Պետության եւ իշխող կուսակցության նույնացման ցուցադրումը՝ նույնիսկ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների ներկայությամբ

Պետության եւ իշխող կուսակցության նույնացման ցուցադրումը՝ նույնիսկ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների ներկայությամբ

Mon, 27 Apr 2026 11:38:35 +0400


Ապրիլի 23-ից իր գործունեությունն է սկսել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը։ Այն, սակայն, առ այսօր չի անդրադարձել ՀՀ իշխանությունների կողմից անտեսված իր երկու հայտնի դրույթներին, ինչի հետևանքով մեր ընտրական գործընթացներում քաոս է ստեղծվել ։ Դրանք են՝

CDL-AD (2016)004 Ուղեցույցում արտահայտված մտահոգությունը պետության և իշխող կուսակցության նույնացման վերաբերյալ, ինչը համարվում է ընտրական գործընթացներում վարչական ռեսուրսի չարաշահման գագաթնակետը ։
ՀՀ ԱԺ 2021թ. ընտրությունների վերջնական զեկույցի առաջարկ-հանձնարարականը ՀՀ իշխանություններին՝ վարչական ռեսուրսի չարաշահման դեմ առավել մանրամասն օրենսդրական կանոնակարգեր մշակելու, արժանահավատ հաղորդումների պատշաճ հետաքննություն իրականացնելու և զսպող պատժամիջոցներ սահմանելու մասին ։

Պարզաբանեք նաև, որ ս.թ. փետրվարի 7-ից սկսված ընտրական գործընթացներում, առնվազն, մեր կողմից արձանագրված շուրջ 200 ենթադրյալ ընտրախախտումներին, այդ թվում՝ վարչական ռեսուրսի օգտագործմանը, ԿԸՀ-ն որևէ կերպ չի անդրադարձել ։ Վերջինս համարում է, որ ընտրական գործընթացների լիարժեք հսկողությունն իր կողմից սկսվում է միայն թեկնածուների գրանցումից հետո ։ Ի դեպ, անգամ Վարչապետն իր բազմաթիվ հայտարարություններով կամ որոշ դիտորդներ համամիտ չեն այդ մոտեցմանը, ինչն էլ հանգեցրել է նման խառնաշփոթի։

Արդյունքում, վարչական ռեսուրսի ենթադրյալ չարաշահումը վեր է ածվել պետության և իշխող կուսակցության հաստատված նույնացման, որը շարունակվում է նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ներկայությամբ՝ արդեն իսկ անդառնալի հետևանքներ թողնելով ընտրությունների արդյունքների վրա։ Իշխող կուսակցության տարբերանշանով Վարչապետի գլխարկը և դրա հայտնվելը Կառավարության պաշտոնական կայքէջում ասվածի վառ ապացույցն է ։

ՕՐԻՆ-2026

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ամերիկացիներն էլի իրանցի գեներալի են սպանել

Ամերիկացիներն էլի իրանցի գեներալի են սպանել Fri, 10 Jul 2026 10:30:11 +0400 Շիրազում հրթիռային հարձակման…

15 րոպե ago

«Հրապարակ». Տոննաներով պտուղ-բանջարեղեն է արգելվել Հայաստանից արտահանել

«Հրապարակ». Տոննաներով պտուղ-բանջարեղեն է արգելվել Հայաստանից արտահանել Fri, 10 Jul 2026 10:25:51 +0400 Հայաստանից դեպի…

19 րոպե ago

Գլխավոր դատախազի հրամաններով կադրային փոփոխություններ են տեղի ունեցել

Գլխավոր դատախազի հրամաններով կադրային փոփոխություններ են տեղի ունեցել Fri, 10 Jul 2026 10:21:55 +0400 Կադրային…

23 րոպե ago

«Հրապարակ». Վարույթ՝ վարույթի համար. օմբուդսմե՞ն, դիտո՞րդ, թե՞ փոստատար

«Հրապարակ». Վարույթ՝ վարույթի համար. օմբուդսմե՞ն, դիտո՞րդ, թե՞ փոստատար Fri, 10 Jul 2026 10:15:35 +0400 Հուլիսի…

30 րոպե ago

ԱԱ-2026․ Անկասելի Ֆրանսիան, Մբապեի վնասվածքն ու Մարոկկոյի «հեքիաթի» տխուր ավարտը

ԱԱ-2026․ Անկասելի Ֆրանսիան, Մբապեի վնասվածքն ու Մարոկկոյի «հեքիաթի» տխուր ավարտը Fri, 10 Jul 2026 10:00:15…

45 րոպե ago

Հայաստանը չի ապրի, եթե չազատագրվի այս իշխանությունից

Հայաստանը չի ապրի, եթե չազատագրվի այս իշխանությունից Fri, 10 Jul 2026 10:00:02 +0400 Հայաստանում արդեն…

45 րոպե ago