Ապրիլքսաներեքյան մտորումներ

Ապրիլքսաներեքյան մտորումներ

Fri, 24 Apr 2026 09:00:18 +0400


Երեկ ուշագրավ օր էր` հիշարժան ոչ միայն նրանով, որ ցեղասպանության զոհերի հիշատակի ավանդական դարձած ջահերով երթն էր ընթանում, այլեւ նրանով, որ ոմանք 2018-ի հեղափոխության կուլմինացիոն օրվա տարեդարձը, ոմանք` տարելիցն էին նշում:

Այդ օրը` 8 տարի առաջ, հրաժարական տվեց անպարտելի թվացող Սերժ Սարգսյանը, որը, խախտելով 10 տարին մեկ իշխանափոխության բնական ցիկլը, որոշել էր շարունակել պաշտոնավարումը, սակայն բախվեց հանրային ընդվզումին եւ Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժման պայքարին:

Այո, այդ օրվա եւ 2018-ի իրադարձությունների նկատմամբ մեր հասարակության տարբեր շերտեր տրամագծորեն տարբեր վերաբերմունք ունեն` ոմանք անիծում են 2018թ. ապրիլի 23-ը, ոմանք` օրհնում: Անկախ մեր վերաբերմունքից, արձանագրենք, որ դա պատմական օր էր, եւ այդ օրը մեր պատմության, մեր երկրի ճակատագրում կտրուկ շրջադարձ տեղի ունեցավ: Բայց այս տարվա ապրիլի 23-ը մեկ այլ իմաստով էլ է ուշագրավ․ երեկ երեկոյան` ժամը 18:00-ին, խորհրդարանական ընտրություններին հայտ ներկայացնելու վերջնաժամկետն էր:

Մենք մեծ հույսեր ունեինք, որ ընդդիմադիր, առողջ ուժերի կոնսոլիդացիա կկայանա, եւ փոքր թվով ուժեր կմասնակցեն ընտրություններին` հեշտացնելով ընտրողի գործը եւ պարզեցնելով ընտրությունը:

Ցավոք սրտի, պարզվեց, որ քաղաքական ուժերն ավելի պակաս հասուն են, քան կոնսոլիդացիա պահանջող հանրային որոշ շրջանակներ, եւ կրկին ամբողջ բեռը մնաց հանրության վրա, որին թողնվեց 19 ուժի մեջ ընտրություն կատարելու ծանր գործը: Իհարկե, առողջ, հայամետ, գրագետ, աշխատունակ ուժերին զատելու գործն այդքան էլ բարդ բան չէ, եւ մենք կփորձենք դրանում օգտակար լինել մեր ընտրողներին:

Բայց ժամանակը կարճ է, եւ բոլոր քաղաքականապես գրագետ մարդիկ այս փուլում կարեւոր գործ ունեն անելու` բացատրել, ներկայացնել առաջադրված ուժերին, որ մարդկանց համար հեշտ լինի կողմնորոշվելը եւ որոմը հատիկից զատելը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Աննա Սեդոկովան չի գնացել հարցաքննության

Աննա Սեդոկովան չի գնացել հարցաքննության Sat, 03 Oct 2026 23:45:31 +0400 Լատվիացի իրավապահները հարցաքննել են…

7 ժամ ago

Սա խաբեություն է ավելի քան 130․000 քաղաքացու հանդեպ

Սա խաբեություն է ավելի քան 130․000 քաղաքացու հանդեպ Sat, 03 Oct 2026 23:41:30 +0400 Սոցփաթեթների…

7 ժամ ago

«Ազատ արձակեք Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին». 25 քաղաքական գործիչների կոչը

«Ազատ արձակեք Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին». 25 քաղաքական գործիչների կոչը Sat, 03 Oct 2026 23:37:08…

7 ժամ ago

Սննդամթերքը զգալի թանկացել է ամբողջ աշխարհում․ ահազանգում է ՄԱԿ-ը

Սննդամթերքը զգալի թանկացել է ամբողջ աշխարհում․ ահազանգում է ՄԱԿ-ը Sat, 03 Oct 2026 23:30:06 +0400…

7 ժամ ago

Այնթապի դպրոցի աշակերտուհի է մահացել

Այնթապի դպրոցի աշակերտուհի է մահացել Sat, 03 Oct 2026 23:23:03 +0400 Այնթապի թիվ 1 դպրոցի…

7 ժամ ago

Ռոնալդուի հետ սկանդալի պատճառով հավաքականը հետեւորդներ է կորցնում

Ռոնալդուի հետ սկանդալի պատճառով հավաքականը հետեւորդներ է կորցնում Sat, 03 Oct 2026 23:15:19 +0400 Ֆուտբոլի…

7 ժամ ago