուժի ցանկից ընտրություն կատարելու ծանր գործը:

Իհարկե, առողջ, հայամետ, գրագետ, աշխատունակ ուժերին զատելու գործն այդքան բարդ բան չէ, որքան թվում է և բոլորս պարտավոր ենք աջակցել, օգտակար լինել այն ընտրողներին, որոնք դեռ չեն կողմնորոշվել: Օգնենք, որ գլուխ հանեն առաջադրված 19 ուժերի լաբիրինթոսում: ժամանակը կարճ է և քաղաքականապես գրագետ բոլոր մարդիկ այս փուլում կարևոր գործ ունեն անելու` բացատրելու, ներկայացնելու առաջադրված ուժերին, որպեսզի քաղաքականության մեջ շատ չխորացած մարդկանց համար հեշտ լինի կողմնորոշվելը` որոմը հատիկից զատելը:

Ես ինքս դեռ մանրամասն կգրեմ, կփորձեմ իմ իմացածն ու դիտարկումները փոխանցել ձեզ: Այսօր միայն մի կարճ բան ասեմ.

– Ես շատ ավելի վատ պատկեր էի սպասում, քանի որ այս քաոսային վիճակում կարող էին ոչ թե 19, այլ 29 կամ 39 ուժ առաջադրվել: Կարող էին շատ ավելի վատերն առաջադրվել: Եվ մի բան էլ. առաջադրվածների մոտ մեկ տասնյակը` միասին վերցրած, 2-3 տոկոս ձայն ստանալու շանս էլ չունեն, ինչը նույնպես լավ է…

Մնացածը` հաջորդիվ…

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ոնց որ մարդուն գան տնից հանեն, ասեն` ապօրինի ես ձեռք բերել. «Արարատցեմենտի» տնօրեն

Ոնց որ մարդուն գան տնից հանեն, ասեն` ապօրինի ես ձեռք բերել. «Արարատցեմենտի» տնօրեն Mon, 06…

7 րոպե ago

Գործողություններն իրականացվել են ապօրինի. Փաստաբանը մանրամասներ է հայտնում

Գործողություններն իրականացվել են ապօրինի. Փաստաբանը մանրամասներ է հայտնում Mon, 06 Jul 2026 14:04:35 +0400 Latest…

12 րոպե ago

Ահաբեկչությունների շարք է կանխվել․ ինչ է հայտնում ՌԴ ԱԴԾ–ն

Ահաբեկչությունների շարք է կանխվել․ ինչ է հայտնում ՌԴ ԱԴԾ–ն Mon, 06 Jul 2026 14:00:19 +0400…

17 րոպե ago

Անվտանգություն, թե արագություն՝ ընտրությունը յուրաքանչյուրինս է

Անվտանգություն, թե արագություն՝ ընտրությունը յուրաքանչյուրինս է Mon, 06 Jul 2026 13:57:25 +0400 «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության…

20 րոպե ago

Մեր և ձեր պայքարը շարունակելու ենք ամենուր

Մեր և ձեր պայքարը շարունակելու ենք ամենուր Mon, 06 Jul 2026 13:45:41 +0400 Latest news…

31 րոպե ago

Ի՞նչ կա զարմանալու,ասել  են՝ վենդետա լինելու է ու սաղին նստացնելու եմ, դա էլ անում են

Ի՞նչ կա զարմանալու,ասել  են՝ վենդետա լինելու է ու սաղին նստացնելու եմ, դա էլ անում են…

42 րոպե ago