«Մեծ Եղեռն». Թրամփը կրկին չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը

«Մեծ Եղեռն». Թրամփը կրկին չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը

Sat, 25 Apr 2026 09:53:22 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 1915 թվականին տեղի ունեցած ողբերգական դեպքերի առնչությամբ հղած իր ուղերձում չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը՝ այդ իրադարձությունները ներկայացնելով որպես «Մեծ Եղեռն»:

Սպիտակ տան պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ ԱՄՆ-ն հարգանքի տուրք է մատուցում ի հիշատակ արտաքսված և դաժանաբար սպանված անհամար հայերի:

«Հիշատակի այս օրը մենք մեր անսասան համերաշխություն ենք հայտնում բոլոր ամերիկահայերին և ամբողջ աշխարհի հայերին՝ հիշելով ավերիչ իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել ավելի քան 100 տարի առաջ և մինչև հիմա պահպանվում են այդ համայնքների հավաքական հիշողության մեջ», – ասվում է ուղերձում:

ԱՄՆ նախագահի խոսքով՝ պատմության այս ողբերգական էջը հայ ժողովրդի անկոտրում ոգու և քրիստոնեական հավատքի հիմքում ընկած հույսի վկայությունն է:

Թրամփը հավաստիացրել է, որ ԱՄՆ–ն հարգում է հայերի ուժն ու դիմացկունությունը անցյալի ողբերգությունները հաղթահարելու և բարգավաճման, անվտանգության և խաղաղության վրա հիմնված ապագա կառուցելու գործում:

Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Հայաստանը կշարունակեն համատեղ աշխատել Հարավային Կովկասի կայունությանն ուղղված համագործակցությունն ամրապնդելու և ռազմավարական գործընկերությունը զարգացնելու ուղղությամբ:
«Իմ վարչակազմը ամրապնդում է մեր ռազմավարական գործընկերությունը՝ զգալի հնարավորություններ ընձեռելով հայ ժողովրդին և նպաստելով Հարավային Կովկասի երկարաժամկետ կայունությանը», – նշել է ՄԱՆ նախագահը։
Նրա խոսքով՝ ամերիկացիներն ու հայերը ուս ուսի կանգնած ջանքեր են գործադրում խաղաղության առաջմղման և անվտանգության նոր դարաշրջանի ձևավորման համար։

Նշենք, որ խոսելով 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունների մասին՝ Թրամփն իր նախագահության ընթացքում ոչ մի անգամ (այդ թվում՝ առաջին ժամկետով պաշտոնավարման օրոք) չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ ԱԱԾ-ում բունտ է հասունանում, համակարգը դիմադրում է Փաշինյանի ապօրինություններին

«Հրապարակ»․ ԱԱԾ-ում բունտ է հասունանում, համակարգը դիմադրում է Փաշինյանի ապօրինություններին Wed, 02 Sep 2026 08:45:31…

16 րոպե ago

«Հրապարակ»․ Դիլիջանի ընտրողների թիվն ինչի՞ հաշվին է աճել

«Հրապարակ»․ Դիլիջանի ընտրողների թիվն ինչի՞ հաշվին է աճել Wed, 02 Sep 2026 08:20:49 +0400 5…

40 րոպե ago

«Հրապարակ»․ 5 ամբիոնի վարիչի մրցույթ է հայտարարվել

«Հրապարակ»․ 5 ամբիոնի վարիչի մրցույթ է հայտարարվել Wed, 02 Sep 2026 08:15:54 +0400 Մենք տեղեկացանք,…

45 րոպե ago

«Հրապարակ»․ Իշխանությունը փորձում է վախեցնել համայնքապետերին

«Հրապարակ»․ Իշխանությունը փորձում է վախեցնել համայնքապետերին Wed, 02 Sep 2026 08:10:06 +0400 Առաջիկա ՏԻՄ ընտրությունների…

51 րոպե ago

«Հրապարակ»․ Պապիկյանի անսպասելի որոշումը. ՊՆ-ում աժիոտաժ է

«Հրապարակ»․ Պապիկյանի անսպասելի որոշումը. ՊՆ-ում աժիոտաժ է Wed, 02 Sep 2026 08:05:30 +0400 Սուրեն Պապիկյանի…

56 րոպե ago

«Հրապարակ»․ Արցախի քաղաքական վերնախավն անհամբեր սպասում է

«Հրապարակ»․ Արցախի քաղաքական վերնախավն անհամբեր սպասում է Wed, 02 Sep 2026 08:00:41 +0400 Այսօր՝ սեպտեմբերի…

1 ժամ ago