Հայոց Ցեղասպանությունը՝ կինոյում․ նորագույն շրջանի օրինակներ

Հայոց Ցեղասպանությունը՝ կինոյում․ նորագույն շրջանի օրինակներ

Fri, 24 Apr 2026 18:00:17 +0400


Հայոց Ցեղասպանությունը համաշխարհային կինոյում որպես թեմա ունի իր յուրահատուկ տեղը։ 20-րդ դարի առաջին ցեղասպանության կինոիմաստավորումը գրավել է շատ ռեժիսորների։

Ընդ որում, ամենեւին պարտադիր չէ, որ այդ կինոնկարները ստեղծված լինեն ազգությամբ հայ ռեժիսորների կողմից։ Թեմային անդրադարձել են նաեւ ոչ հայ ռեժիսորներ։ Կարեւորը, որ բոլոր ռեժիսորներին, ովքեր անաչառությամբ են մոտեցել թեմային, պատմական իրականության ճշգրիտ վերականգնումն է առաջնորդել եւ 1915 թվականին Օսմանյան մեռնող կայսրությունում հայերի հանդեպ գործված ցեղասպանության պատճառած ցավի, կորստի ու տառապանքի հստակ արտացոլումը, վերապրածների՝ սեփական ինքնության պահպանման համար մղած պայքարը։

Համաշխարհային նշանակություն ունեցող ժապավեններից կարելի է առանձնացնել Ատոմ Էգոյանի «Արարատը», որը էկրան է բարձրացել 2002 թվականին եւ բարդ ու բազմաշերտ մի իրականություն՝ Հայոց Ցեղասպանությունն է իմաստավորում, հերոսների անձնական պատմությունները, պատմական ճշմարտության հանդեպ մտորումները։ Էգոյանը բարձրացնում է այն հարցը, թե ինչպես է Ցեղասպանության հիշողությունը փոխանցվում սերնդեսերունդ, եւ ինչպես արվեստը կարող է նպաստել այդ հիշողության պահպանմանը։ Մյուս հետաքրքիր կինոստեղծագործությունը ռեժիսոր Թերի Ջորջի «Խոստումն» է՝ 2016 թվականին էկրան բարձրացած։

Այս կինոնկարի հիմքում սիրային ողբերգությունն է Ցեղասպանության ողբերգական իրադարձությունների ֆոնին։ Չնայած նրան, որ կինոնկարը բավականին քննադատվել է իր մելամաղձության համար, սակայն կարեւոր դերակատարություն է ունեցել թեմայի հանրահռչակման գործում՝ միջազգային լայն լսարանում։ Ցուցադրված են կինոնկարում տեղահանության սարսափները, բռնություններն ու ավերածությունները, ինչպես նաեւ այն դիմադրությունը, որ տեղ-տեղ ցույց է տվել հայ ժողովուրդը։

Երրորդ ժապավենը գերմանացի ռեժիսոր Ֆաթիխ Աքինի «Սպին» է, որը էկրան է բարձրացել 2014 թվականին։ Այն պատմում է Ցեղասպանությունը վերապրած հայի մասին, ով գնում է դուստրերին որոնելու։ Ֆիլմը տարբերվում է էպիկական ծավալով, աշխարհագրական ընդգրկունությամբ, ինչը խորհրդանշում է ողբերգության հետեւանքների գլոբալ բնույթը։ Եւ իհարկե արդեն հայկական կինոյում անկրկնելի Անրի Վերնյոյի «Մայրիկը»՝ էկրան բարձրացած 1991 թվականին, որի հիմքում Վերնոյի ինքնակենսագրական հիշողություններն են` Ֆրանսիա գաղթած եւ Ցեղասպանությունը վերապրած հայ ընտանիքի կյանքը։

Ֆիլմում ուշադրություն է դարձվել հատկապես գաղթականների՝ նոր հայրենիքում հարմարվելու, դրսեւորվելու եւ ընտելանալու հարցերին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ով կղեկավարի «Մանչեսթեր Սիթին»

Ով կղեկավարի «Մանչեսթեր Սիթին» Sat, 25 Apr 2026 01:30:43 +0400 «Մանչեսթեր Սիթի» անգլիական ֆուտբոլային ակումբը…

43 րոպե ago

Կրետեում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Կրետեում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Sat, 25 Apr 2026 00:30:14 +0400 Կրետե կղզու ափերի…

2 ժամ ago

Արեգակի վրա հզոր բռնկում է եղել

Արեգակի վրա հզոր բռնկում է եղել Fri, 24 Apr 2026 23:50:44 +0400 Արեգակի վրա հզոր…

2 ժամ ago

Հայաստանն Ադրբեջանի վիլայեթը չէ, որտեղ Բաքուն պետք է դատավճիռներ թելադրի․ Սաղաթելյան

Հայաստանն Ադրբեջանի վիլայեթը չէ, որտեղ Բաքուն պետք է դատավճիռներ թելադրի․ Սաղաթելյան Fri, 24 Apr 2026…

2 ժամ ago

Չինաստանը կոչ է արել իր քաղաքացիներին շտապ լքել Իրանը

Չինաստանը կոչ է արել իր քաղաքացիներին շտապ լքել Իրանը Fri, 24 Apr 2026 23:30:17 +0400…

3 ժամ ago

Ջուր հավաքեք․ երկար ժամանակ ջուր չի լինելու

Ջուր հավաքեք․ երկար ժամանակ ջուր չի լինելու Fri, 24 Apr 2026 23:15:20 +0400 «Վեոլիա Ջուր»…

3 ժամ ago