Սա անկախության հարց է
Fri, 20 Nov 2026 13:30:33 +0400
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը խորհրդարանի ամբիոնից դիմել է իշխող ուժի ներկայացուցիչներին՝ բարձրացնելով Ադրբեջանի պահանջների և Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցը։
Նրա խոսքով՝ եթե հայկական կողմը համաձայնի Ադրբեջանի նախագահի պահանջով փոխել երկրի Սահմանադրությունը, դա կարող է Բաքվի համար ազդակ դառնալ, որ նման ճնշման գործելակերպն արդյունավետ է և կարելի է շարունակել այն կիրառել։
«Եթե մենք՝ որպես հանրություն, Ալիևին ցույց տանք, որ նրա պահանջով Սահմանադրություն փոխելը մեզ համար ընդունելի է, և նա տեսնի, որ «արեք սա, հակառակ դեպքում պատերազմ կլինի» գործիքը գործում է, ապա ինչո՞ւ պետք է հրաժարվի այն շարունակաբար օգտագործելուց։ Ո՞րն է տրամաբանությունը, որ նա այլևս չի կիրառի այդ մեթոդը։ Սա անկախության հարց է»,- հայտարարել է Վարդանյանը։