Ընտրել ընդդիմադիր կեցվածք ունեցող այն կուսակցությանը կամ դաշինքին, որը․․․

Ընտրել ընդդիմադիր կեցվածք ունեցող այն կուսակցությանը կամ դաշինքին, որը․․․

Sat, 25 Apr 2026 14:40:14 +0400


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության (այսուհետ՝ Զարթոնք) գործադիր մարմինը տեղեկացնում է, որ կուսակցությունը Ազգային Ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններին չի մասնակցելու հաշվի առնելով քաղաքական առկա իրավիճակը և ընդդիմադիր ուժերի դասավորվածությունը:

Զարթոնքը գտնում է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հակազգային և հակապետական քաղաքականությունը մեծ աղետ է դարձել Հայաստանի և Արցախի համար: Նվաստացուցիչ կեցվածքով վարած բանակցություններով և միակողմանի զիջումներով իշխող ուժն ավելի է գրգռել թշնամու հավակնությունները և պատերազմի մեծ ռիսկեր է առաջացրել:
Իր ծրագրի մեջ ներառելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին գործերին միջամտելու հակաբարոյական դրույթները ՔՊ կուսակցությունը դրսևորել է հակասահմանադրական (հակաօրինական) վարքագիծ:

Այս պայմաններում, Զարթոնքը կոչ է անում կուսակցության անդամներին և Հայաստանի զարթոնքը կամեցող հայրենակիցներին՝

Ա. ձեռնպահ մնալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կամ նրա հետ փոխկապակցված կուսակցություններին ընտրելուց.

Բ. Ընտրել ընդդիմադիր կեցվածք ունեցող այն կուսակցությանը կամ դաշինքին, որը ղեկավարվելու է հետևյալ սկզբունքային դրույթներով՝
1) Հայաստանի պետականության (ինքնիշխանության) պահպանում.
2) Արցախի ժողովրդի խախտված իրավունքների վերականգնում.
3) Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման և հատուցման սատարում.
4) Հայոց բանակի հզորացում.
5) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելության արժևորում և ինքնավարության ապահովում.
6) Ազգային արժեքների պահպանում.
7) Կոռուպցիայի վերացման իրական քայլերի իրականացում:
Մեր հայրենիքի անվտանգության և զարգացման ապահովումը բխում է քրիստոնեական արժեքների, այդ թվում՝ բարոյականության և ազգային արժեհամակարգերի պահպանման գիտակցությունից և գործուն քայլերից:

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության Գործադիր մարմին

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Խորհրդարանական ընտրություններ՝ Իսրայելում․ Նեթանյահուն պարտվու՞մ է

Խորհրդարանական ընտրություններ՝ Իսրայելում․ Նեթանյահուն պարտվու՞մ է Wed, 28 Oct 2026 13:00:51 +0400 Իսրայելում հաշվարկվել է…

8 րոպե ago

Սերբիայի կայծակնային հրաշքը կարող է կրկնվել նաեւ Հայաստանում

Սերբիայի կայծակնային հրաշքը կարող է կրկնվել նաեւ Հայաստանում Wed, 28 Oct 2026 12:45:09 +0400 Սերբիայի…

24 րոպե ago

Ալիևի երևակայած հարուստ Ադրբեջանը միլիարդավոր դոլարների պետպարտք ունի

Ալիևի երևակայած հարուստ Ադրբեջանը միլիարդավոր դոլարների պետպարտք ունի Wed, 28 Oct 2026 12:38:32 +0400 Ադրբեջանի…

30 րոպե ago

Չենք պատրաստվում ձևականորեն հանդես գալ որպես երկու տարբեր խմբակցություն

Չենք պատրաստվում ձևականորեն հանդես գալ որպես երկու տարբեր խմբակցություն Wed, 28 Oct 2026 12:31:32 +0400…

37 րոպե ago

Թուրքիան չի գնա զիջումների․ հայտարարություն

Թուրքիան չի գնա զիջումների․ հայտարարություն Wed, 28 Oct 2026 12:30:40 +0400 Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը…

38 րոպե ago

«Հրապարակ». Ռուբեն Վարդանյանի հետ կապակցված ընկերությունից Դիլիջանի զբոսայգին խլում են

«Հրապարակ». Ռուբեն Վարդանյանի հետ կապակցված ընկերությունից Դիլիջանի զբոսայգին խլում են Wed, 28 Oct 2026 12:15:16…

53 րոպե ago