Անթույլատրելի է. Զախարովան՝ ԼՂ-ում եկեղեցիների քանդման մասին

Անթույլատրելի է. Զախարովան՝ ԼՂ-ում եկեղեցիների քանդման մասին

Fri, 24 Apr 2026 17:45:52 +0400


Ռուսաստանը կարծում է, որ հուշարձանների դեմ պատերազմն ինքնին անթույլատրելի է, որտեղ էլ որ դա տեղի ունենա։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Լեռնային Ղարաբաղում եկեղեցիների և հուշարձանների քանդման մասին հարցին։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում տեղեկություններ էին տարածվել, որ ադրբեջանցիներն ավերել են Ստեփանակերտի երկու եկեղեցիները՝ Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարը և Սուրբ Հակոբ եկեղեցին։
«Մենք չենք փոխում մեր մոտեցումները և այդ առումով երկակի ստանդարտներ չունենք։ Մեր ստանդարտը մեկն է՝ դա չի կարելի անել, որտեղ էլ որ լինի։ Եվ միշտ (նույնիսկ եթե կան տարբեր՝ տնտեսական, լոգիստիկ, քաղաքական նրբերանգներ) կարելի է պայմանավորվել ու ընդհանուր եզրեր գտնել», – նշել է ռուսաստանցի դիվանագետը։
Զախարովան հիշեցրել է, որ 2020-2022 թվականներին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև կնքված բարձր մակարդակի եռակողմ պայմանավորվածությունները նախատեսում էին նաև հաշտեցման մարդասիրական կողմ:
Նրա խոսքով, այդ եղանակը ներառում է բոլոր պահվող անձանց վերադարձի ու փոխանակման հարցերը, հուշարձանների, հուշահամալիրների նկատմամբ հոգատար վերաբերմունքը, անհայտ կորած անձանց որոնման համար տեղեկատվության փոխանակումը:
«Ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում նման հարցերի լուծման վերաբերյալ հանրային պահանջն այսօր էլ արդիական է… Ուստի դիմելու դեպքում մենք պատրաստ ենք գործընկերներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել, բայց ես կարծում եմ, որ ընդհանրապես վատ չէր լինի նման հարցեր տալ առաջին հերթին Հայաստանի ղեկավարությանը»,-նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Երկու անձ ձերբակալվել է

Երկու անձ ձերբակալվել է Sun, 29 Nov 2026 09:45:17 +0400 Նոյեմբերի 17-ի գիշերը ՆԳՆ 112…

22 րոպե ago

Որն է Հայաստանի միակ փրկօղակը

Որն է Հայաստանի միակ փրկօղակը Sun, 29 Nov 2026 09:30:15 +0400 «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն…

37 րոպե ago

Երբ են սպասվում տեղումներ

Երբ են սպասվում տեղումներ Sun, 29 Nov 2026 09:15:59 +0400 Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 29-ի և…

51 րոպե ago

Գերագույն դավաճանը Հ1-ի տաղավարից պնդում է․․․ չտրվել այս սադրանքին

Գերագույն դավաճանը Հ1-ի տաղավարից պնդում է․․․ չտրվել այս սադրանքին Sun, 29 Nov 2026 09:09:04 +0400…

58 րոպե ago

Բացվել են բոլոր 317 ընտրական տեղամասերը

Բացվել են բոլոր 317 ընտրական տեղամասերը Sun, 29 Nov 2026 09:00:05 +0400 Ժամը 08:00-ից բացվել…

1 ժամ ago

Մոնիկա Բելուչին 50 տարեկանում մարտահրավեր է նետել Հոլիվուդին

Մոնիկա Բելուչին 50 տարեկանում մարտահրավեր է նետել Հոլիվուդին Sat, 28 Nov 2026 23:45:29 +0400 61-ամյա…

10 ժամ ago