Պատմական արդարության հանդեպ լռությունը, անհամարժեք դատապարտումը ծնում են նոր ողբերգություն․ Վեհափառ

Պատմական արդարության հանդեպ լռությունը, անհամարժեք դատապարտումը ծնում են նոր ողբերգություն․ Վեհափառ

Fri, 24 Apr 2026 20:27:16 +0400


Ապրիլի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՀ փաստաբանների պալատի նախաձեռնությամբ Երևանում գումարված միջազգային համաժողովի մասնակից փաստաբաններին, այդ թվում՝ Ֆրանսիայի փաստաբանական միությունների ղեկավարներին՝ գլխավորությամբ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանի:

Հանդիպմանը տիար Բաբայանը, Նորին Սրբությանը ներկայացնելով հյուրերին, տեղեկացրեց, որ համաժողովի շրջանակներում նրանք նախ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց Ցեղասպանության նահատակների հիշատակին, ապա ժամանել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ ստանալու Հայոց Հայրապետի օրհնությունը, ինչպես նաև ծանոթանալու Հայոց Եկեղեցու առաքելությանն ու ազգային-հասարակական կյանքում ունեցած դերակատարությանը։

Իր հերթին ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր տիար Արա Զոհրաբյանը, երախտագիտություն հայտնելով ընդունելության համար, Ամենայն Հայոց Հայրապետին փոխանցեց իրավաբանական հանրության զորակցությունը՝ Եկեղեցու առջև ծառացած արդի մարտահրավերների դիմագրավման ճանապարհին։

Ողջունելով ներկաներին՝ Վեհափառ Հայրապետն անդրադարձ կատարեց 20-րդ դարասկզբին հայ ժողովրդի նկատմամբ իրագործված մեծագույն ոճրագործությանը և արձանագրեց, որ պատմական արդարության հանդեպ լռությունն ու ոչ համարժեք դատապարտումը ծնում են նորանոր ողբերգություններ։ Այս առնչությամբ Նորին Սրբությունն իր գնահատանքը փոխանցեց Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին և իշխանություններին՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման, ինչպես նաև ցեղասպանությունը վերապրած ֆրանսաբնակ հայորդիների նկատմամբ հոգածու վերաբերմունքի համար։

Իր խոսքում Նորին Սրբությունը կարևորեց նաև նմանօրինակ միջազգային համաժողովների անցկացումը՝ ընդգծելով իրավապաշտպան հանրության անփոխարինելի դերը ճշմարտության, արդարության և իրավունքի գերակայության հաստատման գործում։

Հանդիպման ավարտին Վեհափառ Հայրապետն իր բարձր գնահատանքը հայտնեց փաստաբաններին՝ արդյունավոր ընթացք մաղթելով համաժողովի աշխատանքներին և արգասաբեր գործունեություն՝ իրենց մասնագիտական առաքելության մեջ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ռոնալդուն նոր պատմական ռեկորդ է սահմանել

Ռոնալդուն նոր պատմական ռեկորդ է սահմանել Thu, 25 Jun 2026 00:30:08 +0400 Պորտուգալիայի ֆուտբոլի հավաքականի…

53 րոպե ago

Մի ժամանակ՝ թանգարան, իսկ այսօր՝ «դուրդոմ»

Մի ժամանակ՝ թանգարան, իսկ այսօր՝ «դուրդոմ» Thu, 25 Jun 2026 00:15:20 +0400 Նորություն չէ, որ…

1 ժամ ago

Հնագույն գարեջրագործարանը սնանկացել է

Հնագույն գարեջրագործարանը սնանկացել է Thu, 25 Jun 2026 00:00:45 +0400 Գերմանիայում սնանկացել է այդ երկրի…

1 ժամ ago

Հանձնվել է մեծ քանակի զենք-զինամթերք

Հանձնվել է մեծ քանակի զենք-զինամթերք Wed, 24 Jun 2026 23:45:00 +0400 Երևան քաղաքի, Շիրակի, Վայոց…

2 ժամ ago

8,4 միլիարդ դոլարի հավելյալ զենքի պատվեր են տվել

8,4 միլիարդ դոլարի հավելյալ զենքի պատվեր են տվել Wed, 24 Jun 2026 23:30:04 +0400 Պենտագոնը,…

2 ժամ ago

Կոչով դիմում ենք մյուս կուսակցություններին

Կոչով դիմում ենք մյուս կուսակցություններին Wed, 24 Jun 2026 23:24:49 +0400 «Միասնության թևեր» կուսակցությունը հայտարարություն…

2 ժամ ago