Պարզ հարց` պարզ պատասխան

Պարզ հարց` պարզ պատասխան

Sat, 25 Apr 2026 09:00:24 +0400


Եվ այսպես, 19 քաղաքական ուժ մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին եւ փորձելու է մանդատներ ստանալ:

Իհարկե, այդ ուժերի մի մասի պայքարն ընդամենն անցողիկ շեմը հաղթահարելու համար է լինելու, որը կուսակցությունների դեպքում ընտրությունների մասնակիցների 4 տոկոսի ձայներն են, իսկ դաշինքների դեպքում` 8 տոկոսի, որը բավականին մեծ թիվ է` կախված ընտրողների ակտիվությունից: Մյուս ուժերը եւ հատկապես իշխող քաղաքական ուժը պայքարելու են իշխանություն ձեւավորելու համար, այսինքն` 50+1 ձայն են փորձելու ստանալ:

ՔՊ-ն, առհասարակ, խոսում է սահմանադրական մեծամասնություն ունենալու մասին, այսինքն` այնքան ձայն, որ կարողանա ցանկացած օրենք անցկացնել, առանց ընդդիմադիր ուժերի աջակցության:

Միանգամից ասենք, որ հիմա Հայաստանում այնպիսի իրավիճակ է, եւ այնքան պառակտված ու բազմաբեւեռ է հասարակությունը, որ 50+1 ձայն ստանալն անգամ ֆանտաստիկայի ժանրից է: Այս պարագայում հույսը, որպես կանոն, դնում են մեր օրենսդրությամբ նախատեսված այն կասկածելի դրույթի վրա, որով խորհրդարան չանցած ուժերի ձայները վերաբաշխվում են անցած ուժերի վրա, եւ հենց այդ բանաձեւի շնորհիվ էլ ՔՊ-ն 2021-ին ողջ հանրապետությունում, իսկ 2025-ին` Վաղարշապատում, կարողացավ իշխանություն զավթել:

Այս ընթացքում մի շարք օրենսդրական փոփոխություններ էլ են արել` իրենց օգտին. դիտորդների մասնակցությունն են սահմանափակել, դաշինքների անցողիկ շեմն են բարձրացրել, բարեգործություն անելու արգելք են սահմանել եւ այլն: Բայց ոչ մի փոփոխություն ու փիառ, ոչ մի ադմինիստրատիվ լծակ ու ճնշում չեն կարող խանգարել հայ մարդուն՝ գնալ եւ իր ուզած ուժին ձայն տալ: Եթե այդ մարդը, իհարկե, իրեն ինքնուրույն անձ, Հայաստանի քաղաքացի, իր երկրի ապագայի մասին մտածող եւ այդ երկրում ապրելու ծրագիր ունեցող հայ է համարում:

ՀՀ յուրաքանչյուր ընտրող պետք է լավ ծանրութեթեւ անի` գո՞հ է արդյոք այն ամենից, որ կատարվում է մեր երկրում, թե՞ փոփոխություններ է ուզում: Բարդ հարց չէ, որը նաեւ պարզ պատասխան է ենթադրում` այո կամ ոչ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

40 միլիոն միայն ականջակալների գծով

40 միլիոն միայն ականջակալների գծով Mon, 27 Apr 2026 20:45:51 +0400 ԱԳՆ պետական արարողակարգի ծառայությունը`…

9 րոպե ago

Զրկել են քաղաքացիությունից

Զրկել են քաղաքացիությունից Mon, 27 Apr 2026 20:30:14 +0400 Բահրեյնի իշխանությունները 69 անձի, այդ թվում՝…

24 րոպե ago

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան բողոք է ներկայացրել

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան բողոք է ներկայացրել Mon, 27 Apr 2026 20:15:41 +0400 Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան…

39 րոպե ago

Արցախի նախկին պետնախարար Նժդեհ Իսկանդարյանն ահազանգում է

Արցախի նախկին պետնախարար Նժդեհ Իսկանդարյանն ահազանգում է Mon, 27 Apr 2026 20:05:29 +0400 Մայիսի 22-ին…

49 րոպե ago

Հանրային միջոցառումներին կներկայանա զրահաբաճկոնով

Հանրային միջոցառումներին կներկայանա զրահաբաճկոնով Mon, 27 Apr 2026 20:00:31 +0400 Սպիտակ տանը քննարկվում է այն…

54 րոպե ago

Վարկային միավորների թվաքանակը փաստարկված է և համապատասխանում է իրականությանը․ Մելքումյանը պարզաբանում է

Վարկային միավորների թվաքանակը փաստարկված է և համապատասխանում է իրականությանը․ Մելքումյանը պարզաբանում է Mon, 27 Apr…

59 րոպե ago