Գոնե տեղ ունենաք, որ մեր ցավով տառապենք

Գոնե տեղ ունենաք, որ մեր ցավով տառապենք

Thu, 08 Oct 2026 15:19:44 +0400


2023 թվականի սեպտեմբերին Արցախում տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ Ստեփանակերտի մոտ գտնվող բենզինի պահեստի պայթյունի հետևանքով զոհվածների հարազատները բարձրաձայնում են իրենց համար ամենակարևոր խնդիրը՝ իրենց հարազատների աճյունների արտաշիրիմումն ու վերահուղարկավորումը։

Զոհվածների հարազատներից մեկը պատմել է, որ պայթյունի հետևանքով կորցրել է եղբորը, սակայն նրա խոսքով՝ մինչ օրս նրան որևէ կարգավիճակ չի տրվել։ Նրա մյուս եղբայրը զոհվել է սեպտեմբերի 19-ին։

Նա նշել է, որ ընտանիքը պատերազմի օրերին ստիպված է եղել եղբոր մարմինը հողի տակ թաքցնել՝ այն ադրբեջանական կողմի հնարավոր վտանգից պաշտպանելու համար։ Այժմ ընտանիքի գլխավոր պահանջն այն է, որ հնարավոր լինի արտաշիրիմել նրա աճյունը և վերահուղարկել անվտանգ վայրում։

Հարազատների խոսքով՝ իրենց համար կարևոր է ունենալ այնպիսի վայր, որտեղ կարող են այցելել իրենց զոհված ընտանիքի անդամների գերեզմաններին և արժանապատվորեն սգալ նրանց կորուստը։

Զոհվածների քույրը նշել է, որ ընտանիքը տարիներ շարունակ դիմումներ է ուղարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԱԳՆ-ին, ԱԱԾ-ին և այլ պետական կառույցների։ Սակայն, նրա խոսքով, իրենց հարցերին կամ չեն պատասխանել, կամ պատասխանները չեն տվել խնդրի լուծման հնարավորություն։

Մասնավորապես, արտաշիրիմման վերաբերյալ դիմումներին, ըստ նրա, հստակ պատասխան չի տրվել։ Վերջին անգամ ընտանիքին հայտնել են, որ ԱԱԾ-ում ստեղծված համապատասխան կառույցը արտաշիրիմում իրականացնելու լիազորություն չունի։

Զոհվածների հարազատները շարունակում են պահանջել, որպեսզի պետական մարմինները լուծում տան հարցին և հնարավորություն ստեղծեն իրենց հարազատների աճյունները վերահուղարկավորելու համար։

«Գոնե տեղ ունենաք, որ մեր ցավով տառապենք, իմանանք, որ մեր հարազատների մարմինները թուրքի ոտքի տակ չեն»,- ասել է նա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նիկոլ Փաշինյանի դաժան փոխակերպումները օրեցօր նոր հակառեկորդներ է սահմանում․ Մկրտչյան

Նիկոլ Փաշինյանի դաժան փոխակերպումները օրեցօր նոր հակառեկորդներ է սահմանում․ Մկրտչյան Thu, 29 Oct 2026 23:51:51…

7 ժամ ago

Իսկ Նիկոլի պատկերով անձնագիրն ինչքա՞ն կարժենա

Իսկ Նիկոլի պատկերով անձնագիրն ինչքա՞ն կարժենա Thu, 29 Oct 2026 23:48:51 +0400 Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում…

7 ժամ ago

Քիմ Քարդաշյանը պատմել է հոր հետ ունեցած վերջին զրույցի մասին

Քիմ Քարդաշյանը պատմել է հոր հետ ունեցած վերջին զրույցի մասին Thu, 29 Oct 2026 23:45:13…

8 ժամ ago

Մի փոքր լիկբեզ անեմ էս թերուսների համար

Մի փոքր լիկբեզ անեմ էս թերուսների համար Thu, 29 Oct 2026 23:34:52 +0400 Ախր անհարմար…

8 ժամ ago

«Վրիժառուների» մեքենան հանվել է աճուրդի

«Վրիժառուների» մեքենան հանվել է աճուրդի Thu, 29 Oct 2026 23:30:53 +0400 Acura NSX եզակի ռոդստեր…

8 ժամ ago

Օբաման միացել է նախընտրական քարոզարշավին

Օբաման միացել է նախընտրական քարոզարշավին Thu, 29 Oct 2026 23:23:35 +0400 ԱՄՆ նախկին նախագահ Բարաք…

8 ժամ ago