Կա մի փաստաթուղթ, որը շրջանցում են բոլորը

Կա մի փաստաթուղթ, որը շրջանցում են բոլորը

Sat, 25 Apr 2026 09:30:28 +0400


Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արցախն այսօր հայաթափված է։ Մեր տասնամյակների պայքարը վերածվել է աղետի, ու բոլորը՝ թե՛ «նախկինները», թե՛ «ներկաները», մեղավորներ են փնտրում։ Քաղաքական դաշտում արդարանալու կամ մեղադրելու համար վկայակոչում են հազար ու մի թուղթ, բայց կա մի փատաթուղթ, որը սահուն կերպով շրջանցում են բոլորը։ Եվ դա 1994թ. մայիսի 17-ի համաձայնագիրն է։

Այն ապացույց է, որ մենք հաղթել էինք և Ադրբեջանին կապիտուլյացիա էինք պարտադրում։ Մեզ պակասում էր ընդամենը 5000 արկ և 4 բնակավայրի՝ Չայլուի, Լենինավանի, Մարաղայի ու Միրբաշիրի ազատագրում, որպեսզի Ադրբեջանը ստորագրեր մեր թելադրած պայմանները և Լեռնային Ղարաբաղի հարցը լուծվեր մեկընդմիշտ (Վ․ Կազիմիրովն իր հուշերում պարզ նկարագրում է ողջ այս գործընթացը)։

«Նախկինները» շրջանցում են, որովհետև այն իրենց ամենամեծ ռազմաքաղաքական սխալի ու կիսատ թողած հաղթանակի ապացույցն է։ Սա փաստում է, որ նրանք ունեին հնարավորություն ամրագրելու մեր հաղթանակը, բայց նախընտրեցին քաղաքական առևտուրն ու անորոշ «ստատուս-քվոն»։

«Ներկաները» շրջանցում են, որովհետև այս փաստաթուղթը քանդում է նրանց քարոզչական թեզը։ Նրանք փորձում են համոզել, թե Լեռնային Ղարաբաղը երբեք մերը չի եղել կամ մենք հաղթելու շանս չենք ունեցել։ Այս փաստաթուղթը բացահատում է բոլոր ստերը, որոնցով այսօր կերակրում են հանրությանը․ մենք ոչ միայն հաղթել էինք, այլև թելադրող էինք։
Հրապարակում եմ 1994թ. մայիսի 17-ի համաձայնագիրը: Կարդացե՛ք և տեսե՛ք, թե ինչպես են մսխվել մեր հաղթանակները։
Սա՛ է իրականությունը»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Լեգենդար ավտոմեքենան նորից կարտադրվի

Լեգենդար ավտոմեքենան նորից կարտադրվի Wed, 14 Oct 2026 00:30:18 +0400 Jeep ամերիկյան ընկերությունը մտադիր է…

6 ժամ ago

Երգչի այրու իրավունքները դատարանը ճանաչել է

Երգչի այրու իրավունքները դատարանը ճանաչել է Wed, 14 Oct 2026 00:00:23 +0400 Մոսկվայի Շչերբակինսկի շրջանի…

6 ժամ ago

Բասկետբոլիստի մարզաշապիկը վաճառվել է ավելի քան 10 միլիոն դոլարով

Բասկետբոլիստի մարզաշապիկը վաճառվել է ավելի քան 10 միլիոն դոլարով Tue, 13 Oct 2026 23:55:40 +0400…

6 ժամ ago

Թեյլոր Սվիֆթը նոր ռեկորդ է սահմանել

Թեյլոր Սվիֆթը նոր ռեկորդ է սահմանել Tue, 13 Oct 2026 23:45:43 +0400 Թեյլոր Սվիֆթը Billboard…

6 ժամ ago

Կինն է իր դեպրեսիայի հիմնական պատճառներից մեկը

Կինն է իր դեպրեսիայի հիմնական պատճառներից մեկը Tue, 13 Oct 2026 23:30:11 +0400 Արքայազն Հարին…

7 ժամ ago

Պատրաստ է ցանկացած ստորության. Նորայր Եղյանը՝ «Բարի Գալուստ» սիթքոմի, իր կերպարի և Աղաս Մանուկյանի հետ համագործակցության մասին

Պատրաստ է ցանկացած ստորության. Նորայր Եղյանը՝ «Բարի Գալուստ» սիթքոմի, իր կերպարի և Աղաս Մանուկյանի հետ…

7 ժամ ago