Ձեր երեսից են մարդիկ ինֆարկտ ստանում

Ձեր երեսից են մարդիկ ինֆարկտ ստանում

Wed, 30 Sep 2026 15:45:43 +0400


Էլ ոչ մի պաշտոնյայի նկատմամբ հանրային վստահություն չկա։ Հանրությունը նրանց մեծ մասին այլևս չի դիտարկում որպես ինքնուրույն գործող պաշտոնյաների։ Դիտարկում է որպես մեկ անձի աթոռը պահող քաղաքական համակարգի գործիքներ։ Ու դրա համար էլ, ինչ էլ ասեն, խոսքը հաճախ լսվում է ոչ թե որպես պետական քաղաքականություն, այլ որպես հերթական «վերևից իջեցված» հայտարարություն։

Օրինակ, երբ առողջապահության նախարար Ավանեսյան Անահիտն ասում է․ «ՀՀ-ում յուրաքանչյուր 7-8-րդ մեծահասակի մոտ ախտորոշված է սրտանոթային հիվանդություն: 2025 թ. տվյալներով սրտամկանի սուր ինֆարկտով հիվանդացությունը տղամարդկանց շրջանում 67% է, կանանց մոտ 33: Բնակչության 56% ունի գերճնշումային հիվանդություն: Այս վիճակագրությունը կարող ենք փոխել միասին` սկսելով կենսաձևի փոփոխությունից», մարդիկ չեն ասում՝ էս կնիկը մեր մասին մտածում է, եկեք սկսենք։ Հեծանիվ քշենք, մաքուր օդ դուրս գանք, աղ չօգտագործենք, մի քիչ էլ իր նման Փաշինյանի առաջ թռվռանք։

Կենսաձևից է խոսում, մինչդեռ մարդկանց համար խնդիրը կենսաձևը չէ։ Նրանց պատկերացմամբ՝ վիճակագրությունը ոչ մի կենսաձևով չի փոխվի․ իրե՛նք, իշխանությու՛նը պիտի փոխվի։ Հենց Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթում են Անահիտի «բուրդը քամուն տալիս»․ «Հաճախ , ձեր երեսից ինֆարկտ են ստանում , որովհետև էսպիսի խայտառակ վիճակ չեն տեսել մեր երկրում , ոնց որ հիմա է …»
Մեկն էլ, հերթից հոգնած, գրում է․

«Տիկին, սա ձեր աշխատանքի արդյունքն է։ Եթե պոլիկլինա այցելելու համար հերթը 2 ամիս է, այդպես էլ կլինի։ Թե՞ չգիտեիք»։
Մի ուրիշն էլ ավելի մասնագիտական զրույց է տանում․

«Եթե սրտանոթային հիվանդությունները այսքան տարածված են, պետք է խոսել ոչ միայն կենսակերպի մասին, այլ նաև կանխարգելման, վաղ ախտորոշման ու բուժման հասանելիության մասին»։

Այսինքն՝ նախարարն ասում է՝ փոխեք կենսաձևը, քաղաքացին ասում է՝ նախ փոխեք այն միջավայրը, որտեղ մարդը պիտի ապրի, կանխարգելվի, ժամանակին հետազոտվի ու բուժվի։

Եվ այստեղ արդեն խնդիրը միայն սրտանոթային հիվանդությունը չէ։ Խնդիրը պետական խոսքի նկատմամբ վստահությունն է։ Երբ իշխանության ամեն ասածը մարդիկ սկսում են կարդալ քաղաքական ենթատեքստով, նույնիսկ աղամանն ու Անոյի պարը դառնում են քաղաքական կատեգորիա։

Որովհետև քաղաքացին այլևս չի հարցնում՝ «Ի՞նչ անեմ, որ առողջ լինեմ», այլ՝ «Իսկ դուք ե՞րբ եք պատրաստվելու ձեր աշխատանքի արդյունքը փոխել»։ Ե՞րբ եք փոխվելու։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Փաշինյանին ձայնազրկել եք․ բա հիմա ո՞նց է մեզ խաբելու․․․

Փաշինյանին ձայնազրկել եք․ բա հիմա ո՞նց է մեզ խաբելու․․․ Thu, 12 Nov 2026 14:15:57 +0400…

12 րոպե ago

Թուրքական մամուլին զվարճացրել են Փաշինյանի հրապարակած տեսանյութերը

Թուրքական մամուլին զվարճացրել են Փաշինյանի հրապարակած տեսանյութերը Thu, 12 Nov 2026 14:07:50 +0400 ՀՀ վարչապետ…

20 րոպե ago

Ինչ է ասել Վալոդյա Գրիգորյանի վրա կրակելու մեջ մեղադրվող Գևորգը հորն ու մորը

Ինչ է ասել Վալոդյա Գրիգորյանի վրա կրակելու մեջ մեղադրվող Գևորգը հորն ու մորը Thu, 12…

25 րոպե ago

Խամենեին բանակին արտոնեց՝ հարվածե՛լ առանց սահմանափակումների

Խամենեին բանակին արտոնեց՝ հարվածե՛լ առանց սահմանափակումների Thu, 12 Nov 2026 14:00:46 +0400 Իրանի գերագույն առաջնորդ…

27 րոպե ago

Հայ գերիների հարցի լուծումը նախապայման է. Ֆրանսիացի նախարար

Հայ գերիների հարցի լուծումը նախապայման է. Ֆրանսիացի նախարար Thu, 12 Nov 2026 13:54:50 +0400 «Չլուծված…

33 րոպե ago

Կյանքից անժամանակ հեռացել է 12-րդ դասարանի աշակերտ Սարո Դանիելյանը

Կյանքից անժամանակ հեռացել է 12-րդ դասարանի աշակերտ Սարո Դանիելյանը Thu, 12 Nov 2026 13:50:10 +0400…

38 րոպե ago