Բաքուն սկսել է Նիկոլ Փաշինյանին նախընտրական աջակցություն ցուցաբերելու գործը

Բաքուն սկսել է Նիկոլ Փաշինյանին նախընտրական աջակցություն ցուցաբերելու գործը

Fri, 24 Apr 2026 19:15:53 +0400


Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի կնքումը կարծես թե թեւակոխել է «խճճված թնջուկի» փուլ։ Սենսացիան, ինչպես նախապես սպասվում էր` չեղավ։ Վերջին նշանակալի իրադարձությունը այս առումով Վաշինգտոնյան գագաթնաժողովն էր, համաձայնագրի նախաստորագրումն ու «Թրամփի ուղու» գաղափարը, որը պետք է դառնար խաղաղության եւ Թրիփի գործարքի կայացման եւ կայունության գրավական, որը սակայն ակնհայտորեն առաջ չի գնում։

Դանդաղման կամ նույնիսկ կարելի է ասել՝ «տեղում դոփելու» պատճառներից ամենից կարեւորը ադրբեջանական նախապայմաններն են՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը, Անկախության Հռչակագրից փաստացի հրաժարումը, ինչպես նաեւ՝ Իրանական էսկալացիան, որը հատկապես ամերիկյան «Թրամփի ուղի» նախագծի իրականացումը դրել է մեծ հարցականի տակ։ Չնայած հապաղմանը, հարցը շարունակում է մնալ օրակարգում, գոնե Փաշինյանը փորձում է ցույց տալ, որ ոչինչ չի փոխվել։
Ինչպես գրում է Սերգեյ Մարկեդոնովը, Հայաստանում վերջին հնգամյակի համար առաջիկա հունիսին կայանալիք գլխավոր ներքաղաքական իրադարձության՝ խորհրդարանական ընտրությունների ֆոնին այն նորովի է դրվել խաղարկման, ինչը կարելի է համարել կանխատեսելի։ Ընդ որում՝ ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ Ադրբեջանում։

«Հայաստանում կայանալիք առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքները, ինչպես նաեւ՝ Հայաստանում առաջիկայում անցկացման համար նախատեսվող նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեն կարեւոր դերակատարություն են ունենալու խաղաղության պայմանագրի կնքման, ռեգիոնում խաղաղության կայացման եւ տեւական ապահովման հարցում», հայտարարել է Ադրբեջանի նախագահի՝ Հատուկ հանձնարարություններով դեսպան Էլչին Ամիրբեկովը։ Ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան սա ասել է Չեխիայում՝ «CNN Prima News»-ի եթերում։ Ամիրբեկովն, ըստ էության, բարձրաձայնել է այն կոնյուկտուրան, որն իր համար ընդունելի կլինի Հայաստանի հետ հարաբերությունների մասով՝ Սահմանադրության փոփոխություն /նոր Սահմանադրության ընդունում եւ առաջիկա պառլամենտական ընտրություններ, որտեղ Բաքվի համար ընդունելի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է։ Նա միակն է, կարելի է ասել, Հայաստանի քաղաքական դաշտում, որի հետ Բաքուն հույսեր է կապում։ Ընդ որում, դրանք ոչ թե վերացական խաղաղասիրական հույսեր են, այլ ռեալ՝ Ադրբեջանի եւ առհասարակ՝ «թյուրքական տանդեմի» համար ձեռնտու պայմաններով հաստատագրված /ամրագրված։ Ըստ էության, կարող ենք ասել, որ Բաքուն սկսել է Նիկոլ Փաշինյանին նախընտրական աջակցություն ցուցաբերելու իր պրոցեսը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ով է ընտրվել Պետդումայի նախագահ

Ով է ընտրվել Պետդումայի նախագահ Wed, 30 Sep 2026 16:00:23 +0400 Վյաչեսլավ Վոլոդինն ընտրվել է…

3 րոպե ago

Ձեր երեսից են մարդիկ ինֆարկտ ստանում

Ձեր երեսից են մարդիկ ինֆարկտ ստանում Wed, 30 Sep 2026 15:45:43 +0400 Էլ ոչ մի…

18 րոպե ago

«Շատ էկզոտիկ զանգ ունեք». զավեշտալի իրավիճակ

«Շատ էկզոտիկ զանգ ունեք». զավեշտալի իրավիճակ Wed, 30 Sep 2026 15:37:05 +0400 Այսօր Ազգային ժողովի…

26 րոպե ago

Առանց Իրանի մասնակցության՝ ռեգիոնում ոչ մի ապահովություն չի լինի

Առանց Իրանի մասնակցության՝ ռեգիոնում ոչ մի ապահովություն չի լինի Wed, 30 Sep 2026 15:30:16 +0400…

33 րոպե ago

Այս գիրքը գերազանցել է բոլորին․ ո՞րն է պատճառը

Այս գիրքը գերազանցել է բոլորին․ ո՞րն է պատճառը Wed, 30 Sep 2026 15:15:59 +0400 Մարգարիտա…

47 րոպե ago

Փաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար

Փաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար Wed, 30 Sep 2026 14:46:03 +0400 Latest…

1 ժամ ago