Շոգի ալիքը չի նահանջում. Մեծ Բրիտանիայում հրդեհների վտանգը տարածվում է

Շոգի ալիքը չի նահանջում. Մեծ Բրիտանիայում հրդեհների վտանգը տարածվում է

Sun, 12 Jul 2026 23:30:19 +0400


Մեծ Բրիտանիայի որոշակի տարածքներում շարունակվող շոգի ալիքի պատճառով անտառային հրդեհների առաջացման «չափազանց բարձր» ռիսկ է ձևավորվել:

Ամենամեծ վտանգը պահպանվում է Հարավային Անգլիայում և երկրի կենտրոնական շրջաններում, հայտնել են բնապահպանական գերատեսչության՝ Natural England-ի մասնագետները, տեղեկացնում է PA Media-ն։ Հրդեհային վտանգի ինդեքսի համաձայն, շաբաթվա կեսին «չափազանց բարձր ռիսկի» գոտին կարող է ընդլայնվել դեպի Անգլիայի հարավարևելք և արևելք։ Անգլիայի և Ուելսի մնացած շրջանների մեծ մասը գնահատվում է որպես հրդեհների «շատ բարձր» ռիսկ ունեցող տարածք։

Օդերևութաբանները զգուշացնում են, որ առաջիկա օրերին շոգ և չոր եղանակը կպահպանվի։ Երկրի շատ շրջաններում ջերմաստիճանը կգերազանցի 30 աստիճանը, իսկ առանձին տարածաշրջաններ շարունակում են մնալ շոգի պատճառով առողջության համար վտանգի մասին նախազգուշացումների ներքո։

Անտառային հրդեհների հարցերով Հրշեջ ծառայությունների պետերի ազգային խորհրդի ղեկավարի տեղակալ Դեյվ Սուոլլոուն նշել է, որ նման պայմանները զգալիորեն մեծացնում են կրակի տարածման հավանականությունը։ «Անտառային հրդեհների մեծ մասը սկսվում է կայծից, — հայտարարել է նա։ — Դա կարող է լինել թողած միանգամյա մանղալ, նետված ծխախոտ կամ նույնիսկ արևի տակ տաքացած ապակե շիշ։ Մեզնից յուրաքանչյուրը կարող է օգնել կանխել հրդեհները»։

Վերջին օրերին հրշեջ ստորաբաժանումները արդեն մի քանի անգամ մեկնել են բաց տարածքներում բռնկված հրդեհների մարման։ Դերբիշիրում գրանցվել է երկու հրդեհ մացառուտային տարածքներում, իսկ Արևմտյան Սասեքսի Սաութ-Դաունս ազգային պարկում փրկարարները պայքարել են խոշոր հրդեհի դեմ։

Շոգ եղանակը նաև հանգեցրել է ջրում դժբախտ պատահարների թվի աճին։ Ոստիկանությունը հայտնել է երկու 18-ամյա երիտասարդների մահվան մասին՝ Դերբիշիրում և Մեծ Մանչեսթերում ջրամբարներում տեղի ունեցած պատահարներից հետո։ Իշխանությունները բնակիչներին կոչ են արել զգույշ լինել լողալիս, քանի որ նույնիսկ շոգ եղանակին սառը ջուրը կարող է վտանգավոր շոկ առաջացնել։

Երաշտի ֆոնին Մեծ Բրիտանիայի մի քանի տարածաշրջաններ արդեն սմանափակումներ են մտցրել այգու ջրի խողովակների օգտագործման վրա, այդ թվում՝ Անգլիայի արևելքում, Քեմբրիջշիրում, Հեմփշիրում, Ուայթ կղզում և Քենթի մի մասում։

Մեծ Բրիտանիայի օդերևութաբանական ծառայության տվյալներով, 2026 թվականը դիտարկումների պատմության մեջ դարձավ առաջին տարին, երբ 35 աստիճանից բարձր ջերմաստիճանը գրանցվել է վեց անգամ։ Բացի այդ, առաջին անգամ նման ցուցանիշներ գրանցվել են միանգամից երեք օրացուցային ամիսների ընթացքում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Զելենսկին դեմ է ընտրություններին

Զելենսկին դեմ է ընտրություններին Mon, 24 Aug 2026 23:45:59 +0400 Պատերազմի ժամանակ ընտրությունների անցկացումը կարող…

13 րոպե ago

Բանակ չգնալն այսօր փաստացի սոցիալական լիֆտ է․ ի՞նչ անել

Բանակ չգնալն այսօր փաստացի սոցիալական լիֆտ է․ ի՞նչ անել Mon, 24 Aug 2026 23:35:27 +0400…

23 րոպե ago

Հույս ունեին՝ Իրանը Վենեսուելայի նման հեշտությամբ գրավել, բայց՝ չստացվեց․ Մասուդ Փեզեշկիան

Հույս ունեին՝ Իրանը Վենեսուելայի նման հեշտությամբ գրավել, բայց՝ չստացվեց․ Մասուդ Փեզեշկիան Mon, 24 Aug 2026…

28 րոպե ago

Ամեն ինչ չափազանց ծիծաղելի կլիներ, եթե այսքան ողբերգական չլիներ..․

Ամեն ինչ չափազանց ծիծաղելի կլիներ, եթե այսքան ողբերգական չլիներ..․ Mon, 24 Aug 2026 23:15:47 +0400…

43 րոպե ago

390 նյութ Պապիկյանի մասին, Փաշինյանի մասին ավելի շատ, օրվա գլխավոր թեմաները

390 նյութ Պապիկյանի մասին, Փաշինյանի մասին ավելի շատ, օրվա գլխավոր թեմաները Mon, 24 Aug 2026…

45 րոպե ago

Անոմալ շոգի ֆոնին՝ ավելացել են ջրահեղձման դեպքերը

Անոմալ շոգի ֆոնին՝ ավելացել են ջրահեղձման դեպքերը Mon, 24 Aug 2026 23:00:00 +0400 Ֆրանսիայում վերջին…

58 րոպե ago