ՊՆ նախարարին սպանել են․ դաժան մարտեր են Մալիում

ՊՆ նախարարին սպանել են․ դաժան մարտեր են Մալիում

Mon, 27 Apr 2026 10:00:57 +0400


Մալիի պաշտպանության նախարար Սադիո Կամարան սպանվել է։ Այս մասին ORTM հեռուստաալիքով հայտարարել է կառավարության խոսնակ Իսա Ուսման Կուլիբալին։ Նա հայտնել է, որ նախարարի նստավայր է մոտեցել մահապարտ ահաբեկչի վարած պայթուցիկներով լի մեքենան։

Կամարան կռվել է հարձակվողների դեմ՝ սպանելով նրանցից մի քանիսին, բայց վիրավորվել է։ Նա հոսպիտալացվել է և այնտեղ մահացել։ Մալիում երկօրյա ազգային սուգ է հայտարարվել։ Ալ Ջազիրան նշում է, որ Կամարան կենտրոնական դեմք էր Մալիում իշխանությունը զավթած ռազմական կառավարության մեջ, որը 2020 և 2021 թվականների երկու անընդմեջ հեղաշրջումներից հետո զավթել էր իշխանությունը։ «Նա իշխող ռազմական ղեկավարության ամենաազդեցիկ դեմքերից մեկն էր և որոշների կողմից համարվում էր Մալիի հնարավոր ապագա առաջնորդ», – գրում է հեռուստաալիքի լրագրողը։

Նաև նշվում է, որ Կամարան երկրում ռուսական «Աֆրիկյան կորպուսի» (նախկինում՝ «Վագներ» ՌՄԿ) ներկայության հիմնական լոբբիստներից մեկն էր։ Ինչպես հաղորդում է AFP լրատվական գործակալությունը, հղում անելով Կամարայի ընտանիքին և կառավարության աղբյուրներին, նախարարը, նրա երկրորդ կինը և երկու թոռները զոհվել են մայրաքաղաք Բամակոյի արվարձաններից մեկում՝ Կաթիում գտնվող իր նստավայրի մոտ, մեքենայի պայթյունի հետևանքով։

Շաբաթ օրը՝ ապրիլի 25-ին, տուարեգների ապստամբական խումբը՝ «Ազավադի ազատագրման ճակատը» (FLA), հայտարարեց իրենց նախկին ամրոցը՝ Կիդալ քաղաքը գրավելու մասին, որը 2023 թվականից գտնվում է կառավարության վերահսկողության տակ։

Ապրիլի 26-ին տուարեգները հայտարարեցին Մալիի կառավարությանը աջակցող ռուս վարձկանների հետ «համաձայնագրի» կնքման մասին, որի համաձայն՝ Մալիի բանակը և նրա ռուս դաշնակիցները՝ «Աֆրիկյան կորպուսը», կարող են լքել Կիդալի մոտ գտնվող իրենց պաշարված ճամբարը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Ես Ձեզ հետ եմ»․ մի կին մոտեցավ ու հեռախոսով կապի մեջ գտնվող մայրիկին ցույց տվեց Արման Թաթոյանին

«Ես Ձեզ հետ եմ»․ մի կին մոտեցավ ու հեռախոսով կապի մեջ գտնվող մայրիկին ցույց տվեց…

11 րոպե ago

Լա-Մանշն անցնելիս՝ երկու անձ է զոհվել

Լա-Մանշն անցնելիս՝ երկու անձ է զոհվել Sun, 03 May 2026 16:30:53 +0400 Երկու անձ է…

14 րոպե ago

Լավ ձեր` շուրջ երեք տարի հերթական ձախողած գործը ո՞նց եք կարողանում էսպես պաթոսով որպես հերթական հաղթական ձեռքբերում փաթաթել մեր վզին

Լավ ձեր` շուրջ երեք տարի հերթական ձախողած գործը ո՞նց եք կարողանում էսպես պաթոսով որպես հերթական…

28 րոպե ago

Որտեղ են հանգրվանելու եվրոպացի առաջնորդները

Որտեղ են հանգրվանելու եվրոպացի առաջնորդները Sun, 03 May 2026 16:15:39 +0400 Երևանը պատրաստվում է ԵՄ…

30 րոպե ago

Ուղղաթիռ է կործանվել․ կան տուժածներ

Ուղղաթիռ է կործանվել․ կան տուժածներ Sun, 03 May 2026 16:00:28 +0400 Թաիլանդի շրջաններից մեկում՝ Սամութպրականում,…

45 րոպե ago

Հազարավոր մարդկանց գլուխը կերած խունտայի հրճվանքը չի դադարում արդեն 5 տարի. Արմեն Աշոտյան

Հազարավոր մարդկանց գլուխը կերած խունտայի հրճվանքը չի դադարում արդեն 5 տարի. Արմեն Աշոտյան Sun, 03…

60 րոպե ago