«Չաթ ջիբիթի»-ին իմ էպիկրիզն ուղարկեցի, հարցրեց` էդ մարդը դեռ ո՞ղջ է

«Չաթ ջիբիթի»-ին իմ էպիկրիզն ուղարկեցի, հարցրեց` էդ մարդը դեռ ո՞ղջ է

Fri, 24 Apr 2026 21:15:32 +0400


Մեզ պատմեցին, որ օրերս կաթողիկոսը զանգահարել է տեր Վրթանես քահանա Բաղալյանին, հետաքրքրվել նա առողջական վիճակով։ Հիշեցնենք, որ տեր Վրթանեսը սրտի խնդիր էր ունեցել Մայր Աթոռի վրա գրոհելու օրը եւ հիվանդանոց տեղափոխվել, վիրահատվել:

«Հրապարակ»-ի հետ զրույցում Տեր Վրթանեսը պատմեց․ «Ինձ համար անսպասելի՝ գավազանակիրը զանգեց, ասաց Վեհափառ Հայրապետը ուզում է զրուցել։ Վեհափառն էլ ասաց, որ վերջին շրջանում շատ խառը իրավիճակ էր ու ժամանակ չի ունեցել անձամբ ինձ հետ զրուցելու, բայց գիտեմ, որ մի քանի անգամ թեմի տարբեր քահանաներից տարբեր առիթներով հետաքրքրվել էր իմ առողջական վիճակով։ Զանգից շատ հուզվեցի, Վեհափառը առաջարկեց, որ մեկ այլ բժշկի մոտ էլ հետազոտվեմ, անալիզներ տամ, բայց այն բժշկական խումբը, որ ինձ ստենտավորել է և սուր ինֆարկտից, սրտի կանգով շոկային վիճակից դուրս է բերել, ես իրենց շատ վստահում եմ ու շնորհակալ եմ»։

Պատասխանելով այն հարցին, թե այժմ ինչպիսին է առողջական վիճակ, Տեր Վրթանեսը պատասխանեց․ «Փառք Աստծո, ես ինձ լավ եմ զգում, իմ ծառայությամբ եմ զբաղված: Պատասխանատու պահ կա՝ քանի որ շատերն իմ առողջ լինելու համար աղոթում են, ես իրավունք չունեմ հիվանդ լինեմ, որ էնպես չստացվի, որ իրենք աղոթեն ու անարդյունավետ դառնա։ Իրենց աղոթքները շատ զորավոր են։ Ես հիվանդանոցից դուրս գրվելու օրը դասի եմ եղել «Խրիմյան Հայրիկ» կրթահամալիրում, կիրակի օրը պատարագի եմ մասնակցել։ Գիտեք՝ մի հետաքրքիր պահ եղավ, «Չաթ ջիբիթի»-ին իմ էպիկրիզը ուղարկեցի, գրել հարցնում է՝ ինքը ձեր բարեկա՞մն է, էդ մարդը դեռ ո՞ղջ է, ում մասին հարցնում եք»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Հարձակվել են ոստիկանական հենակետի վրա․ զոհվել են ոստիկաններ

Հարձակվել են ոստիկանական հենակետի վրա․ զոհվել են ոստիկաններ Thu, 09 Jul 2026 02:30:22 +0400 Պակիստանի…

1 ժամ ago

Աշակերտը դանակով հարվածել է ուսուցչին

Աշակերտը դանակով հարվածել է ուսուցչին Thu, 09 Jul 2026 01:30:43 +0400 Մեծ Բրիտանիայում 16-ամյա աշակերտը…

2 ժամ ago

Թրամփը պնդում է՝ Իրանը կարող է վերացնել իրեն

Թրամփը պնդում է՝ Իրանը կարող է վերացնել իրեն Thu, 09 Jul 2026 01:00:11 +0400 ԱՄՆ…

3 ժամ ago

Իշխանության ու ընդդիմության միջև տարբերությունը մեծ չէ․ իսկ Հանրապետականի դեպքն ամենազավեշտականն է

Իշխանության ու ընդդիմության միջև տարբերությունը մեծ չէ․ իսկ Հանրապետականի դեպքն ամենազավեշտականն է Thu, 09 Jul…

4 ժամ ago

Կոմեդիաներ, որ մինչ այսօր դիտվում են

Կոմեդիաներ, որ մինչ այսօր դիտվում են Thu, 09 Jul 2026 00:00:20 +0400 Արձակուրդներն անկարելի է…

4 ժամ ago

Եզակի աստղագիտական երևույթ

Եզակի աստղագիտական երևույթ Wed, 08 Jul 2026 23:55:58 +0400 Այսօր՝ ժամը 11:15 UTC-ին (Երևանի ժամանակով…

4 ժամ ago