Բողոքի դրսևորում` այս իշխանությունների ուրացումի քաղաքականության դեմ

Բողոքի դրսևորում` այս իշխանությունների ուրացումի քաղաքականության դեմ

Thu, 23 Apr 2026 22:01:57 +0400


Այսօր ուշագրավ օր է` հիշարժան ոչ միայն նրանով, որ ցեղասպանության զոհերի հիշատակի ավանդական դարձած ջահերով երթն է ընթանում և դա արդեն սովորական ակցիա չէ, այլ գրեթե բողոքի դրսևորում` այս իշխանությունների ուրացումի քաղաքականության դեմ, այլև նրանով, որ այսօր ոմանք 18-ի հեղափոխության կուլմինացիոն օրվա տարեդարձը, ոմանք` տարելիցն են նշում:

Այս օրը` 8 տարի առաջ հրաժարական տվեց անպարտելի թվացող Սերժ Սարգսյանը, ով խախտելով Հայաստանում ընդունված` 10 տարին մեկ իշխանափոխության բնական ցիկլը, որոշել էր շարունակել պաշտոնավարումը, սակայն չստացվեց…

Այո, 2018 թվի ապրիլի 23-ի իրադարձությունների նկատմամբ մեր հասարակության տարբեր շերտեր տրամագծորեն տարբեր վերաբերմունք ունեն` ոմանք անիծում են 2018թ. ապրիլի 23-ը, ոմանք` օրհնում, որովհետև երբեք չէին կարող երազել, որ նման բարձր կարգավիճակի կհասնեն և այդքան փող կունենան: Իսկ գաղտնիք չէ, որ կան մարդիկ, որոնք ապրում են` «նախ մորթիս, հետո` որդիս» սկզբունքով, ուր մնաց հայրենիք, Հայաստան, Արցախ ճանաչեն…մեր պետության գոյատևումը կարևորեն:

Բայց անկախ մեր վերաբերմունքից, պետք է արձանագրենք, որ ապրիլի 23-ը «պատմական» օր է` այդ օրը մեր պատմության, մեր երկրի ճակատագրում կտրուկ շրջադարձ է տեղի ունեցել և մենք լրիվ այլ իրականության մեջ ենք հայտնվել, ինչի համար թերևս միայն ինքներս մեզ պետք է մեղադրենք և ոչ թե ինչ որ գերբնական ուժերի…
Բայց այս տարվա ապրիլի 23-ը մեկ այլ իմաստով էլ է ուշագրավ` այսօր ժամը 18:00-ին հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին հայտեր ներկայացնելու վերջնաժամկետը լրացավ: Ընտրություններ, որ նույնպես կարող են «պատմական»` ճակատագրական լինել մեզ համար: Մենք մեծ հույսեր ունեինք, որ ընդդիմադիր, առողջ ուժերի կոնսոլիդացիա կկայանա և սահմանափակ թվով ուժեր կմասնակցեն ընտրություններին` հեշտացնելով ընտրողի գործը և պարզեցնելով ընտրությունը: Ցավոք սրտի, պարզվեց, որ քաղաքական ուժերը մեզանում շատ ավելի պակաս հասուն են, քան կոնսոլիդացիա պահանջող հանրային որոշ շրջանակներ ու անձինք և կրկին լուծումներ գտնելու, երկիրն այս փոսից հանելու բեռը մնաց հանրության վրա, որին թողնվեց 19 ուժի ցանկից ընտրություն կատարելու ծանր գործը:

Իհարկե, առողջ, հայամետ, գրագետ, աշխատունակ ուժերին զատելու գործն այդքան բարդ բան չէ, որքան թվում է և բոլորս պարտավոր ենք աջակցել, օգտակար լինել այն ընտրողներին, որոնք դեռ չեն կողմնորոշվել: Օգնենք, որ գլուխ հանեն առաջադրված 19 ուժերի լաբիրինթոսում: ժամանակը կարճ է և քաղաքականապես գրագետ բոլոր մարդիկ այս փուլում կարևոր գործ ունեն անելու` բացատրելու, ներկայացնելու առաջադրված ուժերին, որպեսզի քաղաքականության մեջ շատ չխորացած մարդկանց համար հեշտ լինի կողմնորոշվելը` որոմը հատիկից զատելը:

Ես ինքս դեռ մանրամասն կգրեմ, կփորձեմ իմ իմացածն ու դիտարկումները փոխանցել ձեզ: Այսօր միայն մի կարճ բան ասեմ.

– Ես շատ ավելի վատ պատկեր էի սպասում, քանի որ այս քաոսային վիճակում կարող էին ոչ թե 19, այլ 29 կամ 39 ուժ առաջադրվել: Կարող էին շատ ավելի վատերն առաջադրվել: Եվ մի բան էլ. առաջադրվածների մոտ մեկ տասնյակը` միասին վերցրած, 2-3 տոկոս ձայն ստանալու շանս էլ չունեն, ինչը նույնպես լավ է…

Մնացածը` հաջորդիվ…

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց

Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց Tue, 07 Jul 2026 19:31:40 +0400 Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց 2 ամսով։ Քիչ…

28 րոպե ago

Ալիևն ու սենատոր Դեյնսը քննարկել են Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացը

Ալիևն ու սենատոր Դեյնսը քննարկել են Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացը Tue, 07 Jul…

29 րոպե ago

Առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվեն քննության առարկա. ՔԿ

Առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվեն քննության առարկա. ՔԿ Tue, 07 Jul 2026 19:28:57 +0400 Էգ…

31 րոպե ago

Բորբոս, կեղտ և անբավարար պայմաններ

Բորբոս, կեղտ և անբավարար պայմաններ Tue, 07 Jul 2026 19:15:29 +0400 Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի…

45 րոպե ago

Ադրբեջանում դպրոցականների միասնական համազգեստ են սահմանել

Ադրբեջանում դպրոցականների միասնական համազգեստ են սահմանել Tue, 07 Jul 2026 19:00:30 +0400 Ադրբեջանի խորհրդարանը ընդունել…

60 րոպե ago

Երևանի կենդանաբանական այգին հաստատեց լուրը

Երևանի կենդանաբանական այգին հաստատեց լուրը Tue, 07 Jul 2026 18:51:14 +0400 «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ…

1 ժամ ago