Ապրիլքսաներեքյան մտորումներ

Ապրիլքսաներեքյան մտորումներ

Fri, 24 Apr 2026 09:00:18 +0400


Երեկ ուշագրավ օր էր` հիշարժան ոչ միայն նրանով, որ ցեղասպանության զոհերի հիշատակի ավանդական դարձած ջահերով երթն էր ընթանում, այլեւ նրանով, որ ոմանք 2018-ի հեղափոխության կուլմինացիոն օրվա տարեդարձը, ոմանք` տարելիցն էին նշում:

Այդ օրը` 8 տարի առաջ, հրաժարական տվեց անպարտելի թվացող Սերժ Սարգսյանը, որը, խախտելով 10 տարին մեկ իշխանափոխության բնական ցիկլը, որոշել էր շարունակել պաշտոնավարումը, սակայն բախվեց հանրային ընդվզումին եւ Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժման պայքարին:

Այո, այդ օրվա եւ 2018-ի իրադարձությունների նկատմամբ մեր հասարակության տարբեր շերտեր տրամագծորեն տարբեր վերաբերմունք ունեն` ոմանք անիծում են 2018թ. ապրիլի 23-ը, ոմանք` օրհնում: Անկախ մեր վերաբերմունքից, արձանագրենք, որ դա պատմական օր էր, եւ այդ օրը մեր պատմության, մեր երկրի ճակատագրում կտրուկ շրջադարձ տեղի ունեցավ: Բայց այս տարվա ապրիլի 23-ը մեկ այլ իմաստով էլ է ուշագրավ․ երեկ երեկոյան` ժամը 18:00-ին, խորհրդարանական ընտրություններին հայտ ներկայացնելու վերջնաժամկետն էր:

Մենք մեծ հույսեր ունեինք, որ ընդդիմադիր, առողջ ուժերի կոնսոլիդացիա կկայանա, եւ փոքր թվով ուժեր կմասնակցեն ընտրություններին` հեշտացնելով ընտրողի գործը եւ պարզեցնելով ընտրությունը:

Ցավոք սրտի, պարզվեց, որ քաղաքական ուժերն ավելի պակաս հասուն են, քան կոնսոլիդացիա պահանջող հանրային որոշ շրջանակներ, եւ կրկին ամբողջ բեռը մնաց հանրության վրա, որին թողնվեց 19 ուժի մեջ ընտրություն կատարելու ծանր գործը: Իհարկե, առողջ, հայամետ, գրագետ, աշխատունակ ուժերին զատելու գործն այդքան էլ բարդ բան չէ, եւ մենք կփորձենք դրանում օգտակար լինել մեր ընտրողներին:

Բայց ժամանակը կարճ է, եւ բոլոր քաղաքականապես գրագետ մարդիկ այս փուլում կարեւոր գործ ունեն անելու` բացատրել, ներկայացնել առաջադրված ուժերին, որ մարդկանց համար հեշտ լինի կողմնորոշվելը եւ որոմը հատիկից զատելը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Վրաց եկեղեցին ընտրել է պատրիարքի թեկնածուներին

Վրաց եկեղեցին ընտրել է պատրիարքի թեկնածուներին Tue, 28 Apr 2026 20:00:25 +0400 Վրաց Ուղղափառ եկեղեցում…

15 րոպե ago

Ալիքը արդեն բարձրացել է, հունիսի 8-ին մենք հաղթանակը կտեսնենք

Ալիքը արդեն բարձրացել է, հունիսի 8-ին մենք հաղթանակը կտեսնենք Tue, 28 Apr 2026 20:00:15 +0400…

15 րոպե ago

Ի՞նչ կանի Սամվել Կարապետյանը 1 դրամ աշխատավարձով

Ի՞նչ կանի Սամվել Կարապետյանը 1 դրամ աշխատավարձով Tue, 28 Apr 2026 19:55:29 +0400 Latest news…

20 րոպե ago

Եթե Փաշինյանը հաղթի ընտրություններում, Հայաստանում կրոնական ազատությունը վտանգված կլինի․ ICC

Եթե Փաշինյանը հաղթի ընտրություններում, Հայաստանում կրոնական ազատությունը վտանգված կլինի․ ICC Tue, 28 Apr 2026 19:49:13…

26 րոպե ago

Սահմանամերձ գյուղերի զինանոցները փակել են

Սահմանամերձ գյուղերի զինանոցները փակել են Tue, 28 Apr 2026 19:45:17 +0400 Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ մի…

30 րոպե ago

55 անօրինական միգրանտ կարտաքսվի

55 անօրինական միգրանտ կարտաքսվի Tue, 28 Apr 2026 19:30:23 +0400 Վրաստանի ՆԳ նախարարության Միգրացիայի դեպարտամենտի…

45 րոպե ago