«Հրապարակ». Զինվորների ծնողները պահանջում են հանդիպում Փաշինյանի եւ Պապիկյանի հետ

«Հրապարակ». Զինվորների ծնողները պահանջում են հանդիպում Փաշինյանի եւ Պապիկյանի հետ

Sat, 25 Apr 2026 10:45:03 +0400


Պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողների որոշ ծնողներ պարբերաբար հավաքվում են պաշտպանության նախարարության շենքի մոտ: Նրանց զավակների վրա չի տարածվում բանակում մեկուկես տարի ծառայելու դրույթը․ նրանք ավելի վաղ են զորակոչվել: Պահանջում են, որ իրենց որդիների վրա եւս տարածվի 1.5 տարի ծառայելու դրույթը։ Հիշեցնենք, որ ընդունված օրենսդրական փոփոխություններով պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատվեց՝ 24 ամսից մինչեւ 18 ամիս, սկսած 2025 թվականի ձմեռային զորակոչից, սակայն այդ փոփոխությունները չեն տարածվում արդեն ծառայության մեջ գտնվող զինծառայողների վրա։ Այս ծառայողների ծնողները պնդում են, որ արդարության եւ հավասարության խնդիր կա:

Բողոքող ծնողներից մեկը՝ տիկին Ոսկին, դիմել է «Հրապարակ»-ին եւ ասում է, որ իրենց պահանջն այն է, որ ձեւավորվի խումբ, կարողանան թե՛ Պնախարարի եւ թե՛ վարչապետի հետ հանդիպել, քննարկել ստեղծված իրավիճակը․ «Եթե ժամկետը հնարավոր չէ կրճատել, գոնե ինչ-որ արտոնություններից մենք էլ օգտվենք։ Գոնե զինվորին տան արտոնություն` արձակուրդների ձեւով։ Գալիս են արձակուրդ, բայց մեր հիմնական պահանջն է, որ օրենքին հետադարձ ուժ տան»։։

– Ի՞նչ են պատասխանել ձեզ կառավարությունից։

– Ոչ մի դրական արձագանք չկա, նույնանման տեքստեր են տպում, ուղարկում մեզ, պատասխանում են, որ չի կարող նման բան լինել, օրենքը հետադարձ ուժ չունի, բայց չէ՞ որ տարբեր օրենքներ կան, երբ հետադարձ ուժ է ունեցել օրենքը՝ բուհերի հետ կապված, ուսանողների հետ կապված տվեցին հետադարձ ուժ, մենք էլ ուզում ենք, որ հստակ պատասխան տան մեզ։ Մեր ծնողներից կան մարդիկ, որ ուզում են անպայման գանք, նստենք, քննարկենք։

– Կարծում եք` ձեր հանդեպ անարդարությո՞ւն է տեղի ունենում։

– Մեզ շատ վատ մեկնաբանություններ են գրում, թե նախանձ եք, նախանձում եք ձեր երեխայի դասընկերոջը, որ ձերն ընկել է 2 տարի ծառայության տակ, բայց չէ՞ որ մայրը չի կարող նախանձ լինել, կոնկրետ իմ մի որդին 2 տարով է ծառայելու, իսկ մյուս որդիս ամռանն է զորակոչվելու բանակ եւ ծառայելու է 1,5 տարի, բնականաբար, ես չեմ նախանձի, չէ՞։ Մարդիկ կան՝ շատ վատ վիրավորանքներ են հնչեցնում զինծառայողների ծնողների նկատմամբ։ Դա արդար չէ, իրենք ոչ էլ երեւի կարդում են պահանջը։

ՀԳ․ Հիշեցնենք, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ որեւէ փոփոխություն չի լինելու, քանի որ զինծառայության ժամկետը 6 ամսով կրճատելու որոշման հիմքում «հստակ հաշվարկներ» կան։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Սրանից պարզ ո՞նց ասի մարդը, որ սարսափում է․․․

Սրանից պարզ ո՞նց ասի մարդը, որ սարսափում է․․․ Tue, 22 Sep 2026 22:02:34 +0400 Այս…

12 րոպե ago

Պատրաստ են Իրանի հետ բանակցություններին․ Մարկո Ռուբիո

Պատրաստ են Իրանի հետ բանակցություններին․ Մարկո Ռուբիո Tue, 22 Sep 2026 22:00:11 +0400 Միացյալ Նահանգները…

15 րոպե ago

Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան

Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան Tue, 22 Sep 2026 21:45:18 +0400…

29 րոպե ago

Team-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր

Team-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր Tue, 22 Sep 2026 21:38:35 +0400 «Գիտության շաբաթ 2026»-ը…

36 րոպե ago

Ադրբեջանը ենթարկվել է ամերիկյան ճնշման

Ադրբեջանը ենթարկվել է ամերիկյան ճնշման Tue, 22 Sep 2026 21:30:59 +0400 Այսօրվանից՝ սեպտեմբերի 22-ից, դադարեցվել…

44 րոպե ago

Ովքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու Յորք

Ովքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու Յորք Tue, 22 Sep 2026 21:22:53 +0400 Վարչապետ Փաշինյանը…

52 րոպե ago