«Հրապարակ». Ամեն ինչ կարող է վերջին մեկ ամսում փոխվել

«Հրապարակ». Ամեն ինչ կարող է վերջին մեկ ամսում փոխվել

Sat, 25 Apr 2026 10:15:24 +0400


«Հրապարակի» զրուցակիցը «Միասնության թեւեր»-ի չորրորդ համարը զբաղեցնող Շահեն Հարությունյանն է:

– Արդեն գրեթե հստակ է, թե որ ուժերն են ընտրություններին մասնակցելու: Դրանք բավականին շատ են` 19, եւ տեսակետներ կան, որ աննախադեպ քանակով ձայներ են փոշիացվելու: Ձեր կարծիքով` ի՞նչ պատկեր կունենանք հունիսի 7-ից հետո:

– Բավականին բարդ հարց է: Ամեն բան կախված է, թե ժողովուրդն ինչպես իր ընտրությունը կկատարի: Քարոզարշավն այս մեկ ամսվա ընթացքում ամեն բան ավելի հստակ կդարձնի: Մի կողմից ասում ենք, որ ուժերը շատ են, սակայն, ի տարբերություն 2021 թվականի ընտրությունների, այս անգամ ուժերի թիվը վեցով պակաս է: Իհարկե, ցանկալի կլիներ, որ մասնակիցների թիվն ավելի քիչ լիներ, որ ուժերն ընտրությունների գնային մեծ միավորումներով, ինչպես, օրինակ, մենք վարվեցինք: Կան որոշակի սոցհարցումներ, սակայն ամեն ինչ կարող է վերջին մեկ ամսում փոխվել: Նշեմ նաեւ, որ հստակ չէ, թե, ի վերջո, վերջնականապես որ ուժերը կգրանցվեն ԿԸՀ-ում:

– Իշխանական պրոպագանդիստները ձեր ուժին ամեն կերպ փորձում են որպես պրոռուսական ներկայացնել: Ինչո՞ւ:

– Ըստ սոցհարցումների` առնվազն չորս ուժ անցողիկ շեմը հաղթահարելու է: Դրանցից մեկը մեր ուժն է: Մյուս երեք ուժերը բացահայտ պրոռուսական ուժեր են: Մեզ ամեն գնով փորձում են այդ երեք ուժերի հետ նույնացնել, բայց ես այդ մասով չունեմ առանձնապես մեծ մտահոգություն: Շատ ծիծաղելի է, երբ, օրինակ, ինձ կարող են անվանել ռուսամետ:

– Արման Թաթոյանին են հաճախ փորձում ներկայացնել որպես պրոռուսական գործիչ:

– Այո, բայց ամեն բան պետք է լինի պատճառաբանված: Պետք է ասեն, թե ինչու են Արման Թաթոյանին համարում ռուսամետ ուժ: Ինչեւէ, մենք շատ հանգիստ ենք այս առումով: Պրոռուսական, օրինակ, կարող են Ռոբերտ Քոչարյանին ասել, Ծառուկյանին կամ Սամվել Կարապետյանին, բայց երբեք ոչ մեզ:

– Բայց Սամվել Կարապետյանի ուժը պնդում է, որ բալանսավորված քաղաքականության կողմնակից է եւ բնավ ռուսամետ չէ:

– Դե, այդպես հայտարարում են, բայց մենք լավ ենք հասկանում ամեն ինչ: Բոլորն էլ ասում են, որ բալանսավորված քաղաքականություն են վարելու: Այնպես չէ, որ մենք բալանսավորված քաղաքականության կողմնակից չենք: Ուղղակի մենք հստակ խնդիրներ ենք տեսնում Ռուսաստանի հետ կապված, որոնց մասին բարձրաձայնում ենք:

– Այսինքն` Դուք մյուս արեւմտամետների նման կողմնակից չեք, որ ՌԴ-ի հետ հարաբերությունները կտրուկ խզվեն, ռուսական ռազմաբազան հանվի Հայաստանից, եւ այսպես շարունակ:

– Իհարկե, մեր խնդիրը որեւէ այլ պետության հետ հարաբերությունները խզելը չէ, մեր խնդիրը Հայաստանի Հանրապետության հզորացումն է: Մեր ազգային, պետական շահերն են մեզ համար առաջնային:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Գոնե տեղ ունենաք, որ մեր ցավով տառապենք

Գոնե տեղ ունենաք, որ մեր ցավով տառապենք Thu, 08 Oct 2026 15:19:44 +0400 2023 թվականի…

7 րոպե ago

Իմ տղայի հեռախոսը ցույց է տալիս, որ Բաքվում է. Անհետ կորածի հայրը ուշագրավ փաստեր ներկայացրեց

Իմ տղայի հեռախոսը ցույց է տալիս, որ Բաքվում է. Անհետ կորածի հայրը ուշագրավ փաստեր ներկայացրեց…

9 րոպե ago

Դաժան որոշում՝ ընդդեմ Վրաստանի․ ղեկավարներին էլ անձամբ չեն «ներել»

Դաժան որոշում՝ ընդդեմ Վրաստանի․ ղեկավարներին էլ անձամբ չեն «ներել» Thu, 08 Oct 2026 15:15:26 +0400…

12 րոպե ago

Եթե էս թուրքի լամուկը հետ գնաց, էնտեղից գալու են հազարները

Եթե էս թուրքի լամուկը հետ գնաց, էնտեղից գալու են հազարները Thu, 08 Oct 2026 15:13:21…

14 րոպե ago

Ազգային ժողովի դիմաց նստացույց է մեկնարկել

Ազգային ժողովի դիմաց նստացույց է մեկնարկել Thu, 08 Oct 2026 15:11:45 +0400 «Վերածնվող Արցախ» հասարակական…

15 րոպե ago

Եթե ԿԳՄՍՆ-ն ընդառաջ չգնա մեր խնդրանք-պահանջին, կլքենք գյուղը

Եթե ԿԳՄՍՆ-ն ընդառաջ չգնա մեր խնդրանք-պահանջին, կլքենք գյուղը Thu, 08 Oct 2026 15:07:57 +0400 ՀՀ…

19 րոպե ago