«Հրապարակ». Ինչքան կեղծ թեզ կար, շրջանառվեց, հիմա խաղաքարտերն են բացում․ Տեր Փառեն

«Հրապարակ». Ինչքան կեղծ թեզ կար, շրջանառվեց, հիմա խաղաքարտերն են բացում․ Տեր Փառեն

Fri, 24 Apr 2026 10:15:49 +0400


Օրերս ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր նաեւ «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ծրագրում ներառված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «բարենորոգման» օրակարգին եւ որդեգրած ճանապարհային քարտեզին։ Նա նշել էր, որ Հայաստանի իշխանության եւ եկեղեցու հարաբերությունները բաց հակամարտության փուլ են մտել 2025-ի մայիսից, երբ Գարեգին Բ կաթողիկոսը Շվեյցարիայում արցախցիների հարցով միջազգային համաժողով նախաձեռնեց, ինչը զայրացրեց Հայաստանի կառավարությանը, որը կարծում է, որ Ղարաբաղի հարցը փակված է` «չի շարունակելու Ղարաբաղյան շարժումը», Արցախ վերադարձի թեման հրահրում է ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի թեման։

«Հրապարակ»-ի հետ զրույցում Տեր Փառեն քահանա Առաքելյանը, անդրադառնալով Փաշինյանի՝ ուղիղ եթերում արած հայտարարություններին, նշեց․ «Ինչքան կեղծ թեզեր կան, շրջանառվեցին՝ ե՛ւ Վեհափառ հայրապետի մասով, ե՛ւ տարբեր եպիսկոպոսների, եղան ձերբակալություններ, ու հիմա արդեն խաղաքարտեր են բացում։ Կարծում եմ, դա փորձում են ներկայացնել որպես քաղաքականությամբ զբաղվել, բայց դա բնավ քաղաքականությամբ զբաղվել չէ։ Երբ Վեհափառ հայրապետը մասնակցեց այդ համաժողովին, դրանից հետո նույնիսկ գրառումներ եղան, կարծեմ՝ առաջին տիկինն էլ է գրառում արել դրա վերաբերյալ՝ հենց շեշտադրելով, որ գնացել են, հարցեր են բարձրացնում եւ այլն։ Հիմա մենք տեսանք, որ այն հարցերը, որոնք հայրապետը բարձրացնում էր, տեղին էր բարձրացնում, ու տեղին էր Վեհափառ հայրապետի մտահոգությունը։ Մենք տեսանք, որ Ստեփանակերտի մայր եկեղեցին ավերել են, բացի Ստեփանակերտի եկեղեցուց, այլ եկեղեցիներ, խաչքարեր քանդվեցին, ավերվեցին, եւ սրա նկատմամբ բոլորը լուռ են։ Այս մասին էր նա բարձրաձայնում, որ, ցավոք սրտի, ճիշտ դուրս եկավ։ Կրոնական կառույց քանդելը, մեղմ ասած, բարբարոսություն է»։

Տեր Փառեն քահանան ընդգծեց, թե սա ամենեւին չի նշանակում, որ եկեղեցին ուզում է, որ պատերազմ լինի։ «Իրենք ասում են, որ պատարագի ժամանակ Արցախի անունն ենք տալիս, դա պատերազմ հրահրել է, բայց՝ ոչ, սա ամենեւին չի նշանակում, որ եկեղեցին պատերազմ հրահրող կառույց է։ Եկեղեցին իր մտահոգությունն է բարձրաձայնում հային վերաբերող, սրբությանը վերաբերող, մշակույթին վերաբերող հարցերով, որպեսզի աշխարհը տեսնի եւ այդ բարբարոսության վերաբերյալ իր մտահոգությունը դրսեւորի»։

Հարցին, թե ինչ սպասելիքներ ունի առաջիկա ընտրություններից, քանի որ ՔՊ-ի նախընտրական ծրագրում ներառված է նաեւ եկեղեցու, կաթողիկոսին փոխելու հարցը, Տեր Փառենը արձագանքեց․ «Մենք ասել ենք, եւ հիմա էլ դատապարտում եմ նախընտրական ծրագրի մեջ Եկեղեցուն վերաբերող այդ կետը։ Բայց մենք հասկանում ենք, թե ինչի համար է դա ծրագրի մեջ, իսկ ձեր հարցին ի պատսխան կասեմ, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, անկախ նրանից, թե իշխանություն ով կլինի, շարունակելու է իր քրիստոսավանդ առաքելությունը՝ ինչպես միշտ, անկախ նրանից՝ դժվար կլինի, թե՝ դյուրին»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Փող, փող, ու էլի փող…

Փող, փող, ու էլի փող… Tue, 10 Nov 2026 00:18:08 +0400 Լսում եմ Տիգրան Ավինյանին`…

7 ժամ ago

Երևանի քաղաքապետարան․ սա արդեն անպատասխանատվության և ամենաթողության գագաթնակետն է․ Գայանե Պապոյան

Երևանի քաղաքապետարան․ սա արդեն անպատասխանատվության և ամենաթողության գագաթնակետն է․ Գայանե Պապոյան Tue, 10 Nov 2026…

8 ժամ ago

Տարածաշրջանային տնտեսական հարթակը ադրբեջանական քարոզչության խոսափողի վերածելը հերթական արտաքին քաղաքական պարտությունն է․ Աշոտյան

Տարածաշրջանային տնտեսական հարթակը ադրբեջանական քարոզչության խոսափողի վերածելը հերթական արտաքին քաղաքական պարտությունն է․ Աշոտյան Mon, 09…

8 ժամ ago

Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին

Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին Mon, 09 Nov 2026 23:23:54…

8 ժամ ago

Զելենսկու օգնականի մեծ եղբորն էլ սպանեցին․ Ուկրաինայի դեմ էր կռվում

Զելենսկու օգնականի մեծ եղբորն էլ սպանեցին․ Ուկրաինայի դեմ էր կռվում Mon, 09 Nov 2026 23:05:36…

9 ժամ ago

Օդաչուն պատմել է, որ «այլմոլորակայինների» է կանոնավոր հանդիպում

Օդաչուն պատմել է, որ «այլմոլորակայինների» է կանոնավոր հանդիպում Mon, 09 Nov 2026 23:00:29 +0400 Բրիտանացի…

9 ժամ ago