«Արևմտյան Ադրբեջան» խորագրով ցուցահանդես է կազմակերպվել Բաքվում

«Արևմտյան Ադրբեջան» խորագրով ցուցահանդես է կազմակերպվել Բաքվում

Fri, 24 Apr 2026 20:14:41 +0400


Monument Watch-ը ահազանգում է․

«Qərbi Azərbaycan TV» և «Western Azerbaijan Community» հարթակներում հրապարակված նյութերի համաձայն՝ 2026 թվականի ապրիլի 14-ին Բաքվում՝ Ադրբեջանի նկարիչների միության Վաջիհա Սամեդովայի անվան ցուցասրահում, անցկացվել է նկարիչ Ալի Իսմայիլ Ալիևի «Արևմտյան Ադրբեջան» խորագրով անհատական ցուցահանդեսը։ Միջոցառումը կազմակերպվել է Ադրբեջանի նկարիչների միության, «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» և Ադրբեջանի պետական տնտեսագիտական համալսարանի համատեղ նախաձեռնությամբ։ (https://www.facebook.com/QAicmasi/posts/pfbid02B2RZjH7rHHP6M641UTWu9HjvnVcxcHwmMjZGQzwts88ahHJFLEP4FfVC1D8wZyLal):

Ցուցահանդեսում ներկայացված աշխատանքները, ըստ կազմակերպիչների, արտացոլում են «Արևմտյան Ադրբեջանի» պատմական իրողությունները, ազգային և հոգևոր արժեքները։ Ներկայացված նկարները, որոնք ընդգրկում են հեղինակի ստեղծագործության տարբեր փուլեր, ներկայացվում են ոչ միայն որպես գեղարվեստական գործեր, այլև որպես հիշողության պահպանման և փոխանցման միջոց։

Միջոցառմանը մասնակցել են պետական և հասարակական տարբեր շրջանակների ներկայացուցիչներ՝ այդ թվում պատգամավորներ, մտավորականներ և «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ղեկավար կազմի անդամներ։ Բացման խոսքում շեշտվել է նման նախաձեռնությունների կարևորությունը «պատմական հիշողության պահպանման» և ապագա սերունդներին փոխանցման համատեքստում։

Ելույթ ունեցողները, մասնավորապես, ընդգծել են, որ ցուցադրվող ստեղծագործությունները նպաստում են «կորուսյալ հայրենիքի» հետ կապի պահպանմանը և ազգային ինքնության ձևավորմանը՝ արվեստի միջոցով։

Հատկանշական է, որ նման միջոցառումները տեղի են ունենում պետական կառույցների աջակցությամբ, ինչը վկայում է մշակութային գործիքների օգտագործման մասին՝ քաղաքական ու պատմական նարատիվների ձևավորման և տարածման գործընթացում։

Նշենք, որ, ըստ ներկայացման, նկարիչ Ալի Իսմայիլ Ալիևը ծնվել է 1960 թվականին նրանց կողմից «Արևմտյան Ադրբեջանի» Բասարկեչար անվանվող շրջանում, որը գտնվում է ներկայիս Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանն է։ Ցուցահանդեսի շրջանակում ներկայացված աշխատանքները, ըստ կազմակերպիչների, արտահայտում են նկարչի կարոտը հայրենի Գյոյչայի շրջանի և այլ «պատմական տարածքների» նկատմամբ, ինչպես նաև գեղարվեստական ձևով այդ տարածքներ «վերադառնալու» գաղափարը։ Նկարներում պատկերված են Երևանը՝ Արարատ լեռան ֆոնին՝ բազմաթիվ մզկիթներով, Վարդենիսի լեռնաշղթան, ինչպես նաև գրեթե բոլոր աշխատանքներում ընդգրկված է Սևանա լիճը։

Ըստ նույն աղբյուրների՝ ցուցադրվող նկարները ներկայացվում են ոչ միայն որպես գեղագիտական արժեք ունեցող ստեղծագործություններ, այլև որպես ազգային-հոգևոր հիշողության պահպանման և այն ապագա սերունդներին փոխանցելու միջոց (https://www.facebook.com/watch/?v=4473078079635076):

«Արևմտյան Ադրբեջան» ձևակերպումը գիտական հիմք չունեցող քաղաքական, արհեստական հորինվածք է, որը կիրառվում է Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ։ Ըստ այդ դիրքորոշման՝ նման մոտեցումները, հատկապես արվեստի և մշակույթի ոլորտում, նպաստում են խեղաթյուրված պատմական պատկերացումների ձևավորմանը և տարածմանը։ Միաժամանակ այսպիսի տերմինաբանության օգտագործումը մշակութային հարթակներում դիտարկվում է որպես քաղաքականացված նարատիվի տարածման միջոց։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Դուք փորձեցիք մեզ կզացնել», «Ռոբին էլ եմ կզացնելու, կալուգացուն էլ եմ կզացնելու». լարված իրավիճակ՝ Արաբկիրում

«Դուք փորձեցիք մեզ կզացնել», «Ռոբին էլ եմ կզացնելու, կալուգացուն էլ եմ կզացնելու». լարված իրավիճակ՝ Արաբկիրում…

14 րոպե ago

Էրեբունու բնակիչների աչքերում այսօր տեսնում էի հույս, հավատ․ Ծառուկյան

Էրեբունու բնակիչների աչքերում այսօր տեսնում էի հույս, հավատ․ Ծառուկյան Mon, 18 May 2026 10:45:28 +0400…

29 րոպե ago

Ռուբեն Վարդանյանին առաջադրել են Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 2026 թ. մրցանակի

Ռուբեն Վարդանյանին առաջադրել են Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 2026 թ. մրցանակի Mon, 18 May…

47 րոպե ago

Նա արդեն գոռացել է՝ Արծվաշենը Հայաստան է և վերջ

Նա արդեն գոռացել է՝ Արծվաշենը Հայաստան է և վերջ Mon, 18 May 2026 10:15:10 +0400…

59 րոպե ago

Հիմնական ընդդիմադիր ուժերը պետք է ընկալեն, որ սա այլևս պարզապես տեխնիկական խնդրի հարց չէ

Հիմնական ընդդիմադիր ուժերը պետք է ընկալեն, որ սա այլևս պարզապես տեխնիկական խնդրի հարց չէ Mon,…

1 ժամ ago

Նժդեհս այսօր դարձավ 13 տարեկան․ Տաթև Ասատրյան

Նժդեհս այսօր դարձավ 13 տարեկան․ Տաթև Ասատրյան Mon, 18 May 2026 09:30:52 +0400 Նժդեհս այսօր…

2 ժամ ago