Բա որ մեռա՞վ, վե՞րջ Հայաստանին

Բա որ մեռա՞վ, վե՞րջ Հայաստանին

Sun, 26 Apr 2026 19:30:47 +0400


Փաշինյանը կարծեմ մահկանացու է, բա որ մեռա՞վ, վե՞րջ Հայաստանին, մեր մա՞հն էլ է գալու…

Եթե Հայաստանի գոյության միակ երաշխավորը մեկ մահկանացու է, ուրեմն մենք՝ որպես պետություն, արդեն ձախողված ենք։ Բայց այս ամենի թիվ մեկ մեղավորը հենց ինքը՝ Փաշինյանն է։ Չգիտեմ հասկացել են դա՝ այդ տապալման պաստառը պատրաստելիս։

Ութ տարի շարունակ երկիրը կառավարելուց հետո, նրա միակ «ձեռքբերումն» այն է, որ պետական ինստիտուտների ու ազգային դիմադրողականության փոխարեն ստեղծել է մի վիճակ, որտեղ Հայաստանի լինել-չլինելը փորձում են կապել բացառապես իր անձի հետ։

Սա պետության կայացման ձախողման բացահայտ խոստովանություն է։ Եթե ութ տարվա իշխանությունից հետո քո քարոզչությունը հիմնված է այն վախի վրա, թե «առանց ինձ երկիր չկա», ուրեմն դու ոչ թե երկիր ես «ծաղկեցրել», այլ այն դարձրել ես մեկ անձի պատանդ։

Եթե ութ տարում չես կարողացել ստեղծել մի համակարգ, որն ամուր կլինի առանց քո ներկայության էլ, ուրեմն քո կառավարման միակ արդյունքը հենց այս պաստառն է՝ ձախողման և քաղաքական սնանկության վկայականը։

Արմենուհի Վարդանյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Քանյե Վեսթին դատի են տվել

Քանյե Վեսթին դատի են տվել Thu, 06 Aug 2026 20:30:57 +0400 Ամերիկացի ռեփեր Քանյե Վեսթին,…

3 րոպե ago

Եթե ոչ մի բան չգիտես, Ազգային ժողովում ի՞նչ ես անում

Եթե ոչ մի բան չգիտես, Ազգային ժողովում ի՞նչ ես անում Thu, 06 Aug 2026 20:15:26…

19 րոպե ago

Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է

Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է Thu, 06 Aug 2026 20:00:59 +0400 Բրազիլացի…

33 րոպե ago

Ի՞նչ փուլում է Կիևյան կամրջի շինարարությունը

Ի՞նչ փուլում է Կիևյան կամրջի շինարարությունը Thu, 06 Aug 2026 20:00:48 +0400 Latest news from…

34 րոպե ago

Նիկոլին վերցնեն՝ Պետրոսը կշահի (Լրագրային շանսոն)

Նիկոլին վերցնեն՝ Պետրոսը կշահի (Լրագրային շանսոն) Thu, 06 Aug 2026 19:45:36 +0400 Առավոտյան մի այնպիսի…

49 րոպե ago

Հայտնի ավիաընկերությանը դատի են տվել

Հայտնի ավիաընկերությանը դատի են տվել Thu, 06 Aug 2026 19:30:28 +0400 Մեծ Բրիտանիայում հարյուրավոր օդաչուներ…

1 ժամ ago