«Հրապարակ»․ Ի՞նչ է կատարվում ինստիտուտում․ անձնակազմը հեռանում է

«Հրապարակ»․ Ի՞նչ է կատարվում ինստիտուտում․ անձնակազմը հեռանում է

Sat, 25 Apr 2026 08:00:19 +0400


Մեկ տարի է, ինչ Կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտում իրավիճակը չի կայունանում։ Ինստիտուտի անձնակազմը պարբերաբար գործադուլ է անում, քանի որ ամիսներով աշխատավարձ չեն ստանում։

Դեռեւս մեկ տարի առաջ մեզ ահազանգած բուժառուն պատմում էր․ «Բոլոր հիվանդների անունից եմ ես խոսում, անընդհատ խաբում են աշխատողներին, գումար չեն տալիս, ես իրենց չեմ մեղադրում։ Այսօր հաշմանդամները, ոտքի վրա կանգնել չկարողացող հիվանդներն առավոտից այս վիճակում են։ Հիվանդները պետք է դուրս գրվեն, գնան։ 18 օրով է բուժումը, եթե չստանան, կիսատ մնացած` պետք է գնանք, բայց 300 հազար գումար ենք վճարել։ Մենք եկել ընդունվել ենք` արդեն 14 օր էս խեղճերին ասում են` էսօր-էգուց»։

Այս խոսակցությունից անցել է մոտ մեկ տարի, սակայն խնդիրը չի լուծվել, մեզ կրկին ինստիտուտից ահազանգել են՝ նշելով, որ բուժանձնակազմից շատերը աշխատավարձ չստանալու պատճառով դիմում են գրել եւ հեռացել։

Կենտրոնի տնօրենը Լեւոն Սարգսյանն է, որին, ըստ մեր զրուցակցի, ո՛չ տեսել են, ո՛չ էլ ճանաչում են։ Փորձեցինք կապ հաստատել ինստիտուտի աշխատակազմի հետ, սակայն մեր հեռախոսազանգերին կա՛մ չպատասխանեցին, կա՛մ անհասանելի էին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Այս քաղաքական ուժը ձախողել է իր տված խոստումների գրեթե 90 տոկոսը

«Հրապարակ»․ Այս քաղաքական ուժը ձախողել է իր տված խոստումների գրեթե 90 տոկոսը Sat, 25 Apr…

8 րոպե ago

Կա մի փաստաթուղթ, որը շրջանցում են բոլորը

Կա մի փաստաթուղթ, որը շրջանցում են բոլորը Sat, 25 Apr 2026 09:30:28 +0400 Արցախի պաշտպանության…

24 րոպե ago

«Հրապարակ». Ընտրողների շուրջ 30-40 տոկոսը դեռեւս չգիտի, թե ում է ընտրելու. նրանք են մեր ընտրողը

«Հրապարակ». Ընտրողների շուրջ 30-40 տոկոսը դեռեւս չգիտի, թե ում է ընտրելու. նրանք են մեր ընտրողը…

38 րոպե ago

Պարզ հարց` պարզ պատասխան

Պարզ հարց` պարզ պատասխան Sat, 25 Apr 2026 09:00:24 +0400 Եվ այսպես, 19 քաղաքական ուժ…

54 րոպե ago

«Հրապարակ». Ցուցակների չերեւացող կողմը․ ով ում ցուցակում է

«Հրապարակ». Ցուցակների չերեւացող կողմը․ ով ում ցուցակում է Sat, 25 Apr 2026 08:45:00 +0400 Հունիսի…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Գագիկ Ծառուկյանը խմբագրել է իր նախկին հայտարարությունը

«Հրապարակ»․ Գագիկ Ծառուկյանը խմբագրել է իր նախկին հայտարարությունը Sat, 25 Apr 2026 08:25:32 +0400 Ծիծեռնակաբերդի…

1 ժամ ago